Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆիզիկոսներին հաջողվել է «սառեցնել» լույսը

Ֆիզիկոսներին հաջողվել է «սառեցնել» լույսը
14.01.2014 | 17:39

Դարմշտադտի գիտնականները կարողացել են «կանգնեցնել» այն, ինչը իրականում երբեք չի կանգնում: Դա լույսն է: Շուրջ տասը տարի առաջ հետազոտողները այն մի ակնթարթ կարողացել են կանգնեցնել: Վերջին տարիներին հաջողվեց մի քանի վայրկյանով երկարաձգել այդ ժամանակը` սառած գազում և հատուկ բյուրեղներում առկա պարզ, թեթև ու լուսային իմպուլսները: Բայց հիմա Դարմշտադտի ֆիզիկոսները հասել են ավելի նշանակալի արդյունքների: Նրանք կարողացել են պահպանել այն պատկերները, որոնք փոխանցվել են բյուրեղապակուն` լուսային իմպուլսի միջոցով: Դա տեղի է ունեցել մեկ րոպեի ընթացքում միլիոն անգամ ավելի երկար, քան նախկինում:
Հետազոտողներն այս ոլորտում հասել են ռեկորդի` հմտորեն համատեղելով տարբեր հայտնի մեթոդներ: Այս արդյունքը կարող է լինել գործնական արժեք, որով լույսի օգտագործման համար ապագայում կմշակվեն տարբեր համակարգեր:
Հիմնվելով այս հաջողության վրա, Հալֆմանա թիմը այժմ մտադիր է գտնել մեթոդներ, որոնք կարող են պահել լույսը շատ ավելի երկար, հնարավոր է մեկ շաբաթ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ