«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Յարոսլավ Նադրզիցկին հանդես եկավ Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում

Յարոսլավ Նադրզիցկին հանդես եկավ Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում
07.11.2013 | 12:10

Նոյեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) «Արամ Խաչատրյան» միջազգային փառատոնի շրջանակներում հանդես եկավ Լեհաստանը ներկայացնող ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին։ Վերջինս 2010թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։

Երիտասարդ ջութակահարը երեկոյի ընթացքում կատարեց Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը: Իսկ համերգի երկրորդ բաժնում հնչեց Պյոտր Իլյիչ Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 6-ը (սի մինոր):

Յարոսլավ Նադրզիցկին իր առաջնելույթն ունեցել է 12 տարեկանում Մոսկվայի Կոնսերվատորիայի նվագախմբի հետ Չայկովսկու անվան Մեծ դահլիճում: 2007թ-ից նա սովորել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում` պրոֆեսոր Իգոր Պետրուշևսկու դասարանում: Բազմաթիվ միջազգային մրցույթներում արժանացել է բարձր մրցանակների, այդ թվում` 1-ին մրցանակ Ջ. Էնեսկուի անվան միջազգային մրցույթում (Բուխարեստ, 2009թ.), 1-ին մրցանակ «Վալսեսիա Մուզիկա» ջութակահարների միջազգային մրցույթում (Վարալլո, Իտալիա), 1-ին մրցանակ «Հավերհիլլ Սինֆոնիա» մենակատարների մրցույթում (2008թ.) և 1-ին մրցանակ Յաշա Հեյֆեցի անվան ջութակահարների միջազգային մրցույթում (Վիլնյուս, 2001թ.):

Յ. Նադրզիցկին ելույթ է ունեցել բազմաթիվ երկրներում` ԱՄՆ-ում, Կորեայում, Ավստրիայում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Խորվաթիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Ֆինլանդիայում:

Յ. Նադրզիցկին հանդես է եկել Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի սիմֆոնիկ, Համբուրգի ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական, Սլովակիայի Ռադիոյի սիմֆոնիկ, Լեհաստանի ռադիոյի կամերային «Ամադեուս», Լիտվայի ազգային, «Տրանսիլվանիա» պետական ֆիլհարմոնիկ, Ջորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ