Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իշխանությունը նոր տարի է մտնում ծանր բեռն ուսերին

Իշխանությունը նոր տարի է մտնում ծանր բեռն ուսերին
28.12.2013 | 14:39

Տարին մեկնարկեց նախընտրական քարոզարշավով, որը շատ մեծ բացասականություն էր կրում իր մեջ. Անդրեաս Ղուկասյանի հացադուլը և նրա շուրջ ծավալված մեկնաբանությունները, Պարույր Հայրիկյանի վրա կրակելու փաստը` իր քաղաքականացված զարգացումներով ու 14 տարով ազատազրկված մեկ այլ թեկնածու` Վարդան Սեդրակյանով, Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած ու փսորած շարժումը ու նրա աղոթքը ոստիկանապետի հետ, ՀԱԿ-ի` կուսակցության վերածվելը, ՀՀՇ-ի անկումն ու վերածնունդը: Արտաքին քաղաքականության մեջ` ԵՄ-ից հրաժարումն ու ՄՄ-ի հետ գրկախառնությունը, գումարած` «գազային պայմանագրի» ձեռնաքվեարկությունը` ուղեկցված օրենքի խախտումներով: Շանթ Հարությունյանը ու 14 հոգին մի առանձին տեղ են զբաղեցնում այս շարքում: Սերժ Սարգսյանը ազատություն շնորհեց Տիգրան Առաքելյանին ու թվում էր, թե այս տարի գոնե քաղբանտարկյալ չենք ունենք, բայց փոխարենը ունենք 15-ը: Կրկնակի բեռ է Շանթ Հարությունյանի հացադուլը, որի մեջ է նա արդեն չորս օր:

Ինչպե՞ս է իշխանությունն այս բեռով տարին փակում: Անհնար է դա: Հին տարվա պարտքերդ պիտի մարես: Եթե չես մարում, գալիք տարում դրանք կրկնապատկվում են: Եթե չենք եվրաինտեգրվում, դեռ չի նշանակում, որ ռուսական КГБ-ականության շվաքների տակ մարսելու ենք արյունն ու ցավը: Եթե ՄՄ ենք մտնում, դեռ չի նշանակում, որ կարող ենք մեզ թույլ տալ քաղբանտարկյալներ ունենալու «ճոխությունը»: Մեր երկիրը փոքր է: Մեր երկինքն էլ է փոքր: Ներքևից վեր բարձրացող մեր երկրի ցավը վերևում շատ երկար չի մնում: Մեր երկինքը չի դիմանում ցավի այդ չափի կուտակումներին, ավելի շուտ է պայթում, քան դա հնարավոր էր հակառակ պարագայում: Իսկ այդ տիեզերական պայթյունի հետևանքները նախ իշխանություներրի գլխին են թափվելու: Փողն ու աթոռը տիեզերքի հետ առնչություններ չունեն, դրանք միայն երկրի վրա են «լույս տալիս»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ