Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սկսվել է մի գործընթաց, որը սպառնում է մեր ինքնիշխանությանը

Սկսվել է մի գործընթաց, որը սպառնում է մեր ինքնիշխանությանը
26.11.2013 | 13:48

ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կայացրած որոշմամբ՝ անդամակցելու Մաքսային միությանը, սկսվում է մի գործընթաց, որը ոչնչացնում է մեր ինքնիշխանությանը: Այսօրվա ԱԺ-ն, ըստ Դավիթ Շահնազարյանի, բացառությամբ մի քանի պատգամավորների, ունի մի գործառույթ՝ իրավաբանորեն ձևակերպել, որ մենք անկախ պետություն չենք: Ինչ վերաբերում է արտախորհդարանական ուժերին, ապա նրանք ղեկավարվում են Ռոբերտ Քոչարյանի կողմից: Դավիթ Շահնազարյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Սերժ Սարգսյանի գործարքը մեր քաղաքական ուժերը արդարացնում են ՀՀ-ի անվտանգության նկատառումներով: Սակայն, ըստ նրա, այդ անվտանգությունը վերաբերում է միայն Ռուսաստանին:

«Մեր պետականության ամենամեծ վտանգը քաղաքական համակարգն է»,- եզրակացնում է Դավիթ Շահնազարյանը: Նա ցավ հայտնեց, որ ռուսական շահերը սպասարկող որոշ ուժերի հաջողվել է մոլորության մեջ գցել նաև մեր ազատամարտիկներից շատերին, որոնք չհասկանալով, նպաստում են այդ գործընթացին:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ պետք է բարձրացնել Սերժ Սարգսյանի ոչ թե հրաժարականի, այլ՝ պաշտոնանկության հարցը, որովհետև Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը ոչնչացնում է մեր ինքնիշխանությունն ու պետականությունը:

«Եթե այդ հարցը բարձրացնեն ազատամարտիկները, ապա ես վստահ եմ, որ ռուսական ազդեցության ուժերը միանգամից մի կողմ կքաշվեն»,- ասաց նա:

Որպես արտաքին մարտահրավեր Դավիթ Շահնազարյանը դիտում է ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը: ՌԴ-ն, ըստ քաղաքագետի, իր նեոկայսրապաշտական քաղաքականությամբ Հայաստանի սահմաններին տալիս է ոչ միայն ռազմաքաղաքական, այլև՝ տնտեսական նշանակություն: Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ Վլադիմիր Պուտինն իր քաղաքականությամբ մոտեցնում է ռուսական կայսրության կազմաքանդումը:

Այն, ինչ տեղի է ունենում քաղաքական համակարգի ներսում, Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ, պայքար է կոռուպցիոն լծակների համար: Իսկ կոռումպացված քաղաքական համակարգը կարող է գոյատևել միայն այդ կայսրության շրջանակներում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ