Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Երիտասարդներին պետք է խրախուսել կրթաթոշակներով»

«Երիտասարդներին պետք է խրախուսել կրթաթոշակներով»
31.10.2013 | 11:16

«Նարեկացի» արվեստի միությունում երեկ «Հայաստան-Ավստրիա-Արևելք-Արևմուտք-թարգմանություն» վերնագրով հանրային դասախոսությունների շարքով հանդես եկավ գրող, Ավստրիական ռադիոյի մշակութային բաժնի վարիչ Իռեն Զուխին, որը երկրորդ անգամ էր գտնվում Հայաստանում:

irates.am-ի զրույցը Իռեն Զուխիի հետ ներկայացնում ենք ստորև:

-Հայաստանն այսօր ձգտում է ինտեգրվել Եվրոպային, իր հերթին էլ Եվրոպան է աշխատում հետխորհրդային ավանդույթներից լիովին չձերբազատված Հայաստանում կատարել բարեփոխումներ: Այսօր առկա մշակութային կապերը բավարա՞ր են, որպեսզի փոխեն ընդհանուր մթնոլորտն ու նպաստեն Եվրոպայի հետ մերձեցմանը:

-Ավստրիան Հայաստանի հետ ունի նույն կապերը, ինչ որ՝ աշխարհի մյուս երկրների հետ: Ավստրիան էլ Հայաստանի պես փոքր երկիր է: Իսկ եթե Հայաստանը կապեր է հաստատել Ավստրիայի հետ, նույն հեշտությամբ կարող է հարաբերվել նաև Շենգենյան գոտու մյուս երկրների հետ: Իհարկե, կան ֆինանսական խնդիրներ, բայց կա նաև պատրաստակամություն՝ այդ կապերը խորացնելու համար:

-Հայաստանը գտնվում է անցումային շրջանում, երբ նոր մտածողությունը դժվարությամբ փորձում է ճանապարհ հարթել և պայքարել քարացած կառույցների դեմ: Ի՞նչ պետք է անել, որպեսզի ազատ մտածողությունը խրախուսվի, երիտասարդ ստեղծագործողները կարողանան, առանց գործող համակարգի կաղապարների մեջ մտնելու, ինքնադրսևորվել:
-Հիմա կա ինտերնետ, կան ուրիշ միջոցներ երիտասարդների համար: Ավստրիայում նույն իրավիճակը եղել է պատերազմից հետո, և այնտեղ էլ ամերիկացիները, այլք օգնեցին, որպեսզի հիմնվեն նոր ռադիոկայաններ, նոր միություններ, որպեսզի ապագայում ավելի մարդկային, ժողովրդավարական կարգեր հաստատվեն:

-Դուք դասավանդում եք նաև համալսարանում: Ըստ Ձեզ՝ կրթության ոլորտում ի՞նչ բարեփոխումներ պետք է կատարվեն:

-Պետք է երիտասարդների ուսումնառությունը եվրոպական բուհերում խարխուսվի կրթաթոշակներով, փոխանակման ծրագրերով, «Էրասմուս» ծրագրի միջոցով: Նրանց պետք է հնարավորություն ընձեռվի տիրապետելու տարբեր լեզուների: Շատ կարևոր է նաև, թե ինչ թեմաներ են նախընտրում և որոնց վրա են աշխատում նրանք ուսումնառության ընթացքում:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 1375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ