Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատգամավորն ու Կառավարությունը մեղադրեցին միմյանց անգրագիտության մեջ

Պատգամավորն ու Կառավարությունը մեղադրեցին միմյանց անգրագիտության մեջ
04.12.2013 | 16:33

Այսօր ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկեց ՀԱԿ խմբակցության՝ կառավարությանը ներկայացրած համակարգային կոռուպցիայի մասին տասնութէջանոց հարցապնդումը: Լևոն Զուրաբյանի կողմից կոռուսպացված համակարգի հանգամանորեն ներկայացմանը ներկա էին իշխող մեծամասնությունից հաշված թվովպատգամավորներ:

Մինչ կառավարության անդամին ձայն տալը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կոռուպցիան ախտ է, բայց պիտի նաև նկատել, որ Զուրաբյանի հիշատակած «Թանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը տարածաշրջանում կոռուպցիայի ցածր մակարդակով ԱՊՀ երկրներում լավ դիրք ունի: Նույնը հավաստիացրեց նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` միաժամանակ նշելով, որ Զուրաբյանի հնչեցրած «մեղադրանքներից» շատերը կառավարության իրավասությունների շրջանակում չեն: «Երկրում մթնոլորտ է փոխվել»,- ասաց նախարարը` վստահեցնելով, որ վերջին տարիներին բավականին շատ պաշտոնյաներ են կոռուպցիոն դեպքերով պատժվել:
Հակադարձելով՝ Լևոն Զուրաբյանը նախ նշեց, որ իրենց հարցապնդմանը կառավարության տրված պատասխանն ամբողջովին անգրագիտություն է, շատ անգամ հարցերը շրջանցել են ու դրանց պատճառով անգամ Գագիկ Ջհանգիրյանը «կաթվածի» է հասել` տեսնելով իրավական անգրագիտությունը: «Կառավարությունը ոչ մի փաստարկված պատասխան չի տվել»,-վերահաստատեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը` հավելելով, որ Կառավարության պատասխանն անգամ Լևոն Զուրաբյանին անեկդոտ հիշեցրեց, որն ընդդիմադիր գործիչը պատմեց ռուսերեն: Վերջում, որպես արդյունավետ քայլ, Զուրաբյանը կառավարությանն առաջարկեց «կոլեկտիվ հրաժարական» տալ:
Պատասխանելու հերթը կառավարության ներկայացուցչինն էր, որն այս անգամ ավելի խիստ խոսեց: «Եթե ինչ-որ մեկը գրագիտությունից է խոսում, պիտի ասեմ` այդքան անգրագետ չլինեիք ու չգրեիք այնպիսի բաներ, որ կառավարության իրավասությունների շրջանակում չեն: Համաձայն ենք, կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է, ու մենք տեսնում ենք դրա լուծումը: Դուք կարող եք գույները թունդացնել, դրանից իրավիճակը չի փոխվի: Որ մեր պատասխանը անհեթեթություն ասացիք, դրանից ձեր գրած անհեթեթությունը նորմալ բան չի ստացվի: Փորձեցիք վիրավորել, դրանից ձեր արժեքը չի բարձրանա»,- ասաց նախարարը, անդրադառնալով օֆշորային հայտնի սկանդալին՝ ասաց. «Ի՞նչ եք կարծում, Կիպրոսի կառավարության փոխարեն էլ պատասխանենք, թե ինչու չեն պատասխանում: Թե՞ էդքան հզոր ենք, որ նրանց վրա էլ կարող ենք ազդել… Թե էդքան տարրական գիտելիքներ չունեք, որ իմանաք, որ անմեղության կանխավարկած կա: Չգիտե՞ք, ձեր հեղինակավոր իրավաբաններին փորձեք հարցնել»: Այս արտահայտությունից հետո Արամ Մանուկյանը վրդովվեց և տեղից գոռգոռաց, ինչը սաստեց նախագահող Էդուարդ Շարմազանովը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ