Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Այսքան կուտակված խնդիրները չեն կարող չհանգեցնել սարսափելի արդյունքների»

«Այսքան կուտակված խնդիրները չեն կարող չհանգեցնել սարսափելի արդյունքների»
05.12.2013 | 17:35

Մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը սպասվում էր, որ Ռուսաստանի գաղութացնող քաղաքականության դեմ դժգոհողների մի մեծ բազմություն դուրս կգա փողոց և լսելի կդարձնի իր բողոքի ձայնը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ հիմնական մասնակիցներն էլ, ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածներն էլ հիմնականում այն քաղաքացիական ակտիվիստներն են, ովքեր մասնակցում են սովորաբար բոլոր բողոքի ակցիաներին:

Ռեժիսոր Արա ՇԻՐԻՆՅԱՆԸ կարծում է, որ հատկապես Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Հայաստանում ավելացել է ՌԴ-ի քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների թիվը:
irates.am-ի այն դիտարկմանը, թե ինչու արևմտյան արժեքներ քարոզող քաղաքական ուժերն էլ այս ընթացքում չցուցաբերեցին բավարար ակտիվություն, Արա Շիրինյանն արձագանքեց. «Քաղաքական ուժերին էլ պետք է հասկանալ, որ չարեցին քաղաքական հայտարարություններ: Հայաստանում քաղաքականություն, որպես այդպիսին, չկա: Չկան նաև քաղաքական գործիչներ: Կան մի խումբ մարդիկ, շատ սահմանափակ թվով մարդիկ, ովքեր էլ ամբողջ ազգի փոխարեն կայացնում են կամային որոշումներ: Եվ հիմա ստեղծվել է շատ վտանգավոր իրավիճակ, որն անհետևանք չի անցնի, մի տեղից դուրս կգա»:
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ըստ Արա Շիրինյանի, հինգ, տասը տարիներ առաջ իրականացրած քաղաքականության արդյունքն է:
«Այսքան կուտակված խնդիրները չեն կարող չհանգեցնել սարսափելի արդյունքների: Մենք պետք է պատրաստ լինենք իրավիճակի վատթարացման և վատ զարգացումների»,- կարծում է ռեժիսորը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ