Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «беспредел»-ը, մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք»

«Պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «беспредел»-ը, մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե  չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք»
17.11.2013 | 15:26

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:

-Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը ճանապարհ է դեպի անցյա՞լ, թե՞ ապագա:
-«Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ». սա հայտնի արտահայտություն է, որն ունի հստակ մեկնաբանություն, բայց անդամակցությունը Մաքսային միությանը ճանապարհ է, որը տանում է ուղիղ դեպի Մաքսային միություն` դեռևս ոչ հստակ կարգավիճակով ու հեռանկարով: Եթե Դուք նկատի ունեք, թե ինչ է տալու Հայաստանի Հանրապետությանը, կարող է լինել ցանկացած անակնկալ: Սակայն բոլոր պարագաներում ամենակարևոր գործոնը պայմանավորված է Հայաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական և բարոյահոգեբանական իրավիճակով: Իսկ ինչպիսին է այդ իրավիճակը, որևէ մեկի համար գաղտնիք չէ:
-Եվրամիության հետ ասոցացման հեռանկարները Հայաստանն ընդհանրապես կորցնո՞ւմ է, թե՞ ճանապարհի ինչ-որ կետում փոփոխություններ են հնարավոր:
-Այս հարցի պատասխանը կարող է հնչել որպես նախորդ հարցում տրված պատասխանի շարունակություն, այն է` ամեն ինչ կախված է Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունից և, ինչու չէ, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ու նրանց ակտիվությունից, եթե վերջիններս կհամարեն, որ Հայաստանի քաղաքական վերնախավը չի արտահայտում այն նկրտումներն ու ցանկությունները, որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը:
-Դուք խուսափո՞ւմ եք հարցերի կոնկրետ պատասխաններից:
-Ես բազմիցս արտահայտել եմ իմ տեսակետը այս հարցերի առնչությամբ: Ես կողմնակից եմ, որ Հայաստանի Հանրապետությունը վարի բազմաբևեռ և բազմաշերտ արտաքին քաղաքականություն` գերապատվություն չտալով որևէ բևեռի, ընդ որում` բազմիցս նշել եմ, որ նման արտաքին քաղաքականություն վարելու համար առաջնային են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հատկապես Հայաստանի քաղաքացիների հասարակական ընկալման մեջ արդարադատության նկատմամբ հավատը` որպես վստահության հիմնական բաղադրիչի: Արդարադատություն ասելով այս պարագայում մենք հասկանում ենք սոցիալական արդարությունից սկսած մինչև «Օրենքի առաջ բոլորը հավասար են» կարգախոսը:
-Այսինքն` այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականությունը ածանցյալ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից:
-Միանշանակ` այո: Թվացյալ ներքաղաքական անդորրը, կարծես թե, հնարավորություն էր տալիս մեր իշխանություններին արտաքին քաղաքական դաշտում ազատ մանևրելու: Բայց ինչքան էլ փորձենք անտեսել Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակը, սոցիալական ծայրահեղ բևեռացվածությունը, իշխանություն-հասարակություն կապի իսպառ բացակայությունը, միևնույն է, ենթագիտակցական մակարդակում այդ երևույթները թելադրող դեր են կատարում մեր իշխանությունների գործողություններում, և պատահական չէ, որ իշխանությունը ջղագրգիռ իրավիճակում կատարում է անկանխատեսելի գործողություններ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում:
-Գույները չե՞ք խտացնում: Համարժե՞ք եք գնահատում իրավիճակը:
-Իհարկե, ես անչափ կցանկանայի, որ լիներ հենց այն, ինչ Դուք եք ասում, բայց իմ հնչեցրածը ոչինչ է համեմատած այն ամենի հետ, ինչ կարելի է ասել: ՈՒշադիր հետևելով այն իրողություններին, որ վերջին տարիներին տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում, ու ընդունել այն կեցվածքը, որով այսօր հանդես են գալիս իշխանության ներկայացուցիչները, անհասկանալի է: Ես չեմ ուզում ավելի վատ գնահատականներ տալ, բայց Դուք ուշադի՛ր նայեք հենց Ձեր կյանքին, Ձեր հարևանների կյանքին, Ձեր բարեկամների կյանքին, Ձեզ ծանոթ ամենափոքրիկ չինովնիկի կյանքին, մտեք նրանց դրության մեջ, անկեղծորեն քննարկեք, ու շատ ավելի խտացրած գույներով կներկայացնեիք մեր իրավիճակը, բայց կա, ներող եղեք, հացի խնդիր:
-Այդ դեպքում` ո՞րն է ելքը:
-Միմիայն հեղափոխությունը` կամ վերևից, որը կլինի անցավ ու ցանկալի, կամ ներքևից, որը, եթե չլինի առաջինը, անխուսափելի է ու ցավոտ: «Беспредел»-ը, որը նույնիսկ հայեցի տարբերակը չունի և որն այսօր առկա է Հայաստանում, հարկավոր է կանգնեցնել: «Նորաթուխ մանկիկներին», «շոֆերներին», «բազարչիներին» իշխանություն տալով` երկրում լուրջ բարեփոխումներ հնարավոր չէ անել: Հարկավոր են հայրենասեր մարդիկ, հայրենիքը սիրող մարդիկ, այլապես ամեն մի ելույթ ունեցող` սկսած վարչապետից, վերջացրած իշխանության վերջին սպասավորով, իր ելույթը սկսում է` «Կատարելով նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը` մենք արեցինք…» սա, նա, մյուսը: Այսինքն` ստացվում է, որ մեր երկրի բոլոր ձախողումների հիմնական հանձնառուն և հանձնակատարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: ՈՒստի ես դիմում եմ նախագահին` ասելով՝ պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «беспредел»-ը, մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք: Ինձ շատ մտերիմ մարդկանցից մեկը վերջերս ինձ Ավետարանից «Անառակ որդու վերադարձը» առակն էր մեկնում, ուսանելի է: Կարդացե՛ք ևս մեկ անգամ ու վերադարձե՛ք…


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 6390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ