Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սպասենք դեկտեմբերի 9-ին

Սպասենք դեկտեմբերի 9-ին
04.12.2013 | 16:50

Դեկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հրավիրում է մամուլի ասուլիս: Ըստ ամենայնի՝ այդ ասուլիսի ժամանակ էլ կհայտարարվի ընդդիմադիր նոր ձաևաչափի մասին, որը պատրաստ է գործող իշխանության դեմ պայքարել՝ իր շարքերում ներառելով անկուսակցական ակտիվ քաղաքացիներին:

Քանի որ ժամանակին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից հեռացողները մեծ մասամբ արմատական, փոխզիջումներ չընդունող, հանուն իշխանափոխության բանտեր նետված քաղաքական գործիչներն էին, ակնհայտ էր, որ նրանք փնտրելու էին պայքարի այլ մեթոդներ:
Խոսակցություններ էին շրջանառվում, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությանը պետք է միանան նախկին քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանն ու Պետրոս Մակեյանը:
Սասուն Միքայելյանից չհաջողվեց ճշտել որևէ տեղեկություն: Մեր հեռախոսազանգերին արձագանքեց նրա որդին, ով էլ ասաց. «Կգա ամսի 9-ը, ամեն ինչ կիմանաք այդ օրը»:
Ինչ վերաբերում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, ապա նա ասաց, որ ողջունում է այդ գաղափարը:
«Ես առիթ ունեցել եմ հայտնելու իմ տեսակետը, որ գործընթացը գնահատում եմ դրական: Սակայն ես և իմ կուսակցական ընկերները չենք կարող ներգրավվել այդ գործընթացում, որովհետև պայմաններից մեկն էլ անկուսակցական լինելն է: Մենք կողջունենք միայն, եթե այդ գործընթացում ներգրավված մեր ընկերներին հաջողվի ընդդիմադիր շարժում ձևավորել»,- ասաց Պետրոս Մակեյանը:
«Իսկ մեր հասարակության մեջ կա՞ նոր ընդդիմադիր ուժ ձևավորելու պահանջարկ»,- հարցրեցինք Պետրոս Մակեյանին:
«ՀՀ նախագահի յուրաքանչյուր ընտրությունից հետո ընդդիմադիր գործընթացներ իրականացնելու պահանջարկը միշտ կա մեր հասարակությունում: Խնդիրը հետևյալն է՝ ինչպես կձևավորվի այդ ուժը և ինչ հանգրվանի կհասցնի»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հիշեցրեց, որ իշխանությունը մինչ օրս օգտվել է ընդդիմության գործած սխալներից և կարողացել է բռնազավթել այն: Եվ, ըստ պարոն Մակեյանի, որևէ գործընթաց սկսելուց առաջ պետք է հաշվի առնել անցյալի սխալները:
«Եթե անցյալի սխալները չվերլուծեն մեր քաղաքական գործիչները, ժողովուրդը չի գնա ոչ մեկի հետևից: Մեր հասարակությունը քաղաքականացված է և կարողանում է հասկանալ գործընթացները: Պետք է առաջարկել այլընտրանք, որը հասարակությանը փողոց դուրս կբերի»,- ասաց Պետրոս Մակեյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ