Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Նոր մարդիկ կհայտնվեն, հներն էլ restart կլինեն»

«Նոր մարդիկ կհայտնվեն, հներն էլ restart կլինեն»
26.01.2014 | 17:01

Սոցիալական ցանցերը հեղեղված են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատկերներով, տեսանյութերով և մեկնաբանություններով: Հայաստանում կա հասարակության որոշակի շերտ, որը համակրանքով է վերաբերվում ուկրաինացի հասարակության պայքարին, թեև դեռ տակավին պարզ չէ, թե ինչ պտուղներ կտա այդ պայքարը:

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ուկրաինական Մայդանի իրադարձությունները Հայաստանում:
«Ուկրաինական դեպքերը իմ կարծիքով շատ քիչ զուգահեռներ ունեն Հայաստանի իրավիճակի հետ: Ոմանք կարծում են, որ Ուկրաինայում գնում է պայքար հանուն եվրոպական արժեքների: Իհարկե, նրանց մեջ կան մարդիկ, որ նման կերպ են մտածում, սակայն այն տպավորությունն է ստեղծվում, որ պայքարի հիմնական շարժիչ ուժերը ավելի հեռու են այդ արժեքներից, քան անգամ այնտեղի գործող իշխանությունը: Ուկրաինան նման է լեգոներով հավաքած երկրի, որոնք արդեն սկսում են միմյանցից տարանջատվել: Հետագայում որ ուժերն ու որ գաղափարափորների հիման վրա են նորից «հավաքելու» Ուկրաինան, այս պահին դժվար է պատկերացնելը: Ինչ վերաբերում է ուկրաինական դեպքերի ազդեցությունը Հայաստանի վրա, ապա իմ կարծիքով դրանք իհարկե ահազանգ են Սերժ սարգսյանի համար: Կարծում եմ, որ դա արդեն երկրորդ զանգն է, մնաց երրորդը: Նման դեպքերի էներգետիկան կարող է փոխանցվել Հայաստանի հասարակությանը, բայց կոնտեքստը մեզ մոտ այլ է»,- irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը:
Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանում ո՞ր ուժը կամ ուժերը կարող են ուղղորդել հնարավոր իրադարձությունները, երբ ամեն ինչ անձնավորված է և պտտվում է երեք նախագահների առանցքի շուրջ:
«Մեզ մոտ բոլորն են Սերժ Սարգսյանին դեմ, անգամ նրանք, ովքեր դեմ են նաև առաջին երկու նախագահներին: Մենք պետք է միավորվենք կոնկրետ նպատակների շուրջը, այլ ոչ թե լիդերների շուրջ: Իմ կարծիքով նոր գաղափարներ են պետք, այդ դեպքում նոր մարդիկ կհայտնվեն, հներն էլ restart կլինեն»,- կարծում է Ստեփան Դանիելյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ