Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒկրաինան պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը

ՈՒկրաինան պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը
13.12.2013 | 11:17

Վերջին օրերին ՈՒկրաինայի ներսում և շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, հնարավոր է, հանգեցնեն ՈՒկրաինայի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Եթե Եվրամայդանի առաջին օրերին ՈՒկրաինայի իշխանությունը պնդում էր, թե պատրաստ է վերսկսել համաձայնագրի շուրջ բանակցությունները, որին ԵՄ-ն արձագանքեց մերժումով` ասելով, թե քննարկումներն ավարտվել են, ապա երեկ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո ՈՒկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել է, թե ՈՒկրաինան մոտակա ժամանակում կստորագրի համաձայնագիրը: Ըստ կողմերի հայտարարությունների` կմշակվի ճանապարհային քարտեզ համաձայնագիրն ընդունելու համար: Շտեֆան Ֆյուլեն խոստացել է աջակցել ՈՒկրաինային` ազատ առևտրի գոտուն միանալու հարցում ԱՄՀ-ի հետ համաձայնության գալու համար: Երևում է, ՈՒկրաինայի իշխանությունը փորձում է ինչ-որ կերպ դուրս գալ այս փակուղուց` ընտրություն կատարելով եվրաինտեգրման օգտին` սեփական ժողովրդի ճնշման տակ: Նշենք, որ վերջին օրերին Վիկտոր Յանուկովիչի իշխանության նկատմամբ ճնշման հայտարարություններ եղան և Արևմուտքից: Մասնավորապես ԱՄՆ-ը հայտարարեց ՈՒկրաինայի իշխանության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: Մյուս կողմից` եվրոպացի մի շարք պաշտոնյաներ մեկնեցին Կիև և հանդիպումներ ունեցան իշխանության հետ: Արևմուտքից մեղադրական ելույթներ հնչեցին նաև Ռուսաստանի հասցեին` վերջինիս կողմից ՈՒկրաինային ճնշելու առումով, որոնց ռուսները առարկեցին` ասելով, թե Ռուսաստանը կոշտ է գործել, բայց իրավունքի շրջանակներում: Չնայած Արբուզովի` ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հայտարարության, Մայդանի ցուցարարները չեն պատրաստվում լքել հրապարակը: Այստեղ նրանք կմնան ամենաքիչը մինչև դեկտեմբերի 17-ը: Այդ օրը տեղի կունենա ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ենթադրվում է, Ռուսաստանը կփորձի կրկին ճնշել ՈՒկրաինային:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ