«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Օրհնելով ու բարև տալով քաղաքական գործունեություն չեն ծավալում»

«Օրհնելով ու բարև տալով քաղաքական գործունեություն չեն ծավալում»
29.10.2013 | 00:20

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանն անցած ԱԺ քառօրյայում համեմատեց տեր Հուսիկի հետ, նույն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ Հովիկ Աբրահամյանից պահանջում էր ապահովել իր անվտանգությունը որոշ պատգամավորներից, այդ թվում` Գալուստ Գրիգորիչից։

-«Ժառանգությունն» իր գործողություններով, առավել ևս, խոսքով ինքնաոչնչացման է գնացել, այնպես որ նրանց ասածները լուրջ մի ընդունեք,- հակադարձեց Գալուստ Սահակյանը:
-Զարուհին արդեն խմբակցության ղեկավար է, դարձյա՞լ լուրջ չընդունենք:
-Նախ` պիտի քննարկվի` նման խմբակցություն կա՞, թե՞ չկա: Խմբակցություն նշանակում է համակարծիքների խումբ, որը միասնական քաղաքական դիրքորոշում է արտահայտում: «Ժառանգության» ներկայացուցիչները մեկը մյուսից տարբեր եզրահանգումներ են անում և՛ ԱԺ-ում, և՛ սեփական կուսակցությունում, և՛ Երևանի ավագանիում: Միակ հաջողությունը ՀՀ նախագահի ընտրություններում գրանցած 35 տոկոսն էր, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը, չունենալով քաղաքական կապիտալ, դա էլ փոշիացրեց:
-Մեծամասնության համար խնդիր չէ՞, որ գործ ունի թույլ ընդդիմության հետ:
-Ոչ միայն մեծամասնության, այլև հասարակության խնդիրն է դա, որ չունենք ձևավորված դասական ընդդիմություն: Այսինքն, մարդկանց կանչում են միտինգի, ասում են` էս ենք անելու, էն ենք անելու, տեսեք` դրանց ինչ ենք անելու, հետո հիասթափված-հիասթափված ժողովրդին տուն են ուղարկում: Սա ժողովրդի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է:
-Երբ չկա դասական ընդդիմություն, չի աշխատում հակակշիռների մեխանիզմը, իշխանությունն ինչ ու ինչպես ուզում, անում է:
-Սա ծանր բեռ է իշխանության համար: Մարդիկ պետք է վերջնականապես հասկանան, որ քաղաքական դաշտը մեկն է, և յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի, որն ամբողջանում է, երբ համատեղ քննարկումներ և եզրահանգումներ են լինում: Իսկ մեզանում քաղաքական գործիչներն առանձին-առանձին միայն իրենց վարկանիշի վրա են աշխատում: Թումանյանի միտքն եմ ասում` հասարակությունն ու քաղաքական դաշտը շպարված են, իսկ շպարի հետևում շատ սարսափելի բաներ կան: Սա իրոք վտանգավոր է: Այսօր քաղաքական իրավիճակը կայուն է, բայց նաև աննորմալ, որովհետև միայն իշխանության կատարած աշխատանքի արդյունքում է կայուն:
-«Կայուն» է, որովհետև բոլորը հավաքված են իշխանության շուրջը:
-Ժողովուրդը միշտ համախմբվում է հզորների շուրջը: Կլինի հզոր ընդդիմություն, կլինեն նրա կողքին: Այնպես չէ, որ ժողովուրդն իշխանություններից միշտ գոհ է ու երկրպագում է: Ժողովուրդը բազմաթիվ խնդիրներ ունի, որի խոսափողը ընդդիմությունը պետք է լինի, բայց ընդդիմությունը խոսափող չէ: Խոսում են ժողովրդի անունից, բայց Երևանի երկրորդական փողոցները, մարզերի ճանապարհներն էլ չգիտեն:
-Ինչո՞ւ չգիտեն, Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր մարզերը ոտքի տակ տվեց:
-Օրհնելով ու բարև տալով քաղաքական գործունեություն չեն ծավալում: Արդյունքներ պիտի ձևավորես, որ քեզ օրհնեն:
-Որպես «կայուն», «արդյունք ձևավորած» իշխանություն, ի՞նչ դեղատոմս կառաջարկեք «հիվանդ» ընդդիմությանը:
-Բնական ճանապարհով վիճակը կփոխվի: Մենք լուրջ սերունդ ունենք ու դեռևս լիովին չձևավորված քաղաքացիական շարժում, որոնք քաղաքական նոր ֆորմատների ազդակներ են: Քաղաքական գործիչները ճանապարհ հարթողներ են, բայց ճանապարհի տերերը չեն: Ընդդիմությունն այսօր քաղաքական օրակարգ չի ձևավորում, ընդամենը փորձում է իր ունեցած ազդեցություններով պաշտպանվել հասարակությունից: Իշխանությունն այդ խնդիրը չունի:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ