Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եվրոպայից Նեռի կոտոշներն են երևում

Եվրոպայից  Նեռի կոտոշներն են երևում
10.12.2013 | 10:59

Որ պիտի գան մեծ նեղության տարիները, երբ մեղավոր մարդկության վրա պետք է բացարձակ իշխանություն բանեցնի Նեռը՝ Հակաքրիստոսը, և պիտի պարտադրի 666-ի իր կնիքը դրոշմել մարդկանց աջ ձեռքին, կամ ճակատին, և երկրպագություն պիտի ընդունի իրեններից, դա թերևս արդեն շատերը գիտեն: Իսկ վերջերս սկսված անձնագրային փոփոխությունները հենց այդ մասին են վկայում, քանզի դրանից հետո արդեն մեր անձնագրերը չիպերով պետք է կրենք մեր մարմինների վրա, եթե, Աստված չանի, հնազանդվենք կամ վախենանք Նեռի սպառնալիքներից: Եվ այս ամենի մասին իմանում ենք միակ ճշմարտության աղբյուրից՝ Աստվածաշնչից: Նախ կարդանք այդ տողերը, հետո անցնենք բուն նյութին. «Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է: Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է. բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է: Մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային: Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լիներ, թէ նրանք ամենքը մեզնից չեն։
Իսկ ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է: Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հորը և Որդուն» (Ա Հովհաննես 2.18-23):
Այսինքն, Հովհաննես առաքյալի այս բնորոշմամբ Նեռին երկրպագողները պետք է ուրանան Հիսուսին որպես Քրիստոս, այսինքն` Աստծո օծյալ Որդուն: Իսկ որ արդեն կան այդպիսիները, անժխտելի փաստ է, մենք ամեն օր ենք դրանց հետ շփվում։ Օրինակ, Եհովայի վկաների հետ, ովքեր չեն հավատում, թե Հիսուսը Քրիստոսն է, Հոր Միածինը, որ է մարմնացյալ Աստված: Բայց արդեն ոչ միայն նրանք, այլև «քրիստոնյա» պետություններն են ուրանում Քրիստոս Տիրոջը և հալածում քրիստոնյաներին:
Եվ Հովհաննու Հայտնության գրքում այսպես է գրված. «Եվ նրան իշխանություն տրվեց բոլոր ազգերի և լեզուների ու ժողովուրդների վրա, որպեսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակվում են երկրի երեսին, և որոնց անունները աշխարհի սկզբից գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում…
Եվ նրան իշխանություն տրվեց, որպեսզի շունչ տա գազանի արձանին, և որպեսզի արձանը խոսի, այնպես որ պատճառ դառնա, որ սպանվեն բոլոր նրանք, որոնք չեն երկրպագի գազանի արձանին. և ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց» (Հայտնություն Հովհաննու 13-րդ գլուխ):
Ասվածի նախակարապետներն ուրվականի նման արդեն թևածում են ամբողջ Եվրոպայում, մեկը մյուսի հետևից պետություններին ապականելով՝ գենդերային ու այլ զանազան պղծություններ պարտադրելով:
ՈՒ արդեն եկել են այն ժամանակները, երբ եվրոպական երկրներում քրիստոնեությունը համարվում է թիվ 1 թշնամին, քանի որ խոչընդոտում է նոր «եվրոպական արժեքների» տարածման գործում:
Հիմա իրական փաստեր. երբ ֆրանսիական կառավարությունը վերջերս ընդունեց միասեռ ամուսնությունների մասին օրենքը, դրա դեմ դուրս եկան քրիստոնեական ավանդական արժեքները պահպանող միլիոնավոր մարդիկ: ՈՒ դրանց դեմ ֆրանսիական կառավարությունը «խաչակրաց արշավանք» է սկսել, հայտարարելով, որ նրանք խավարամոլ ու ֆանատիկոսներ են, որոնք դեմ են ազգի զարգացմանը: Արդեն ոստիկանների առջև խնդիր է դրված ի հայտ բերել այն կաթոլիկ հոգևորականներին, ովքեր երկրի պաշտպանության համար վտանգ են ներկայացնում: Ի՞նչ վտանգի մասին է խոսքը, այն էլ երկրի պաշտպանության, երբ նման քրիստոնյաները անբասիր վարքով են դրսևորում իրենց, վճարելով «Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն»: ՈՒ որպեսզի ժողովրդական տուգանվածներին համոզեն, որ նման ֆանատիկ քրիստոնյաները վտանգ են ներկայացնում, հեռուստահաղորդումների ժամանակ ցույց են տալիս այն տեսարանները, երբ ՈՒկրաինայից Ֆրանսիա գնացած «Ֆեմեն» շարժման կիսամերկ ու ակտիվ կանայք անաստված վանկարկումներով հայհոյում էին հակաքրիստոնեական օրենքների դեմ երթի դուրս եկած քրիստոնյաներին, որոնք էլ իրենց հերթին չդիմանալով, դաս էին տվել այդ կիսամերկ դիցուհիներին: ՈՒ այդ ամենը ներկայացնելով որպես վտանգ հասարակության համար, եվրոպական երկրները սկսել են «վհուկների որսը», այս անգամ քրիստոնյաների դեմ, ովքեր ուզում են Աստծո պատվիրանների համեմատ ապրել:
Իսկ Գերմանիայում դպրոցներում արդեն իննամյա աղջիկներին սովորեցնում են, ամոթ է նույնիսկ գրելը, «օրգազմի»` սեռական բավարարության հիմունքներն ու քննություն են ընդունում այդ առարկայից: Արդեն նման դպրոցներում որպես պարտադիր ուսուցում են մտցրել «երկնագույն» դասընթացները, որտեղ տղա երեխաներին սովորեցնում են տղաների հետ սեռական հարաբերությունների տեսակները, իսկ աղջիկներին ծանոթացնում լեսբուհիների հաճույքներին:
Գրում եմ այս մասին, նույնիսկ իմ հավատը չի հերիքում ընկալելու այս ամենը, կարծես մոլագար-խելագարի երազ լինի այն, ինչ կատարվում է Եվրոպայում ու այլ ապականված երկրներում:
Արդեն քրիստոնյա Ֆինլանդիան էլ վարակվեց այդ սեռաապականության ախտով ու արդեն երեխաներին մանկապարտեզներից են ծանոթացնում ապագա սեռական հաճույքներին, իսկ այն ծնողները, որոնք դեմ են լինում նման ուսուցումներին, սկզբում տուգանվում են, հետո կարճատև բանտարկվում, իսկ հետո… պարզապես երեխաներին խլում են նման «անդաստիարակ» ընտանիքներից:
Այս ամենը նման չէ՞ սովետականացման տարիների բոլշևիկյան մեթոդներին, երբ միլիոնավոր քրիստոնյաներ մի քանի տարում հայտնվեցին բանտերում ու աքսորներում: Այնպես որ Նեռի ձեռագիրը չի փոխվել, պարզապես մասշտաբներն են ընդլայնվել՝ ամբողջ Եվրոպայով տարածվել: Այդ սեռավարակը Եվրոպայից տարածվել է աշխարհով մեկ, ու լատինաամերիկյան մի քանի երկրներ, այդ թվում և՛ Բրազիլիան ու Արգենտինան, միասեռականների ամուսնության թույլտվություն են տվել, հենց այդ երկրներում էլ տեղի են ունենում առավել մասսայական գեյ-շքերթներն ու սոդոմական փողոցային տեսարանները:
Դրանցից մեկը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին, Արգենտինայում: Սան Խուան քաղաքի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դեմ կանգնած 1500 երիտասարդ կաթոլիկները, որպես կենդանի պատնեշ, ուս ուսի տված կանգնել էին ավելի քան 7000 ֆեմինիստ կանանց կազմակերպության մերկ ակտիվիստների դեմ, որոնք ուզում էին մտնել եկեղեցի ու իրենց պիղծ արարքներով ապականել Աստծո տունը:
Դժոխքի կրակով բռնկված այդ խելագար զանգվածը, հանդիպելով բարեպաշտների կուռ պատնեշին, ամեն բան անում էր նրանց ծաղրելու ու բարկացնելու համար, որպեսզի կռվի առիթ ստեղծի: Նույնիսկ բանն այնտեղ հասավ, որ մերկ կանայք իրենց կրծքերն էին քսում երիտասարդների ձեռքերին, կամ ներկում նրանց դեմքերը, միաժամանակ էրոտիկ տեսարաններ ցույց տալով: Իսկ երբ նրանք շարունակում էին լուռ աղոթել, կատաղած ֆեմինստները սկսեցին թքել նրանց վրա ու հայհոյալից բացականչություններ անել: Իսկ քիչ այն կողմ ֆանատների մի այլ խումբ Արգենտինայի նախկին եպիսկոպոսի, իսկ այժմ արդեն Հռոմի պապի խրտվիլակն էր վառում` դիվական պարերով պտտվելով խարույկի շուրջը: Եվ միայն այն պատճառով, որ նա դեմ է աբորտներին ու ապահովիչներով ամուսնական սեռական հարաբերություններին: Կարծես թե ֆեմինիստներին հենց այդ էր պակասում, որ նրանք բարեպաշտ քրիստոնյաներ դառնային: Այդ բոլորը դիտելով կարծես թե Սոդոմ- Գոմորի առավել այլասերված ու ժամանակակից տարբերակն էր աչքիս առաջ: Իսկ լրատվական միջոցները այն անվանեցին «Սոդոմական հարձակում»:
Ահա և տոլերանտ վերաբերմունքի պտուղները, քանզի միասեռականներին կանաչ ճանապարհ տված իշխանությունները կարծես լուռ ու գաղտնի համաձայնության են եկել անձամբ սատանայի հետ, միայն թե իրենց տաքուկ աթոռները պահպանեն, քանզի այդ ամբողջ դիվական հարձակումների ժամանակ ոչ մի ոստիկան չմիջամտեց նման այլասերվածներին կարգի հրավիրելու համար: Այդ ամենի արդյունքը շատ շուտ երևաց. Արգենտինայում գործադուլ են հայտարարել ոստիկանները, պահանջում են աշխատավարձերի վերանայում-բարձրացում։ Իրավիճակից իսկույն օգտվեց տոլերանտ աջակցություն ստացած երիտասարդ զանգվածը, կարճ ժամանակում այնքան գողություններ ու թալան կատարեց խանութներից, որ հավաքական արժեքը կազմեց 50 միլիոն դոլար: Ահա այստեղ է, որ կարելի է հաստատ գրել աստվածաշնչային այս խոսքը. «Ինչ ցանեցին, այդ էլ հնձեցին»:
Դեռևս հինգերորդ դարում Հովհաննես Մանդակունի հայրապետը այսպես է գրել. «Հոգիս ողբում է իմ մեջ, ապշում ու զարմանում, սոսկալի զարհուրանքով ու դողությամբ անդադար հեծեծում եմ` հանապազ խոկալով, թե խավարային ախտերի ինչպիսի՛ անդունդներն է սողում իջնում մեր հանդգնությունը, այդ ախտից տարակուսած` տկարանում է լեզուս` չկարողանալով ցույց տալ ահավոր ախտերի պղծությունները, որոնք իրենց անօրինությամբ առավել են և գերազանցում են բոլոր մեղքերը: Քանզի բոլոր հայտնի ամբարշտություններից առավել ավազակություն է սա, առավել է, քան գաղտնի գողությունների չարիքները, քան ամուսնացածների շնությունը, քան կույսերի պոռնկության պղծությունները, քան արյունահեղ սպանություններն ու չարչարանքները: Իսկ այս բոլոր չար ու ամբարիշտ մեղքերից առավել ահավոր ամբարշտություն ու սարսափելի պղծություն է այն, որ դիվական մոլությամբ արուներն արուների հետ են գործում զազրելի անօրինություններ, և էգերն էգերի հետ են հագուրդ տալիս իրենց անառակ ցանկություններին ու սատանայական կրքերին, իսկ [դրանցից] առավելն այն է, երբ պղծվում են անբան անասունների հետ:
Սրա վրա վերին զորություններն էլ են ապշում ու զարմանում, սրա վրա տխրելով սգում են սուրբերի դասերը, սրա վրա ողբում են բոլոր արդարները, որովհետև անօրեն պղծություններով անարգեցին ու արհամարհեցին արարածների Արարչին: Սրանցից գարշում, փախչում ու հեռանում է Սուրբ Հոգին և այլևս չի վերադառնում սրանց մոտ, որից հետո սրանք դառնում են սատանայի ու դևերի բնակարան և ողորմելի բոլորի համար: Քանզի ոչ մի ամբարշտություն չի հավասարվում այս ախտին, այլ բոլոր [տեսակի] դիվահարներից առավել են անզգայացած նրանց անձերը, [քանի որ] նրանք ախտավոր ցանկություններով կատաղում են իրար հետ. արուները վավաշոտելով` իգացնում են արուների արուական բնությունը, իսկ էգերն անամոթանալով ու լրբանալով՝ իգական բնությունն են արուացնում: Նաև անբան անասունների հետ ապականվեցին, որ առավել է, քան բոլոր պղծությունները»:
Աստված նախ Իր սուրբ վախը հաստատի մեր իշխանավորների սրտերում, որ հիշեն ու երկյուղեն Աստծո դատաստաններից, քանզի նման բաներ անողներին չարգելողներն էլ պետք է պատասխան տան ամենքիս Արարչին:
Եվ թող այս ամենը մեզ առավել զգուշացնի բոլորիս նույնպես, որպեսզի ամեն գնով պատնեշենք մեր մի բուռ Հայաստանը եվրոպական խաբուսիկ ու ապականող սատանայական «արժեքներից»:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ