Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչու ենք հրապուրվում ուրիշների նացիոնալիզմով

Ինչու ենք հրապուրվում  ուրիշների նացիոնալիզմով
31.01.2014 | 01:18

Հայազգի Սերգեյ Նիգոյանի ողբերգական սպանությունը կիևյան Մայդանում (թեև կան նաև այլ վարկածներ) տխուր խոհերի առիթ է տալիս: Ախր, ջահել հայ տղա ես, թեկուզև ՈՒկրաինայի քաղաքացի, ի՞նչ ես կորցրել խելահեղ Մայդանում, գոնե տարրական պատկերացում ունե՞ս այդ մութ իրադարձությունների, դրանց բազում ենթատեքստերի մասին։
Պարադոքսն այն է, որ ազգայնամոլական Մայդանի առաջին երկու զոհերից և ոչ մեկը ուկրաինացի չէ. մեկը մեր հայրենակիցն է, մյուսը` Միխայիլ Ժիզնևսկին, բելառուս: Ինչպես իրեն հատուկ չար հեգնանքով արտահայտվում է ռուս գրող-հրապարակախոս Էդուարդ Լիմոնովը, մայդանականները թքած ունեն օտարականների վրա` յուրային չեն: Եվ, առհասարակ, ի՞նչ ասես չասվեց մոլորյալ նահատակի հասցեին` արմատներով ղարաբաղցի է, ծնողները ժամանակին փախել են արցախյան պատերազմից, Մայդան է եկել ծնողների կամքին հակառակ (ավելի ուկրաինացի է, քան շատ ուկրաինացիներ): Որպես այլազգի` դարձավ արնատենչ Մայդանի ծիսական զոհ: Նրան կա՛մ շարքից հանել է Բերկուտը, կամ էլ ինչ-ինչ պատճառներով` բանդիտները: Եվ սա դեռ ոչինչ: Պարզվում է, որ այս խեղճ Նիգոյանը հայ… ահաբեկիչ է, ոչ ավելի, ոչ պակաս «ազգային-շովինիստական» «Դաշնակցություն» կուսակցության ստեղծած միջազգային ահաբեկչական կազմակերպության` ԱՍԱԼԱ-ի անդամ (հավանաբար ՈՒկրաինայում ծնված-մեծացած հայ երիտասարդը պատկերացում էլ չի ունեցել դրա մասին):
Ո՞Ւմ էր պետք այս ամենը: ՈՒկրաինացի մոլի նացիոնալիստ դառնալուց առաջ Սերգեյը պիտի մտածեր հետևանքների մասին:
Ի վերջո, պետք չէ հմուտ քաղաքագետ լինել հասկանալու համար, որ Մայդանը ուկրաինական երևույթ է, և հայերս այնտեղ անելու բան չունենք: Ծանոթանալով որոշ հայկական լրատվամիջոցների, զարմանում ես, թե ինչու են նրանք այդքան հիանում ուրիշի նացիոնալիզմով, ինչ է տալիս դա մեզ: Մայդանի «վերազարթոնքը» է՛լ ավելի կարագացնի ՈՒկրաինայի քայքայումը որպես միասնական պետության: Հատկապես հիմա, երբ արդեն Եվրոպա-Ռուսաստան կողմնորոշումը մի կողմ է դրված, և առաջին պլան է մղվել պայքարի ամենադաժան փուլը` գոտեմարտը իշխանության համար:
Կարո՞ղ է Մայդանի իշխանատենչ առաջնորդները չգիտեն, թե ինչի են հանգեցնելու իրենց խարույկները: Հիանալի գիտեն, որ գոնե ինքնահաստատվող Ռուսաստանը ձեռները ծալած չի նստի և, անհրաժեշտության դեպքում, իր ներկայիս առավելապես տնտեսական ներգործության մեթոդները կփոխարինի ազդեցության տարածման այլ, նույնիսկ ծայրահեղ ձևերով: Առնվազն` Ղրիմի հարցում: Քանի՞ պատերազմ է մղել Ռուսական կայսրությունը այդ տարածքի նվաճման համար, և Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունն էլ է անթաքույց կասկածի տակ դնում կիսագրագետ Խրուշչովի շռայլ «նվիրատվության» հարցը: Սակայն եկեք հեռուն չգնանք և պարզապես վերարտադրենք հենց Մայդանի «ուղեցույց» գերագրեսիվ կուսակցության` նացիոնալիստական «Սվոբոդայի» ընդամենը մի քանի «մտահոգություններ»:
Եթե իշխանությունները չխեղդեն Եվրամայդանը, հայտարարում է «Սվոբոդայի» ներկայացուցիչը, իսկ Յանուկովիչի դիրքորոշումը ձեռք չտա ռուսներին, ապա Ղրիմում իրադրությունը կփորձի իր ձեռքը վերցնել ռուսաստանյան Սևծովյան նավատորմը: Սևաստոպոլում ՌԴ հյուպատոսը պարբերաբար հանդիպումներ է ունենում «Ռուսական բլոկ», «Ռուսական միասնություն» կուսակցությունների լիդերների հետ: Քննարկվում է մասշտաբային հակամայդանի հնարավորության հարցը, որի գլխավոր պահանջը կլինի Ղրիմի պետական անկախության հանրաքվեի անցկացումը: Ավելի վաղ Ղրիմի խորհրդարանը երկու անգամ դիմել է նախագահ Յանուկովիչին, կոչ անելով անհրաժեշտության դեպքում արտակարգ իրադրություն մտցնել երկրում, որպեսզի, ուշադրություն դարձրեք, թույլ չտրվի արևմտյան սցենարի իրագործումը: Դրան են նպատակամղված սիմֆերոպոլյան միտինգները, երթերը:
«Սվոբոդայի» լիդեր Օլեգ Տյագնիբոկը համոզված է, որ գոյություն ունի ՈՒկրաինայի տրոհման և Ղրիմի անջատման սցենար: Ռուսաստանյան կողմը Յանուկովիչից պահանջում է ստորագրել երկկողմ համաձայնագիր, որը թույլ կտա Սևծովյան նավատորմը վերազինել առանց փոխադարձ արգելքների, ինչը, Տյագնիբոկի կարծիքով, ռուսներին հնարավորություն կտա սեփական ռազմաբազայի տարածքում տեղաբաշխելու միջուկային զենք: Եվ այլն:
Իսկ հիմա մի հարցի մասին, որը, առաջին հայացքից, կարող է նույնիսկ տարօրինակ թվալ, բայց սա մեր հորինածը չէ: Եթե հայը զոհվում է իր նաիվության պատճառով, ապա ինչպես են գործում և ինչ հեռահար նպատակներ են հետապնդում ուրիշ ազգության պատկանող «ուկրաինացիները»: Ինչպես ասվեց, ֆաշիստամետ որակվող «Սվոբոդան» իրոք հայտնի է իր ծայրահեղ նացիոնալիստական հայացքներով ու գործողություններով, իսկ նրա լիդեր Տյագնիբոկը ամենամոլի ռուսատյաց է ու… անտիսեմիտ: «Խփիր ջհուդներին ու մոսկալներին»` սա է նրա մայդանյան գլխավոր կարգախոսներից մեկը: Մինչդեռ պարզվում է, ըստ ուկրաինական և ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների վկայության, Տյագնիբոկն ինքն արմատներով հրեա է` Ֆրոտման, և նրա գլխավորած նացիոնալիստական շարժման հիմնական ֆինանսական հովանավորը նույնպես հրեա է` օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին: Նաև պարզվում է, որ Տյագնիբոկը 90-ականներին փորձել է տեղափոխվել Իսրայել, սակայն մերժում է ստացել և այդ օրվանից դարձել թունդ… «հրեատյաց»: ՈՒկրաինական ներկա իրարամերժ իրականության համար ազգային նացիոնալիստի հրեական ծագման հարցի կարևորության մասին է վկայում նաև այն փաստը, որ դրա շուրջ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել նաև ուկրաինացի կոմունիստների լիդեր Պյոտր Սիմոնենկոն: Եվ, առհասարակ, կուրյոզ չէ՞, որ նորահայտ մոլագար Բանդերան ազգությամբ ուկրաինացի էլ չէ:
Ինչքանո՞վ է առանձնակի այս իրողությունը: Այնքանով, որ ներուկրաինական հինգերորդ շարասյան մեջ հրեաները եզակի ակտիվ դեր են խաղում իրենց «ավանդական» արևմտասիրությամբ ու ռուսատյացությամբ:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ