«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ընդդիմությունը ստիպված է ընտրություն կատարել

Ընդդիմությունը ստիպված է ընտրություն կատարել
21.12.2013 | 14:14

2043-ին ` 30 տարի հետո, ես կլինեմ յոթանասունն անց տատիկ, եթե Աստված բարեգութ գտնվի իմ նկատմամբ ու ես ողջ լինեմ: Իմ դուստրը կլինի 46 տարեկան` Աստծո կամոք մայրացած: Սա նշանակում է, որ ոչ միայն ես, այլև իմ դուստրն ու թոռները այսօրվա գազային պայմանագրի գերին ենք լինելու: Սա նշանակում է, որ իմ ընտանիքի նման շատերը, ոչ` Հայաստանի բոլոր բնակիչները, իրենց երեխաներով, թոռուծոռներով այս պայմանագրին գերեվարված ապրելու են 30 տարի: Որևէ մեկն իրականում ապահովագրված չէ այդ վտանգից, նույնիսկ մի քանի միլիոն տնօրինողների ընտանիքները: Ինչպե՞ս կարող է այսօրվա կառավարությունը որոշել իմ ընտանիքի, մյուս ընտանիքների ճակատագիրը 30 տարով: Սա նշանակում է տնօրինել կյանքդ առանց քեզնից թույլտվություն հարցնելու: Սա նշանակում է գողանալ կյանքդ` թքած ունենալով այն ինքնուրույնաբար տնօրինելու քո իրավունքի վրա:

Երեկ մի քանի պատգամավորներ խիստ ելույթներ են ունեցել խորհրդարանում: Բայց մի՞թե այդ պատգամավորներն այլ բան չեն կարող անել, քան ելույթ ունենալն է: Կամ` ո՞ւր մնացին այն ընդդիմադիր առաջնորդները, ովքեր տարիներ շարունակ իշխանափոխության մասին էին խոսում, ովքեր հանրահավաքներում անխնա քննադատում էին իշխանությանը, ովքեր խոսում էին անձնազոհության մասին` հանուն ժողովրդի: Եթե նրանք սպասում են, որ հրապարակում կամ ԱԺ մոտ հազարավոր մարդիկ են հավաքվելու, որ հետո ծանրութեթև անեն բողոքավորների քանակն ու իրենց անհատական փառատենչությունը այդ քանակով բավարարելու հնարավորության տոկոսը, ապա նման բան չի լինելու: Ժողովուրդը հիասթափություններ ունի, բայց նրան կարելի է հրապարակ բերել, եթե դրա ցանկությունն ունես ու անկեղծ ես քո ցանկություններում:

Երկուշաբթի, ամենայն հավանականությամբ, քվեարկության կդրվի պայմանագիրն ու կընդունվի: Դեմ քվեարկելու մասին հայտարարություններ արդեն եղել են, նույնիսկ` ընդհանրապես չքվեարկելու մասին: Վերջինը մի ժամանակ` ընդդիմադիր, հետո` այլընտրանք, հիմա` անհայտ կողմնորոշման ԲՀԿ-ն է հայտարարել: Հարց է ծագում. «Բարգավաճը» ընտրությունից ընտրություն փողով հրապարակներ է լցնում, ինչո՞ւ հիմա մատը մատին չի տալիս ու բավարարվում է մի երկու դեմագոգ ելույթներով: «Բարգավաճը» իրականում մեր քաղաքական դաշտի թիվ մեկ Պիղատոսն է, ով չի ուզում սեփական ձեռքերը կեղտոտել, բայց անուղղակի նպաստում է սպանդին: Գաղափարի սպանդին, շարժման սպանդին, բողոքի ալիքի սպանդին, խոսքի ազատության սպանդին: Պիղատոսի խոսքերին հավատալը նվազագույնը հիմարություն է, առավելագույնը` պիղատոսություն: Պիղատոսի վրա հույս դնելն էլ` ամենապարզ խաբեությունը:

Երկուշաբթի 30 տարով Հայաստանը անուղղակի նվիրելու ենք Ռուսաստանին: Եթե ընդդիմադիր ուժերը բավարարվեն միայն դեմ քվեարկելով, ապա դրանով իսկ նպաստելու են այդ նվիրաբերությանը: Իսկ դա կնշանակի, որ ԲՀԿ-ի ու իրենց միջև մեծ տարբերություն չկա: Հաջորդ խորհրդարանական ընտրությունները 2017-ին են: Ժամանակն արագ է անցնում, իսկ հիշողությունը կենդանի է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ