Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը իրար չհասկացան

ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը իրար չհասկացան
24.12.2013 | 01:00

Երեկ, երբ ԱԺ-ում «շունը տիրոջը չէր ճանաչում», ամենախաղաղը ՀՅԴ-ն էր, «ամենաանորոշը»` ԲՀԿ-ն: Դաշնակցականներն անխռով նստած վայելում էին ընդդիմություն-իշխանություն գզվռտոցը, իսկ ԲՀԿ-ն ուշի ուշով հետևում էր իրադարձությունների ընթացքին, կողմնորոշվելու համար, թե ընդդիմության ու իշխանության «արանքում» ինչպես տեղավորվի, որ հա՛մ «ընդդիմանա», հա՛մ էլ «հաճույք ստանա»:
Այս լարված մթնոլորտում տեղի ունեցավ մի հետաքրքիր դրվագ: Արամ Մանուկյանը թղթերը ձեռքին մոտեցավ ամբիոնին ու առանց խոսափողի հորդորեց մեծամասնությանը անդառնալի քայլեր չանել: Երբ վերադարձավ, կանգնեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների «գլխին» ու դիմելով Արմեն Ռուստամյանին, նեղսրտեց. «Մի բան էլ դուք ասեք»: Արմեն Ռուստամյանը տեղից արդարացավ, բայց Մանուկյանը, միևնույն է, դժգոհ մնաց:
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան էր Արամ Մանուկյանը դժգոհ, իսկ Ռուստամյանը` ճիշտ: Երեկոյան ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավարն «ստացավ» ՀԱԿ քարտուղարի պատասխանը հավաքվածների շուրթերից: «Ինչ արել ենք, ճիշտ ենք արել: Շարունակությունը կտեսնեք»,- ասել է Ռուստամյանը, ինչին ի պատասխան ցուցարարները նետել են. «Վստահություն չկա: Վստահություն չունենք, գնա ստեղից: Շարունակությունը պետք չէ, մենք մարդկանց գործերով ենք ճանաչում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ