Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Օրորոցային երգը մեղմում է ցավը

Օրորոցային երգը մեղմում է ցավը
03.11.2013 | 12:41

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օրորոցայինը ոչ միայն քնեցնում է երեխաներին, այլև հանգստացնում ու մեղմում է ցավը հիվանդության ժամանակ: Այնպես որ մեր նախնիներից եկած այդ գեղեցիկ ավանդույթը, գիտնականների խորին համոզմամբ, ժամանակակից ծնողները պետք է «վերակենդանացնեն»:

Հետազոտական խումբը օրորոցային երգի ազդեցությունը փորձարկել է երեք տարեկանից փոքր երեխաների շրջանակում, որոնք պատրաստվել են սրտի փոխպատվաստման: Զուգահեռաբար երեխաների մոտ չափել են սրտի զարկերը և ստուգել ցավի ընկալումը: Ստացված տվյալները համեմատել են մեկ այլ երկու խմբերի հիվանդ երեխաների տվյալների հետ, որոնցից մեկի համար այդ պահին կարդում էին հեքիաթ, իսկ մյուսին ընդհանրապես չէին էլ դիպչել:

Պարզվել է, որ միայն «օրորոցային խմբի» մոտ է նկատվել ցավի ու սրտի բաբախման նվազեցում: Ինչպես նշում է երկրի գիտնականներից մեկը` պրոֆեսոր Դավիթ Հարգրիվսը, այս դեպքում գիտությունը հաստատում է ծնողական ինտուիցիայի դերը:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ երաժշտությունը երեխայի վրա ունի հոգեբանական ազդեցություն Դե, իսկ երաժշտական թերապիան, հասկանալի է, շատ ավելի էժան է և ավելի ապահով, քան դեղորայքային թերապիան: Թեև օրորոցայինը երգվել է անգլերենով, կարելի է ենթադրել, որ մեր երգերը նույնպես կօգնեն՝ ցավի դեմ պայքարում ցանկալի արդյունքի հասնելու համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ