USD484.29
EUR551.32
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Ով է դավաճանում եվրոպաների ու ամերիկաների հետ»

«Ով է դավաճանում եվրոպաների ու ամերիկաների հետ»
20.12.2013 | 00:15

Տևական ժամանակ հասարակական-քաղաքական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ փորձել են իշխանության տարբեր օղակներից պարզաբանումներ ստանալ, թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հողահատկացումն ի՞նչ չափորոշիչներով է իրականացվել։ Նրանց դիմումները պետական տարբեր ատյաններում միմյանց հակասող պատկեր են ստեղծել։
«ԱՄՆ-ի դեսպանատանը հատկացված հողատարածքը ձեռքբերվել է ապօրինի ճանապարհով։ Մենք ունենք կառավարության, կադաստրի, քաղաքապետարանի մեր հարցումների պատասխանները, որոնք միմյանց հակասում են։ Մի կառույցն ասում է, որ 8 հա է հատկացրել, մյուսը՝ 9, կադաստրի նախագահի տեղակալ պարոն Մուսոյանի պնդմամբ էլ՝ 11։ Աբսուրդային իրավիճակ է ստեղծվել։ Իրականում որքա՞ն հող է հատկացվել, ու ինչքա՞ն գումար է վճարվել դրա դիմաց»,- «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանատան հողատարածքի հատկացման գործարքին, ասաց «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության նախագահ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ, հընթացս նկատելով, որ հողը նախապես վարձակալության է տրվել մեկ տարվա համար 36 հազար դոլարով, իսկ վաճառքի գինը սահմանվել է 2 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։ «Նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը դեմ է եղել այդ հողահատկացմանը, սակայն Նարեկ Սարգսյանի համառ ջանքերով եղել է հողահատկացում, տեղի է ունեցել կոռուպցիա։ Քաղաքապետարանին հարցում էինք արել ու խնդրել էինք պատասխանել, թե որքա՞ն գումար է փոխանցել ԱՄՆ-ի դեսպանատունն այդ տարածքի համար։ Երևանի քաղաքապետի տեղակալ պարոն Նիկոյանի պատասխանում ասվում է, որ Իսակովի պողոտային հարող տարածքում դեսպանատան շինարարության համար հողամասի տրամադրման համար հիմքը կարգավորվել է կառավարության համապատասխան որոշմամբ, և Երևանը, որպես քաղաքային համայնք, ձևավորվել է 2009-ին։ ՈՒստի նշված ժամանակահատվածում գումարների վճարների վերաբերյալ որևէ տեղեկատվություն քաղաքապետարանում չկա»,- նշեց ակումբի հյուրը՝ հավելելով, որ իրենց դիմումներն ԱՄՆ-ի դեսպանատանն արժանանում են արհամարհանքի։ Տիկին Արմենուհին նաև որոշակի բացահայտում արեց այդ հողատարածքի «գաղտնիքների» վերաբերյալ։ «Այդ հողի տակ եղել են Դալմայի այգիները, որոնք ոչնչացվել են։ Իմ տեղեկություններով՝ այդ հողի տակ եղել են նաև մշակութային արժեքներ։ Բոլորս հիշում ենք, որ այնտեղ սկզբում շինաշխատանքները սկսեցին թուրք աշխատողները։ Այստեղ շատ կասկածելի դրվագներ եմ տեսնում։ Եթե քաղաքապետարանի գրության համաձայն այդ գումարը որևէ տեղ չի արձանագրվել, պետբյուջե չի գնացել, ուրեմն գրպանել են արտաքին գործերի նախարարության, կառավարության, քաղաքապետարանի, կադաստրի մի շարք չինովնիկներ։ Թող գան, բացատրեն, պարզաբանեն ամեն ինչ, որ իմանանք՝ մեր երեք իշխանություններից ո՞վ է ազգի դավաճանը։ Ով է դավաճանում եվրոպաների ու ամերիկաների հետ»,- շեշտեց Արմենուհի Ղազարյանը։
Բանախոսներից մյուսը՝ «Դեպի Եվրասիական միություն» շարժման գլխավոր քարտուղար ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ էլ տեղեկացրեց, որ այս հարցով իրենք դիմել են ՀՀ, ԱԺ և ՎՊ նախագահներին, գարնանը բողոքի ակցիաներ են անելու ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, պահանջելու են, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Այդ դեսպանատնից միայն ամենավերջին մարդուն են ուղարկում, որ մեզ պատասխանի։ Պետք չէ մաթեմատիկոս լինել, հասարակ հաշվարկ է. 10 հա-ն անում է 3 մլն 600 հազար դոլար։ Իրենց խամաճիկ աշխատողն ասուլիսում ասել է, թե մուծել են 2 մլն 300 հազար։ Իսկ ո՞ւր է 1 մլն 300 հազարը»,- ասաց բանախոսը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao