Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Փարաջանովյան տարի

Փարաջանովյան տարի
10.01.2014 | 16:00

Ըստ լուրերի` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կնվիրվի մեծանուն արվեստագետ Սերգեյ Փարաջանովին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի հոբելյանական «Ոսկե ծիրանը» եզրափակվեց Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի անդրանիկ ցուցադրությամբ (ֆիլմը հասցրել է շրջել աշխարհում, գրավել հանդիսատեսի և կինոգետների համակրանքը): 2013-ին «Ոսկե ծիրանը» համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ հանձնեց Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին:
Մրցանակը նախապատմություն ունի: 1976-ին Սարգիս Փարաջանովը բանտախցում շշերի կափարիչների վրա եղունգով փորագրել է դրամներ և անվանել դրանք «Թալերներ»: Այսօր «Թալերներ»-ը Փարաջանովի թանգարանում են` Երևանում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակն այդ դրամներից մեկի արծաթյա պատճենն է:
Նշենք, որ հունվարի 9-ին լրացավ 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նախօրեին մեզ հետ զրույցում նշել էր, որ միջազգային չափանիշներով տարին հոբելյանական չէ, մեծ հանդիսություններ կազմակերպելու մտադրություն չունեն: Մեր ժողովրդի ծանր սոցիալական պայմաններն իրենց հերթին, ըստ Զ Սարգսյանի, բարոյական իրավունք չեն տալիս ճոխություններ նախաձեռնելու: Թանգարանը, իհարկե, ակտվորեն աշխատում է, ցուցահանդեսներ են կազմակերպվում, որոնք առնչվում են անվանի արվեստագետի 90-ամյակին:
Փարաջանովի թանգարանը գործում է երկու տասնամյակից ավելի: Այն երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: 30 երկրում ունեցել են 60 ցուցադրություն: Կիևում 2008-ին կայացած ցուցահանդեսի ժամանակ այցելուների թիվը երկու ամսում անցել է 42 հազարը:
Հայտնի է նաև, որ Փարաջանովն իր ծննդյան օրն ամբողջ կյանքում նշել է ոչ այնպես, ինչպես բոլորը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ