Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայաստանում կբացվի «Մեգերյան» արտադրության գորգերի թանգարան

Հայաստանում կբացվի «Մեգերյան» արտադրության գորգերի թանգարան
24.11.2013 | 14:32

«Մեգերյան կարպետ» ընկերությունում շուտով կբացվի գորգերի թանգարան, որտեղ կներկայացվեն հայկական հնագույն և նոր շուրջ 200 տարվա պատմություն ունեցող գորգեր: Գորգերի թանգարանը միակն է լինելու Հայաստանում և այն հնարավորություն կտա ցուցադրել մեր հայկական գորգագործության հավերժական գեղեցկությունն ու ժամանակակից կատարողական արվեստի գորգերի նմուշները:

Ընկերության կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ տեղեկացմամբ, ընկերությունը, բացի Հայաստանից, մեծ գործունեություն է ծավալում նաև Պակիստանում, Եգիպտոսում, Աֆղանստանում, Հնդկաստանում, Չինաստանում և Ռումինիայում:
Թեև Հայաստանում 22 գործարաններից մի մասի գործունեությունը դադարեցվել է, սակայն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել դրանք:
Ըստ Լ. Անդրեասյանի, Մեգերյան ընտանիքի ավելի քան չորս սերունդ զբաղվել է գորգագործությամբ: «1917 թվականի Մեգերյանները գաղթել են ԱՄՆ և սկզբում զբաղվել հին գորգերի վերանորուգումով և լվացումով, այնուհետև ընտանիքի միայն չորրորդ սերունդն է զբաղվել գորգերի արտադրությամբ և կրել հայկական ավանդական կարպետների ստեղծման վարպետի անունը, տիրապետել գորգեր արտադրելու հմտությանը»,-ասաց նա` նշելով, որ այս գործարանը նախկինում եղել է «Հայգորգ» միավորում:
Ընտանիքը, 2002-ին գնելով այդ գործարանը, հմուտ մասնագետների շնորհիվ վերականգնել է այն և սկիզբ դրել բնական նյութերով գորգերի ստեղծման դժվարին աշխատանքին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ