Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եթե Միքելանջելոն կենդանանար, Ֆլորայի այդ գունագեղ լուսանկարից անկարող էր նրա կերպարը կերտել»

«Եթե Միքելանջելոն կենդանանար, Ֆլորայի այդ գունագեղ լուսանկարից անկարող էր նրա կերպարը կերտել»
25.11.2013 | 16:44

Ֆլորա Մարտիրոսյանի մարմարե արձանը, որի հեղինակը քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆՆ է, երգչուհու հարազատները, մեղմ ասած, չեն հավանել: Քանդակը պատվիրել է սկզբում երգչուհու քրոջ ընտանիքը, այնուհետև` ամուսինը: Ծանոթ լինելով վերջինիս քմահաճ բնավորությանը, քանդակագործը հրաժարվել է պատվերից, բայց, ի վերջո, տեղի է տվել հորդորներին: Ասում է, որ ուզում էր պատկերել երգող Ֆլորային, բայց այդ տարբերակը չի ընդունվել, աշխատանքի բոլոր էտապներում համաձայնության է եկել հարազատների հետ:

«Քրոջ ընտանիքն ասում էր` մենք քեզ ճանաչում ենք, դու պետք է ազատ աշխատես, ամուսինը կարծում էր, որ պետք է խիստ լուսանկարչություն անեմ, որն ինձ համար անընդունելի է, արդյունքում ամուսնու կողմից մեղադրանքներ կան, որ սա Ֆլորան չէ և այլն,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Լևոն Թոքմաջյանը:- Սա շիրմաքար է, մահարձան, և նեղ ընտանիքի քմահաճույքն է: Ես բազում արձաններ ունեմ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում, և ամենուր ինձ հասկացել են, որովհետև ամեն քանդակի մեջ ես դրել եմ սիմվոլիկա, պոեզիա, պայծառություն, ոչ թե լուսանկարչություն»:
Քանդակագործը նկատում է, որ եթե լուսանկար էին ուզում ստանալ, կարող էին փայլեցված քարին դաջել լուսանկարը, որը մեր օրերում ընդունված է, ճիշտ և ճիշտ ընդօրինակություն է: Ըստ նրա` նույնիսկ եթե Միքելանջելոն կենդանանար, Ֆլորայի այդ գունագեղ լուսանկարից անկարող էր նրա կերպարը կերտել:
«Ամուսինը օվկիանոսից այն կողմ, առանց ամաչելու ինձ դասեր, հրահանգներ է տալիս: Փոխանակ գային, ծաղիկ դնեին, ցեխոտում են Ֆլորայի հիշատակը»,- իր վրդովմունքը հայտնեց Լևոն Թոքմաջյանը: Ըստ նրա` այս աղմուկը ընտանեկան տարաձայնությունների արդյունք է, կամ դրդման պահ կա:
«Նրանք չեն հասկանում՝ ինչ է քանդակը, ուզում են՝ լուսանկարում ոնց կար, այդ գունեղությունը երևար քանդակի մեջ, ես չէի կարող շրթունքները ներկել, աչքերին կապույտ քսել, ինքը կեղծամ, ակնոց էր կրում, ո՞նց անեի, որ այդ ամենը երևար սպիտակ մարմարի վրա»,- ասաց քանդակագործը, հավելելով, որ ինքը գոհ է իր աշխատանքից, ամեն ինչ արել է, որ ստանա սիրված երգչուհու մոնումենտալ, ամբողջական կերպարը:
Անդրադառնալով irates.am-ի՝ եթե պայմանները չեք խախտել, աշխատանք էլ արված է, և ինչի՞ կարող է հանգեցնել այս ամբողջ աղմուկը հարցին` պատասխանեց. «Մի օր պիտի հաշտվեն այն մտքի հետ, որ իրենք սխալ են, իսկ ես` ճիշտ»:
Քանդակագործն ասաց նաև, որ 50 տարվա աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է, որ շիրմաքարը դարձնում են քննարկման առարկա, փոթորիկ՝ մի բաժակ ջրում։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ