Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անհրաժեշտ է, որ Թուրքիան վերադառնա ժողովրդավարական բարեփոխումներին

Անհրաժեշտ է, որ Թուրքիան վերադառնա ժողովրդավարական բարեփոխումներին
30.12.2013 | 13:55

Եվրամիությունը մտահոգ է Թուրքիայի կոռուպցիոն սկանդալի առնչությամբ, որի հետւանքով կիսով չափ փոխվել է կառավարության կազմը և մասշտաբային զտումեր են կատարվել ոստիկանական համակարգում: Դեկտեմբերի 28-ին Եվրամիության ընդլայնման քաղաքականության և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ օբյեկտիվ լինել ծագած խնդրի լուծման գործընթացում:

«Ես կոչ եմ անում Թուրքիային՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի իրավախախտումների գործով մեղադրանքները հետաքննվեն առանց որևէ խտրականության, թափանցիկ և անկողմնակալ», - ասել է Ֆյուլեն: Նա ողջունել է Թուրքիայի Գերագույն դատարանի որոշումը, որն ուրբաթ մերժել էր նոր կառավարության պահանջը՝ ոստիկանության կողմից հետաքննչական գործողություններ իրականացնելու նոր կանոնակարգ սահմանելու մասին:
Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտն էլ հայտարարել է՝ անհրաժեշտ է, որ «Թուրքիան վերադառնա ԵՄ-ից ոգեշնչված ժողովրդավարական բարեփոխումներին»:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ