Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչո՞ւ են լռում Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները

Ինչո՞ւ են լռում Ռուսաստանի և  Հայաստանի իշխանությունները
01.11.2013 | 11:28

Հայաստանում, փաստորեն, բոլորն են նկատել, թե ինչպես Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի հաղորդավար, ադրբեջանուհի Իրադա Զեյնալովան իր վրա վերցրեց մի գործառույթ, որը, մեղմ ասած, բնորոշ չէ լրատվամիջոցի աշխատակցին, և, այսպես ասած, «դատավճիռ կայացրեց» Հայաստանի հանդեպ. մեր հանրապետությունը Մաքսային միության երես չի տեսնի, քանի որ, բա չես ասի, լուրջ պատճառ կա, և դա Ադրբեջանի հետ չլուծված տարածքային հարցն է՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։

Մի կողմից ապշերոնցի նավթաշահույթ լափողների հավատարիմ դուստրն ավելի կոշտ ձևով սոսկ կրկնօրինակո՛ւմ էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, որոնք ևս լայնորեն տարածեցին տարբեր երկրների լրատվամիջոցները, իբր, գործընթացն սկսելուց առաջ պետք է «Ադրբեջանի կարծիքը հարցնել»։ Այնպես որ, Զեյնալովայի ապշերոնյան բացահայտ քարոզչական ակտը գնահատելիս հարկ է կողմնորոշվել այն բանի ըմբռնումով, որ Ադրբեջանի պետբյուջեից թալանված նավթադոլարները, պարզվում է, «ներգործում» են նաև Բելառուսի բարձրագույն իշխանության վրա։ Իսկ դա արդեն մի երևույթ է, որը մենք կխնդրեինք մեկնաբանել, օրինակ, և՛ երկրի իշխանություններին, և՛ բելառուսական Բատկայի լավ ընկեր, խոշոր գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանին։
Զեյնալովայով, հնարավոր է, Մոսկվայում «զբաղվեն», մի «ծռտի-պռտի» նկատողություն տան։ Դրանից ավելին չսպասեք։ Զգացվում է, որ այդ անուղեղ լրագրողուհին վայելում է հենց Բաքվի աջակցությունն ու հովանավորությունը։ Իսկ վերջերս ռուսական աղբյուրներն էլ, ի վերջո, խոսեցին այն մասին, որ Ռուսաստանի տարածքում գործում է «Հեյդար Ալիևի պլանը», որի իմաստն այն է, որ Մոսկվայում և Ռուսաստանի մյուս խոշոր կենտրոններում բոլոր հնարավոր և անհնար ոլորտներում ու «ծակուծուկերում», ապշերոնյան հատուկ ծառայությունների «ձեռամբ», յուրայիններ խցկվեն։ Իհարկե, նման «ներդրումներից» առաջ խոշոր կաշառքներ են բաժանվում ռուսաստանցի այն պաշտոնատար անձանց, որոնք անձամբ են որոշելու՝ Բաքվի հերթական դրածոն աշխատելո՞ւ է Ռուսաստանում, թե՞ ոչ։
Ես մտադիր չեմ բացահայտորեն մեղադրելու Կոնստանտին Էռնստին այն բանում, որ հենց նա է ադրբեջանական կաշառքի դիմաց Իրադա Զեյնալովային աշխատանքի ընդունել Առաջին ալիքում։ Բայց որ այդ կինը բնավ էլ պատահականորեն չի «ֆռֆռում» հենց Առաջինում, կասկածից վեր է։ ՈՒ նրա ինչ-ինչ «լրագրողական տաղանդներն» այստեղ կարևոր չեն։ Իսկ մենք առանձնապես դժգոհելու բան էլ չպետք է ունենանք Զեյնալովայից. նորից եմ ուզում կրկնել՝ այս տիկնոջով պետք է զբաղվեն նրանք, ովքեր նրան վստահել են այդ աշխատանքը։ Իսկ նա պարզապես ազնվորեն «հատուցում է կերած հացի դիմաց», հասկանալի է՝ Բաքվին։
Հարցն այլ հարթությունում է. իսկ երկա՞ր պիտի ափիբերան պապանձված մնան Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները և չպատասխանեն Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին և Զեյնալովայի «բերանը լեզու դնողներին»։ Չէ՞ որ անգամ անհույս տգետին է հասկանալի, որ Ադրբեջանը, չլինելով Մաքսային միության անդամ և բազմիցս մերժած լինելով ԱՊՀ կառուցվածքի շրջանակներում ինտեգրվելու առաջարկությունները, ոչ մի իրավունք չունի Հայաստանի առջև որևէ խոչընդոտ հարուցելու։ Առավել ևս՝ երրորդ անձանց և երրորդ երկրների ձեռքով։
Եվ վերջում. Արցախի հարցի կարգավորված չլինելը, ինչպես գիտենք, բնավ չի խանգարում Բելառուսին Հայաստանի հետ գտնվելու միևնույն ռազմաքաղաքական դաշնախմբում՝ ՀԱՊԿ-ում։ ՈՒրեմն, որքա՞ն է Իլհամ Ալիևը վճարել Ձեզ, բելառուս Բատկա, որ մոռացել եք ռազմական ոլորտում Հայաստանի հետ ունեցած դաշնակցային հարաբերությունները։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ