ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Վրացական իշխանությունը՝ նոր դեմքով

Վրացական իշխանությունը՝ նոր դեմքով
04.01.2014 | 17:35

2013-ի աշնանը Վրաստանում ավարտվեց նոր իշխանության ձևավորումը, որ տևեց մեկ տարի: Ինչպիսին էլ նոր իշխանությունը լինի, անկասկած է համարվում, որ ավարտվեց Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակաշրջանը: Հոկտեմբերի վերջին Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ և առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացավ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին: Մյուս թեկնածուները՝ Դավիդ Բաքրաձեն և Նինո Բուրջանաձեն այնքան էին զիջում նրան, որ երկրորդ փուլի հիմքեր չեղան: Ընտրություններից հետո Մարգվելաշվիլին ասաց. «Ես շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին, դուք ինձ հաղթանակ բերեցիք: Շնորհակալ եմ իմ շտաբին, հարյուր, հազարավոր մարդկանց, որ աշխատում էին այդ հաղթանակի համար: Շնորհակալ եմ իմ թիմին և ինձ համար շատ կարևոր մարդուն, որ եղել և մնում է ինձ համար լուրջ հեղինակություն՝ Բիձինա Իվանիշվիլիին: Նա է անցյալ տարվա և այս տարվա հաղթանակների հեղինակը»:

Նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ՝ խորհրդարանական ընտրություններում անսպասելի հաղթանակ տարավ ընդդիմադիր Վրացական երազանքը և ձևավորեց կառավարություն, որի վարչապետը դարձավ Բիձինա Իվանիշվիլին: Միխայիլ Սաակաշվիլիի հետ վրացական քաղաքականությունից հեռացավ և Բիձինա Իվանիշվիլին, համենայն դեպս՝ պաշտոնապես: Նոր նախագահի պաշտոնակալությունից հետո նախարարների նոր կաբինետը գլխավորեց Իրակլի Ղարիբաշվիլին, որ ղեկավարում էր ներքին գործերի նախարարությունը:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ