Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անկախության երկու տասնամյակները ձևավորել են նոր մտածողություն, որին հատուկ չէ ռուսաֆոբիա

Անկախության երկու տասնամյակները ձևավորել են նոր մտածողություն, որին հատուկ չէ ռուսաֆոբիա
12.12.2013 | 18:05

Զբիգնև Բժեզինսկին կարծում է, որ ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն անշրջելի են և ունենալու են լրջագույն աշխարհաքաղաքական հետևանքներ: Բրիտանական Financial Times թերթում տպագրված հոդվածում նա կանխատեսել է, որ ՈՒկրաինան վաղ թե ուշ կդառնա ժողովրդավարական Եվրոպայի մաս, իսկ Ռուսաստանը ավելի շուտ վաղ, քան թե ուշ կհետևի նրա օրինակին: Բժեզինսկին ուկրաինական հայրենասիրության պոռթկումը համարում է ազդանշան, որ ազգային անկախության հակվածությունը դառնում է ռեալ քաղաքական գերակայություն: Նրա կարծիքով` դա հատկապես վերաբերում է ուկրաինացի երիտասարդներին, որ այլև ոչ լեզվական, ոչ պատմական տեսանկյունից իրենց չեն զգում «Մայր Ռուսիայի» մաս: Անկախության երկու տասնամյակները ձևավորել են նոր մտածողություն, որին հատուկ չէ ռուսաֆոբիա, որը հաստատում է ուկրաինացիների պատմական նույնականացումը եվրոպական քաղաքակրթության հետ` վստահ է Զբիգնև Բժեզինսկին:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ