Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը

Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը
30.11.2013 | 16:42

Օրերս լույս տեսավ հայ ականավոր պատմաբան Հարություն Թուրշյանի (1900-1978) «Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը» մենագրությունը (կազմեց և պատրաստեց հրատարակության՝ Հ. Տ. Մարության, Երևան, Հեղինակային հրատ., 2013, 292 էջ), որը պատրաստ էր տպագրության դեռևս 1958թ.։

Աշխատությունը նվիրված է հայոց էպոսի պատմականության հարցերին։ Էպոսի պատումների, հայ և օտար պատմիչների տեղեկությունների մանրամասն քննարկմամբ հեղինակը վեր է հանում այն պատմական իրադարձությունները, որոնք իրենց արտացոլումն են գտել էպոսում։

Գիրքը կարելի է ձեռք բերել երևանյան գրախանութներից:

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ