Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նախարարը պատգամավորներից ներողություն խնդրեց

Նախարարը պատգամավորներից ներողություն խնդրեց
11.12.2013 | 14:52

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը բուռն քննարկման արժանացավ և պատգամավորները մեղադրեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, քանի որ պատգամավորների հանդեպ ոչ կոռեկտ է եղել: Գործին խառնվեց անգամ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

«Դուք եկել եք ու մեր տանը մեզ վիրավորում եք: Ասում եք` դուք խոր սխալմունքի մեջ եք, խո՛ր: Կարող եք ասել` ձեզ հետ համաձայն չեմ: Դուք շարունակում եք Ձեզ այդ ոճի մեջ պահել: Ես և իմ գործընկերները չենք հանդուրժելու դա և հորդորում ենք այդ ոճով խորհրդարանին, պատգամավորներին չվերաբերվեք»,- ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը նախ նշեց, թե չի լսել, ինչպես է նախարարը վիրավորել պատգամավորին, սակայն համամիտ է, որ ոչ նախարարը պետք է վիրավորի, ոչ էլ պատգամավորը: «Կոռեկտության սահմանները պետք է պահպանվեն»,-եզրափակեց ԱԺ խոսնակը` արտահերթ ելույթով խոսելով օրենքում առկա խնդիրների մասին:
Ամփոփիչ ելույթում Արամ Հարությունյանը պատասխանեց պատգամավորների` իր հասցեին հնչած «մեղադրանքներին», նկատելով, որ ժամանակին էլ ԱԺ-ն իր «տունն» էր: «Դուք ասում եք` մեր տուն եք եկել, քեզ խելոք պահի: Ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել: Սա նաև մեր տունն է եղել: Եթե որևիցե մեկին այս ամբիոնից վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, նման նպատակ չեմ ունեցել»,- ասաց նախարարը:
Զարուհի Փոստանջյանն էլ հաջորդ հարցի քննարկման ժամանակ պատասխանեց Հովիկ Աբրահամյանին, նշելով, որ նա օրենքին «դեմ» է խոսում, քանի որ դրանում իր շահերն ունի: «Գոնե Դուք արտահերթ ելույթով հանդես չգայիք և մեծ տնտեսավարողների շահերը ատամներով չպաշտպանեիք: Ատամներով պաշտպանեք հասարակության շահերը»,- ասաց Փոստանջյանը, իսկ Աբրահամյանը խոստացավ արտահերթ ելույթով պատասխանել նրան: ՈՒ պատասխանեց շատ կոշտ:
Հովիկ Աբրահամյանի և Զարուհի Փոստանջյանի փոխադարձ «գրոհների» մասին` ավելի ուշ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ