«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Փող ունեցողը միշտ թելադրելու է իր կամքը

Փող ունեցողը միշտ  թելադրելու է իր կամքը
31.01.2014 | 01:06

Սիրով եմ կարդում Ռուբեն Հայրապետյանի ստորագրությամբ «Իրատես de facto»-ում տպագրված ցանկացած հոդված, քանզի նրա հոդվածները ոչ միայն հետաքրքիր, ուսանելի մտքեր են պարունակում, այլև ահազանգ են հնչեցնում գալիք տագնապների մասին: «Փող եք շինում, դա ձեր գործն է, բայց քթներդ չխոթեք մեծ քաղաքականության մեջ» հոդվածում բարձրացված թեման թեպետ հետաքրքիր է, բայց բարձրացված շատ հարցերի հետ չեմ կարող համամիտ լինել:

Ցավոք, հոդվածի հեղինակը կրկնում է «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը» «հոկտեմբերյան հեղաշրջում» որակողների նենգափոխությունը։ Եթե այդքան հեշտ է հեղաշրջում կատարելը, ապա այսօր ինչո՞ւ չեն կարողանում հետխորհրդային տարածքում ժողովուրդների համար այդքան ատելի կառավարողներից պրծնել: 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ բոլշևիկներն ամբողջ աշխարհում ընդամենը 200 հազար էին, իսկ այսօր Մայդանում, ավելի ճիշտ ամբողջ ՈՒկրաինայում, դժգոհողների թիվը միլիոնից էլ ավելի է, ինչո՞ւ չեն կարողանում իշխանությունը վերցնել. այն պարզ պատճառով, որ 1917-ին բոլշևիկյան կուսակցությունը ոչ «ձՊՈՐ» և ոչ նմանատիպ այլ կուսակցություն էր, և, ի տարբերություն բոլշևիկների, որոնք ունեին հանճարեղ մտածողի կազմակերպչական և մտավոր կարողություն, այսօր նրանց լիդերները իրենց թիկունքում ավերող, ոչնչացնող, անկազմակերպ զանգվածից բացի ոչինչ չունեն: Ցույց տվեք մեկ օրինակ, որ բոլշևիկները բունտեր են կազմակերպել և ջարդել, փշրել, ավերել են երկրի հարստությունը: Ցույց տվեք մեկ օրինակ, որ բոլշևիկները բռնության կոչեր են արել: Չկա և չէր էլ կարող լինել, որովհետև բոլշևիկները կազմակերպված քաղաքական ուժ էին, և այդ քաղաքական ուժը քսան տարի պայքարում էր ոչ թե իշխանությունը զավթելու, այլ հեղափոխությամբ այն նվաճելու համար, ինչը և արել են: Այսօր կյանքը ցույց է տալիս, թե ուկրաինացի լիդերները ում կողմից են հովանավորվում և սնվում, ում պատվերն են կատարում, և այդ ամենը ում դեմ է ուղղված: Նրանց արևմտյան գործակալներ լինելու մասին ոչ մի խոսք, իսկ Լենինի անունը սևացնելու համար ոչնչի առաջ կանգ չեն առնում: Ասեմ, որ Լենինը իրեն երբեք Քրիստոս չի ներկայացրել և առավել քան քննադատական նրա խոսքերը վերաբերում են բոլոր ժամանակների հեղափոխական լիդերներին, այդ թվում և՝ իրեն: «Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են բարձրանալ մաքուր խղճով և մաքուր ձեռքերով, չարաչար սխալվում են»,- ասել է Լենինը: Սա մեկ հարց է և բոլորովին ուրիշ, ամենակարևորը` իշխանության գալուց հետո տվյալ քաղաքական գործիչը որքան է շենացրել և պահպանել իր երկիրը: Լենինը պահեց ռուսական կայսրությունը, իսկ նրա ժառանգորդ Ստալինը արորով երկիրը դարձրեց համաշխարհային գերտերություն: Ինչ արեցին Գորբաչովը, Ելցինը, և ինչ են արել հետխորհրդային պետությունների լիդերները: Մեր Լևոնը՝ դասական օրինակ: Այսօր ուկրաինացի լիդերները չեն հասկանում, որ իրենց անխոհեմ գործողությունների արդյունքում կարող է մասնատվել ՈՒկրաինան: «Вести недели» ծրագրի հաղորդավարը հրապարակեց խորհրդային արխիվներում խիստ գաղտնի գրիֆով պահպանվող փաստաթուղթ, ինչով հայտնի է դառնում, որ բելառուսական Խատին գյուղի և ոչ միայն այդ գյուղի, այլև շատ գյուղերի հիմնովին ոչնչացումը կազմակերպել են ֆաշիստների ստեղծած ուկրաինացի բենդերականները՝ գրոհայինները: Հետաքրքիր է, այդքանից հետո պատերազմում զոհված մեկ միլիոն խաղաղ բելառուսների մահը նորի՞ց վերագրենք Մեծ հայրենականում Ստալինի ցուցաբերած անփութությանն ու անտարբերությանը: Համոզված եմ, որքան հեռանանք խորհրդային պետության տապալման օրից, աշխարհում տիրող դաժան իրականությունը աշխատավոր մարդու մեջ պիտի արթնացնի խորհրդային պետության հիրավի սոցիալական արդարության գաղափարը: ՈՒր է այսօր Բոլոտնայա, Մայդանի կամ մեր Ազատության հրապարակներում այն քաղաքական գործիչը, որն ունի հստակ ծրագիր այսօրվա և վաղվա իր անելիքների մասին: Բոլշևիկներն ասում էին՝ հողը գյուղացուն, ՀՀՇ-ն գյուղացուն հանձնեց հողին։ Իսկ ո՞րն է այսօրվա քաղաքական լիդերների կարգախոսը. ավազակները պիտի հեռանան, իսկ թե ով պիտի գա լրացնելու նրանց թափուր տեղը, իհարկե, նրանք, ովքեր ժողովրդին պետք է օգտագործեն որպես միջոց և վերջում դեն շպրտեն ինչպես օգտագործված շլակ: Եթե իրոք բոլշևիկյան հեղաշրջում էր, ապա ինչպես նրանք կարողացան դիմանալ արտասահմանյան ագրեսիային: ՈՒրեմն իրերը կոչենք իրենց անունով` Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն և ոչ թե հեղաշրջում:
Համամիտ եմ Ռուբեն Հայրապետյանի այն դիտարկմանը, թե հրեա հեղափոխականների նպատակը խորհրդային պետությունը հրեական պետության վերածելն էր, ինչի մասին գրել եմ դեռևս տարիներ առաջ: Այժմ գաղտնիք չէ, որ Լենինը հրեա էր: Եվ այդ հանճարեղ հրեան լավ էր հասկացել իր ազգակիցների ողջ էությունն ու մտադրությունը, դրա համար էլ նա իր կտակում որպես ժառանգորդ նկատի ունեցավ Ստալինին: Նա լավ էր հասկանում, որ միայն Ստալինը կարտահայտի և կպահպանի ռուս ժողովրդի կենսական շահերը, ինչը և ճիշտ դուրս եկավ: Ստալինը երբեք չդավաճանեց ռուս ժողովրդին: Նրա շահերը երբեք չստորադասեց, չթալանեց նրա ունեցվածքն ի շահ իրեն: Ասածիս վառ ապացույցը Խորհրդային Միության հիմնի տողերն են՝ «Сплотила навеки Великая Русь»: Ստալինի աղջիկը իր հայտնի նամակներում, գուցե չհասկանալով, նշում է հոր վարքագիծը, որով կարելի է գաղափար կազմել թե ինչպիսին պետք է լինի իսկական պետական գործիչը: Այստեղ կուզենայի մի փոքր առաջ ընկնել և մեջբերել Պետրոս Մեծից մի օրինակ: Պետրոսն իր համար մի զույգ կոշիկ է գնում և ամենուրեք նշում է, որ այդ կոշիկը ոչ թե պետության հաշվին է ձեռք բերել, այլ իր՝ ՈՒրալում մի քանի շաբաթ որպես սևագործ բանվոր աշխատած փողերով: Հեյ գիտի, Հայաստանի գյադա-գյուդա օլիգարխներ, ամեն կարգի պաշտոնյաներ՝ իրենց անբան աղջիկ-տղերքի հարսանիքներին մսխած գումարները: Եվ այդ ամենն ում հաշվին: Եվ ո՞ւր է այսօր մեր Սահմանադրության մեջ նշված «սոցիալական պետություն» հասկացությունը: Երբ Սվետլանան շաբաթը դեռ չլրացած ծախսել էր հոր տված 25 ռուբլին և նոր գումար էր խնդրում հորից, հետևում է Ստալինի պատասխանը. «ՈՒմի՞ց ես տարբերվում և ո՞ւմ հաշվին ես շռայլություն թույլ տալիս»: Այստեղ են ասում՝ մեկնաբանություններն ավելորդ են: Խորհրդային Միության կազմավորման առաջին իսկ օրից հրեա հեղափոխականներն իրոք իրենց ինտելեկտով, կրթությամբ ավելի բարձր էին, քան Ստալինը: Սակայն նրանք չունեին նրա բնատուր տաղանդը, ի վերուստ պարգև ստացած զգայական ճանաչողությունը: Ես երբեք ստալինական չեմ եղել, որովհետև ծնվել եմ ստալինյան ռեպրեսիայի ենթարկված ընտանիքում: Սակայն այդ երկրին եմ պարտական ստացածս կրթությամբ, դաստիարակությամբ և շատ-շատ այլ դրական որակներով: Հիմա անդրադառնամ Պուտինին և Ստալինին: Մեղադրում են Ստալինին, որ անցած դարի 30-ականներին բռնությամբ վերացրեց այդ վերնախավը: Թող թույլ տրվի հարցնել՝ մարշալների դավադրություն եղե՞լ է Ստալինի նկատմամբ, թե՞ ոչ: Եվ մենք չգիտենք, թե այդ մարշալներն ինչպես կվարվեին Ստալինի հետ, եթե հաղթեին: «Ով ում» հարցը հեղափոխությունների ժամանակ միշտ էլ վերջացել է կողմերից մեկի կառափնարան գնալով կամ, ավելի կոնկրետ, գիլիոտինով: Գիլիոտինը ստեղծվել էր Ստալինից շատ առաջ՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Ստալինը չէր կարող վարվել Պուտինի նման: Այս պահին Ռուսաստանում հրեական պետության ստեղծման գաղափարը (թեպետ հրեական թալանը շարունակվում է) ռեալ չէ, իսկ Ստալինի օրոք ոչ միայն ռեալ էր, այլև օրվա հարց էր: Ստալինի ժամանակ այլ հասարակարգ էր՝ այլ գաղափարախոսությամբ, երկիրն էլ շրջապատված էր թշնամի պետություններով: Պուտինը եկել է ստալինյան հասարակարգից և դարձել է կապիտալիստական Ռուսաստանի ղեկավարը: Ճիշտ է, Ռուսաստանն այսօր էլ թեկուզ ոչ բացահայտ, բայց շրջապատված է ոչ բարեկամ երկրներով, և այսօր այդ «բարեկամ» երկրները կործանման այն մոլուցքով չե՞ն լցված Ռուսաստանի հանդեպ, ինչպես Խորհրդային Միության նկատմամբ: Այսօր աշխարհում հակակոմունիզմը միացնող այն միասնականությունը չկա, և ամբողջ աշխարհում կապիտալիզմն էլ ոչնչացնող կոմունիստական սարսափը չկա: Այնպես որ, Պուտինի գործելաոճի դրսևորման համար միանգամայն այլ պայմաններ են: Ստալինը չէր կարող, Տրոցկու օրինակն աչքի առաջ ունենալով, Պուտինի պես վարվել խոդորկովսկիների նկատմամբ: Հոգևոր սեմինարիայի նախկին ուսանողը լավ գիտեր՝ Աստված մարդու բոլոր մեղքերը ներում է, բացի դավաճանությունից: Թող թույլ տրվի հարցնել՝ Լենինը քանի՞ անգամ է ընդգծել Տրոցկու հուդայական էությունը, իսկ հեղափոխության նախօրյակին՝ Մարտովի և Զինովևի դավաճանական վարքագիծը: Այսօր աշխարհում հրեաներն իրենց դահիճ Հիտլերի նկատմամբ այնքան թույն ու լուտանք չեն թափում, որքան Ստալինի նկատմամբ: Ռաձինսկիներն ու սվանիձեներն ավելի շատ Ստալինին են քարկոծում, քան Հիտլերին: Ստալինը փրկել է Ռուսաստանը հրեական ստրկացումից:
Ստալինը չէր կարող ներել երկիրը թալանողներին և թքած ուներ այն բոլոր կարծիքների վրա, թե ինչ կմտածեն իր մասին: Մեկուսացված ստալինյան Ռուսաստանը ավելի հզոր դուրս եկավ պատերազմից: Պուտինը ինչ-որ տեղ ցույց է տալիս, թե ընդունում է համաշխարհային կարծիքը, թեպետ տակից անում է այն, ինչ պետք է Ռուսաստանի հզորացման համար: Եթե Պուտինը կարող է հաշտվել, համաշխարհային կարծիքը հաշվի առնել և աչքերը փակել կամ չտեսնելու տալ, թե ինչպես էին թալանում երկիրը անցած դարի 90-ականներից սկսած հրեա օլիգարխները, Ստալինը այդպես չէր կարող վարվել: Բորբ արևելքցին գործում էր շատ դաժան, երբեմն էլ՝ անարդարացի: Ստալինը Ռուսաստանի սահմանները լայնացրեց մինչև Եվրոպայի կեսը, մեծացրեց նրա անվտանգությունը: Նա լավ գիտեր Հյուսիսային Կովկասի լեռնականներին, Շամիլի պատմությունը: Իսկ հարբեցող Ելցինը հավանաբար իր պատմությունն էլ թերի գիտեր: Այսօր Արևմուտքը փորձում է սեղմել Ռուսաստանի օղակը, փորձում է նրան շնչահեղձ անել: Արևմուտքն այսօր և միշտ չի հրաժարվելու ռուսական պետության մասնատման ծրագրից, որովհետև, ինչպես բազմիցս նկատել են շատ հայտնի քաղաքական գործիչներ, Ռուսաստանին շատ մեծ բաժին է հասել համաշխարհային հարստությունից: Այսօր հրեաները Ռուսաստանում նահանջել են, բայց չեն հանձնվել: Եվ Պուտինը լավ գիտի, որ իրենից հետո Ռուսաստանի հետ կվարվեն այնպես, ինչպես ԽՍՀՄ-ի հետ: Հրեական պետությունն այսօր իր մեջ չունի հումանիզմի որևէ նշույլ: Նրանց համար հումանիզմը միայն հրեական շահն է, այլապես ինչպես բացատրել հոլոքոստ տեսած ազգի ղեկավարների բութ անտարբերությունն ուրիշ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցում:
Միտքս կուզեի վերջացնել հոդվածի վերնագրից օգտվելով: Ստիպված եմ դարձյալ դիմելու հանճարեղ մտածող Լենինին: Օլիգարխիան երբ շատ է հարստանում, մտածում է` ինչո՞ւ չզբաղվել քաղաքականությամբ, ինչո՞ւ չթելադրել իր ողջ կամքը պետությանը, հասարակությանը: Այնպես որ, հարգելի ընկեր Ռուբեն Հայրապետյան, փող ունեցողը միշտ թելադրելու է իր կամքը: Այդ է ցույց տալիս պատմությունը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ