Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՄՄ-ում հայտնվելու պարագայում ՀՀ-ն չի կարող չունենալ ավելի ցանկալի ու արտոնյալ կարգավիճակ»

«ՄՄ-ում հայտնվելու պարագայում ՀՀ-ն չի կարող չունենալ ավելի ցանկալի ու արտոնյալ կարգավիճակ»
05.12.2013 | 17:25

ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ այսօր մամուլի ասուլիսում, խոսելով ՌԴ նախագահի այցի, Մաքսային միությանն անդամագրվելու և դրա հետևանքների մասին, ասաց, որ և’ քանակական, և՛ որակական առումով դեռևս հստակ չէ, թե մեզ ինչ է տալու Մաքսային միությունը, բայց մենք իրավունք չունենք չողջունելու Պուտինի այցը, որովհետև նա մեծ տերության ղեկավար է: Այդ իսկ պատճառով` պետք է հասկանանք, որ հնարավոր է, որ այս այցը դրական լուծումներ բերի Հայաստանին: Ըստ նրա, Մաքսայինի նման մեծ միության մեջ հայտնվելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը չի կարող չունենալ ավելի ցանկալի ու արտոնյալ կագավիճակ: ԲՀԿ տնտեսագետի կարծիքը Ռուսաստանի` «լիդեր պետություն» դառնալու վերաբերյալ հետևյալն է. «Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է իմպերիայի վերականգմանը: Մենք տասնամյակներ շարունակ գտնվել ենք ազդեցության այդ գոտում: Գերտերությունների շահերի պարագայում, պիտի այնպես մեզ դրսևորենք, որ հնարավորինս մեղմենք մեզ համար անցանկալի երևույթները»:
Վ. Բոստանջյանը անդրադարձավ նաև գազի գնի փոփոխությանը: «Վլադիմիր Պուտինը պարզ ասաց, որ այն կիրացվի Ռուսաստանի ներքին գներով, կամ` 189 դոլարով: Հիմա մի փոքր դժվար է հասկանալ ինչ ասել է ներքին գներ, որովհետև իրենց անծայրածիր երկրում տարբեր սակագներ են գործում»,-նշեց նա: Իսկ թե գազը, հասնելով սպառողին, ինչ գին կունենա` պարզ չէ. «Այսինքն`բնակչության համար գինը չի փոխվելու, մնալու է նույնը, ինչը զարմանալի է, առկա է թափանցիկության բացակայություն, որն էլ հասարակության տարբեր շերտերի մոտ առաջացնում է հարցեր»,-կարծում է տնտեսագետը և գտնում, որ պետք է հանրությանը բացատրել, թե ինչով է պայմանավորված այն հանագամանքը, որ գազը ստանում ենք մի այլ սակագնով, իսկ քաղաքացիներին վաճառում գրեթե երկու անգամ ավել գնով:
Վ․ Բոստանջյանի խոսքով` գազի սպառման դիմաց կուտակված պարտքը կառավարությունը որոշել է փակել «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելով։ «Եթադրենք` ունեինք պարտք: Բայց ինչ ասել է` ունեինք պարտք, մի ձևով պետք է փակեինք: Իսկ մենք էլ գտնում ենք, որ դա ամենավատ ձևն է: Հիմա իրենց համար դա լավ ձև է, մեզ համար վատ ձև է: Լավ աշխատեիք, ավելի լավ ձև գտնեիք փակելու»,-ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ