Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ընդդիմության դարչոյապարը

Ընդդիմության դարչոյապարը
05.12.2013 | 17:17

Շանթ Հարությունյանը հոգեբուժարան է տարվել նոյեմբերի 20-ին: Նրա դատահոգեբուժական փորձաքննությունը տևելու է 24 օր: Այսօր արդեն 16-րդ օրն է, ինչ Շանթը հոգեբուժարանում է: Նրան սատարող ակցիաները դադարել են, ԶԼՄ-ները գրեթե չեն գրում նրա մասին, դե իսկ ընդդիմության կամ ավելի ճիշտ որոշ ընդդիմադիրների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեր ընդդիմության մի ստվար հատված հայտնի ֆիլմի հերոս Դարչոյի օրին է, ով ընդամենը մի պար գիտեր: «Յիս իդ պարը չիմ պարում»,-ասում էր Դարչոն: Այսինքն` էն պարողը չի, որ ամեն երաժշտության տակ մարմինը շարժի, հնարավորությունները քիչ են, սահմանափակ: Մյուս կողմից էլ ընդդիմադիրների մի մասը վախենում է անգամ Շանթի խնդրին անդրադառնալ` չլինի թե Շանթ Հարությունյանը իսկապես ընդդիմադիր ընկալվի ու իրենց` ընդդիմադիրի կարկատված թիկնոցը խամրի ազնիվ ընդդիմադիրի լույսի ներքո:

Շանթ Հարությունյանն ազատազրկվեց մի ակցիայի արդյունքում, որը իշխանությունը փորձում է ներկայացնել իբրև քաղաքականությունից հեռու հոգեկան հիվանդների անկառավարելի պոռթկում: Տպավորություն է, թե ընդդիմությանը նույնիսկ ձեռք է տալիս իշխանության այս գաղափարը. Շանթին վերջապես հասարակությունը կընկալի իբրև հոգեշեղվածի, ով փորձում էր «բռնի ուժով» իշխանափոխություն իրականացնել: Չէ՞ որ ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները քանիցս նշել են, թե իշխանափոխության գնալու են միայն սահմանադրական ճանապարհով: Նշել են` առանց անդրադառնալու, որ հեղափոխություն ասվածը սահմանադրությամբ չի արգելվում, ինքնապաշտպանությունն էլ` քրեական օրենսգրքով: ՈՒ թքած, թե Շանթը ոչ մի ուժ էլ չի կիրառել, նրա կոչը միայն ինքնապաշտպանական երանգներ է պարունակել: Թքած նաև, որ Մարտի 1-ին նույն մեղադրանքները իշխանությունը բարդում էր նույն ընդդիմության վրա` ձողերի կիրառում և այլն:

Վերադառնալով դարչոյապարին նշեմ, որ այն ընդամենը երկու շարժում էր ենթադրում, պարզունակ երկու շարժում. ոտքը` աջ-ձախ, ձեռքներն էլ` ոտքերի հանգույն: Ո՞Ւ մնաց ձեր երևակայությունը, պարոնայք, ո՞ւր մնաց:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ