Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ձին սիրում է ներկայացումներ, հուզումներ ու սկանդալներ

Ձին սիրում է ներկայացումներ, հուզումներ ու սկանդալներ
30.12.2013 | 13:47

Ձիու տարին արդեն մուտք կգործի մեր կյանք ընդամենը երկու օրից, սակայն մի շտապեք հրաժեշտ տալ Օձի տարուն, այն այդքան հեշտ չի հեռանա: Օձը դանդաղ է հեռանում: Բարի եղեք նրա նրա հետ, բայց մի մոռացեք, որ գալիս է ներկայացումների սիրահար Ձին: Այս տարի բոլորի համար աշխատանքի տարի է: Պետք է գործ անել, ինչ-որ բան փնտրել ու զբաղմունք ունենալ: Մտածեք ձեր մասին, զբաղվեք քաղաքականությամբ, սպորտով, մասնակցեք հանրահավաքների, բողոքի ակցիաների, ժողովների, քննարկումների: Ձին դա սիրում է: Սակայն նկատի ունեցեք` ինչ էլ լինի, հաղթանակը դիվանագիտությանն է: Ձիու տարում կբացվի քաղաքականության անդրկուլիսյան կողմը, կլինեն հուզումներ, հնարավոր են հրաժարականներ, սկանդալներ, բայց վերջին հաշվով, ամեն ինչ կկարգավորվի: Ահա թե ինչպիսին կլինի գալիք Ձիու տարին տարբեր տարիներին ծնված մարդկանց համար:

Առնետի (Մկան) տարում ծնվածների համար այս տարին կլինի աղետների տարի` բոլոր առումներով: Նա պարտքերի մեջ կհայտնվի:

Գոմեշի մոտ ամեն ինչ կկարգավորվի, նրա աշխատանքը եկամուտ կբերի, նա կարող է օգտվել առիթից և դրամ կուտակել հաջորդ տարվա համար:

Վագրը այս տարի վտանգից հեռու կլինի, սակայն նա պետք ինչ-որ բան ձեռնարկի, անպայման ինչ-որ զբաղմունք ունենա:

Կատվի (Ճագարի) համար Ձիու տարին հանգիստ կլինի:

Վիշապը առիթից կօգտվի` առաջ գնալու համար:

Օձի համար սիրային տհաճությունների ժամանակներն են մոտենում: Ձիու տարին Օձի համար շատ բուռն կարող է լինել, նա պետք է խելացի լինի, որպեսզի կարողանա հաղթահարել այդ դժվարությունները:

Ձի: Ի տարբերություն մյուս նշանների, Ձիու տարում ծնվածների համար իրենց տարին բարեհաջող չէ, նույնիսկ բավականին վատ է:

Այծը կզվարճանա այս տարում, նրան ամեն ինչ դուր կգա:

Կապիկը չնայած չի սիրում ներկայացումներ, սակայն կարող է իր համար շահավետ աշխատանք գտնել:

Աքլորի համար ամեն ինչ լավ կլինի: Այդ տհաճությունները նրան կզվարճացնեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն բախվել նրա անձնական հետաքրքրություներին:

Շունը, այս հավատարիմ ու բարի Շունը գրգռված, ջղային վիճակում կլինի ողջ տարվա ընթացքում: Նա կցանկանա հայտնվել իրադարձությունների կենտրոնում, բայց այնքան էլ վստահ չի լինի, որ կհաջողի:

Խոզի (Վարազի) համար զգացմունքային անհաջողությունները կշարունակվեն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Քանի որ մեր երկրի քաղաքականությունը բարեբախտաբար, թե դժբախտաբար պտտվում է երեք նախագահների շուրջ, նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է Աքլորի տարում, երկրորդ և երրորդ նախագահները ` Ձիու տարում: Ինչպես նկատեցիք, ըստ հորոսկոպի, գալիք տարին հաջող չի լինի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար: Հայերի սկզբնավորման տարին ըստ հորոսկոպի համընկնում է Այծի տարվա հետ: Այծի համար Ձին բարենպաստ է: Հույս ունենանք, որ քաղաքական դաշտում տեղի ունենալիք իրադարձություններից հայ ժողովուրդը շատ չի տուժի:

Դիտվել է՝ 1978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ