Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Առանց չեմուչումի

Առանց չեմուչումի
22.11.2013 | 00:24

Հայաստանյան ներքաղաքական օրակարգն անցնող օրերին, ի տաբերություն արտքաղաքականի, այնքան էլ հարուստ չէր: Չհաշված լոկալ զարգացումներն ու բողոքները, որոնք քանակականից առայժմ չեն վերածվում որակականի:
Սակայն, ինչպես երբևէ, հետաքրքիր էր իշխանական տանդեմը, ուր, թարսի պես, ամեն բան երևակվեց ոչ թե ներքին, այլ արտքաղաքական լակմուսով:
Խոսքը երկրի երկրորդ և երրորդ դեմքերի համաժամանակյա կատարված երկու այցերի մասին է:
Սկսենք երրորդից (այն հանգույն, որ «երրորդությունն» Աստծուն սիրելի է): Եթե լուրջ, ապա ԱՊՀ երկրների վարչապետների գագաթնաժողովին մեկօրյա այցով Սանկտ-Պետերբուրգ մեկնած վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն օրը «հաջողացրել» էր երեք էական հանդիպում ունենալ Մաքսային երկրները ներկայացնող վարչապետների, այդ թվում և Դմիտրի Մեդվեդևի հետ, որի հետ նախորդ անգամ «չէր հաջողվել» հանդիպել: Հանդիպել, ձեռք էին բերել որոշակի, եթե չասենք` էական պայմանավորվածություններ` ապագա քայլերին առնչվող:
Սակայն այս դեպքում կարևորը ոչ այնքան չկայացած կառույց ՄՄ-ն է, այլ այն հանգամանքը, որ նախորդ անգամ այդ ՄՄ-ի «պապաները»` Նազարբաևն ու Լուկաշենկոն, մինսկյան գագաթնաժողովին ասել էին, թե Հայաստանը դեռ երկար ճանապարհ պիտի անցնի՝ բա Ղարաբաղի հա՞րցը, բա՞ Ադրբեջանը, իսկ այս անգամ խելոք նստեցին մեր վարչապետի կողքին ու, առանց խաղեր տալու, բանակցային-պլանային գործընթաց ծավալեցին` դերասանական «չեմուչումը» և ավելորդաբանությունները մի կողմ թողած:
Ավելին, Դմիտրի Մեդվեդևը կոմպենսացրեց նախորդ անգամվա «չհանդիպումը», ճաշեց Տիգրան Սարգսյանի հետ, միասին նստեցին ռուսաստանյան վարչապետական մեքենան, գնացին մի անգամ էլ պաշտոնապես բանակցելու: Ընդ որում, Վլադիմիր Պուտինի այցի նախօրյակին «պատրաստելով» այդ այցին առնչվող փաստաթղթաբանակցային փաթեթային հենքը ևս:
Հիմա դառնանք երկրորդին՝ ԱԺ նախագահի այցին, որը մի պահ, ինչպես ասում են, դուրս էր եկել և «չէր վերադարձել», այն պարզ պատճառով, որ չորս օր-չորս գիշեր նրա մասին ոչ մի լուր չկար: Սույն անխաբարությունը քաղաքական կուլիսներում թեժ կատակի տեղիք էր տվել. երևի հասել են Բրազիլիա ու միանգամից ձեռնամուխ եղել պրակտիկ գործին` սերիալներում նկարահանվելուն:
Չէ, բայց իսկապես: Մի քանի օր հետո մեկ էլ ԱԺ լրատվականը «խաբար բերեց» Լատինական Ամերիկաների խորքից, որ ՀՀ երկրորդ դեմքը, մի ամբողջ ահեղադղորդ պատվիրակությամբ, ամբողջ տասն օր բացակայել ու մի երկու «փեշ» բյուջեից (որի մասին, ի դեպ, պարոն ԱԺ նախագահն ԱԺ նիստերից մեկում արդարացիաբար ասել էր, որ լափվում է, այո` լափվում) փող ծախսել, ու ընդամենը երրորդ, թե չորրոդ օրը հանդիպել էր հյուպատոսի (բա չէի՞ն կարող գոնե մի դեսպան գտնել, հետը հանդիպեցնել), հայ համայնքի, դպրոցականների հետ: ՈՒ, ինչպես կասեր մեր թանկագին Տիգրան ՈՒրիխանյանը, օ՜, կառավարություն (սխալվեցինք), օ՜, Ազգային ժողով, հնարավո՞ր չէր, որ Սան Պաուլուում գոնե քաղաքապետից բարձր մեկին հանդիպեիր:
-Այո, հնարավոր էր:
-Հանդիպեցի՞ր:
-Ո՛չ: Հետո, կեսը կլինի մնացած օրերին:
Բայց կլինի նույն ՕԳԳ-ով:
Ոչ մի օգուտ հանունի համար:
Իսկ գնացածների համար գուցե լինի: Նրանք այնտեղ կուզեն` կբաժանվեն, կուզեն` կամուսնանան, կուզեն` կխեղդվեն, մանավանդ որ` «море рядом»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ