Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ է ասում Արմեն Մովսիսյանը

Ի՞նչ է ասում Արմեն Մովսիսյանը
04.11.2013 | 21:18

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խորհրդարանում ասել է, որ Ռուսաստանն առաջիկա տարում կսուբսիդավորի գազի գնի թանկացումը: Ռուսաստանը գազի գինը թանկացրեց ամիսներ առաջ, որից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը սուբսիդավորելու է թանկացման 30 տոկոսը և համապատասխան նամակ հղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը թանկացման Հայռուսգազարդի հայտը քննելիս՝ ներքին սպառման համար, հայտը բավարարեց նկատի ունենալով 30 տոկոս սուբսիդիան: Հետո հայտարարվեց, որ սուբսիդավորման համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ: Հայտարարվեց նաեւ, որ Հայաստանը բանակցում է Հայռուսգազարդի բաժնեմասի իր վերջին 20 տոկոսը Ռուսաստանին տրամադրելու ուղղությամբ: Հավանաբար հենց այդ գինն էլ լինելու էր սուբսիդիան, այսինքն Հայաստանը Մոսկվային առաջարկում էր սուբսիդիայի դիմաց ստանալ 20 տոկոսը կամ 20 տոկոսի դիմաց սուբսիդավորել գազը: Հետո տեղեկություն հրապարակվեց, որ Հայաստանը Մոսկվային առաջարկում է Հայաստան մատակարարվող գազի հարցում կիրառել մաքսային արտոնություն 30 տոկոսի չափով, դա նախատեսում է ՌԴ օրենսդրությունն արտահանվող էներգակիրների մասով: Այդ արտոնությունը կիրառվում է Մաքսային միության անդամ երկրների դեպքում: Հայաստանը հայտարարեց անդամ դառնալու մասին, բայց Ռուսաստանը եւ ՄՄ մյուս երկու անդամները Հայաստանի հարցը թողեցին առկախ:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ