Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շրջիկ ճաշարանի հետքերով

Շրջիկ ճաշարանի հետքերով
27.01.2014 | 13:49

Դերասան Հայկ Մարությանը («Կարգին Հայկո») և «Նոր հայեր» КВН-ի խմբի Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով 200 քաղաքացիների մեկ տարի ապահովելու են ուտելիքով: Շոումեններիայս քայլը դրական արձագանք է գտել հասարակության շրջանում: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հայաստանյան օլիգարխներին խորհուրդ էր տվել օրինակ վերցնել նրանցից, թե ինչպես պետք է բարեգերծություն անել:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը free car ակցիայի նախաձեռնողներից մեկն էր, ակտիվորեն պայքարում էր նաև տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ: irates.am-ը Կարեն Քոչարյանին դիմեց հետևյալ հարցով. «Երբ հայտնի մարդիկ բարեգործություն են անում, միանում են քաղաքացիական ակցիաներին, դրական արձագանքից զատ, մեկ այլ կարծիք է շրջանառվում: Խոսքը PR-ի մասին է: Ի՞նչ կասեք այս մասին»:
«Միանգամայն անմիտ մոտեցում է. PR-ի կարիք ունի նա, ում ոչ ոք չի ճանաչում: Հայկոյին ո՞վ չգիտի, մեր 131 դեպուտատներից շատ են ճանաչում նրան, եթե թեկնածությունն առաջադրի, կդառնա դեպուտատ: Եթե, իհարկե, չկեղծեն»,- ասաց քաղտեխնոլոգը: Անդրադառնալով «Ինչո՞վ եք բացատրում այդ մոտեցումը, երբ սևացնում են ամեն ինչ» հարցին` պատասխանեց. «Ես կարծում եմ` սևացնում են այն մարդիկ, ում դեմ նա ակցիաներ է անում: Կայքերից մեկում հոդված էին գրել Հայկոյի դեմ, 100-ավոր մեկնաբանություններ կային, ու ոչ մեկը համաձայն չէր հեղինակի հետ: Ընդ որում, անստորագիր հոդված էր»:

Հուսանք, որ շրջիկ ճաշարանի օրինակով տարաբնույթ ակցիաներ կկազմակերպվեն: Հուսանք նաև, որ բարության այս և նման դրսևորումների արդյունքում կգա մի օր, երբ այլևս քաղցած մարդիկ չեն լինի մեր քաղաքում: Շրջիկ ճաշարանին կփոխարինի, ասենք, շրջիկ գրախանութը` գրքեր նվիրելով ընթերցասեր անցորդներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ