Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                

Պորտապարից` լրբապար («Բաց հասարակության» նենգադավը)

Պորտապարից` լրբապար («Բաց հասարակության» նենգադավը)
31.01.2014 | 11:21

«Խնձորը թաքուն համբուրեց դեղձին,
Նուռը ամոթից ճաքեց ու մնաց,
Համբուրվողներին դատապարտեցին,
Կանգնեցրին մի հին սեղանի առաջ»։


«Մրգերով նատյուրմորտ»,
Հովիկ ՀՈՎԵՅԱՆ

ՁՈՆ ԿՈՄԱՅԳՈՒՆ

(ֆելիետոն-նամե)

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի սրտում Հայաստանի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն է։ Թանգարանում հայոց ազգի խիստ գունագեղ պատմությունն է քոչարի բռնել, զի՜լ ու զրնգուն, սկսած Ք.ծ.ա. 4-րդ հազարամյակից։ Թանգարանի հնագույն մշակույթը համալրված է կեռխաչերով (սվաստիկայով), ձկնակերպ «Վիշապ» քարակոթողներով, քարե աղորիքով, կանացիակերպ կուռքերով, օձագլուխ եղջերագավով, պաշտամունքային կաթսայով, ցորենի ամբարով և, վերջապես, երկնասլաց ֆալլոսով։ Այժմ դառնանք ներկա հրապարակման հերոս-ֆալլոսին։ Այն հնագույն կրոններում բնության բեղմնավորումն ու վերածնունդը խորհրդանշող ուժ է։ Ֆալլոսյան սահմանիչը, ըստ հին հույների, Դիոնիսոսն էր, ըստ փյունիկացիների` Ադոնիսը, ըստ եգիպտացիների` Օզիրիսը։ Հին Հայաստանն անմասն չէր սույն գեղեցիկ ավանդույթներից։ Զորօրինակ, Շիրակավան հնավայրում կա սրբարան, սրբարանի կենտրոնում էլ ուղղահայաց ֆալլոսներն են, որ խորհրդանշում են բուսական և կենդանական աշխարհի պտղաբերությունը։ Հայտնի է, որ ֆալլոսապաշտությունը այժմ էլ առկա է հինդուիզմում և սինտոիզմում, աֆրիկյան որոշ ժողովուրդների և ցեղերի կյանքում։ Այսպիսով, Հայոց լեռնաշխարհում միասեռական տղամարդկանց և կանանց մասին չկա որևէ պատմական անդրադարձ։ Դրանք, որպես պատմամշակութային արժեքներ, ի հայտ եկան Հայաստանի վերջին անկախացմամբ, Երևանի Կոմայգում (Մանկական այգում)։ Այստեղ է միասեռական տղամարդկանց կենտրոնական հավաքատեղին, որը երկրի ուժային կառույցների սևեռուն պաշտպանության տակ է։ Ի դեպ, կնակերպ սույն գարշելի արարածները պատմում են, որ հենց էնպես չեն ընտրել Կոմայգին. այգուց քիչ հարավ երկու հզոր աշտարակներն են, որոնք, հուսամ, գլխի ընկաք, թե ինչի հետ են ասոցացվում շնաբարո կնակերպերի մոտ։

ԿՈՄԱՅԳՈՒՑ` ՕՎԱԼԱՁԵՎ`ՍՈՐՈՍԻ ՇՆՉՈՎ

(պամֆլետ-օրատորիա)

Սորոսի բարձր հովանու ներքո մոլորակով մեկ գործում են բաց հասարակության անհամար հիմնադրամներ։ Նորահայոց գերբաց օրենսդրության ներքո հակազգային, հակապետական և հակամարդկային խաղեր տվող համաշխարհային վտանգի աղբյուր սույն չարագուշակ գրբացը «300»-ի կոմիտեի «Բիլդերբերգյան ակումբի» անդամ է և, բնականաբար, անկարող էր շրջանցել Հայաստանը։ «300»-ի կոմիտեի մասին հատորներ են գրվել, ուր, մասնավորապես, հետևյալն է ասվում. «Այս ազդեցիկ մասոնն ու մոնդիալիստը (խոսքը Սորոսի մասին է) ստեղծեց ճյուղավորված քայքայիչ կազմակերպություն։ Նրա աշխատանքային անձնակազմի մեծ մասն իրենից ներկայացնում է մասոնական ֆունկցիոներների և արևմտյան հատուկ ծառայությունների խառնուրդ, որը սերտ համագործակցում է ԱՄՆ-ի ԿՎՀ-ի և ՄՈՍԱԴ-ի հետ»։ Շատ երկրներ (նաև ՌԴ-ն) վաղուց են հրաժարվել Սորոսի ծառայություններից։ Մեր իրականությունում այս մղձավանջ-գործիչը բարգավաճում է ինչպես թունաշունչ սունկը կենարար անձրևից հետո (հասկանալի է, կենարար անձրևն այս պարագայում համաշխարհային կործանարար ելուզակությունների առջև դուռ ու դարպաս կրնկակոխ բացած ՀՀ-ն է)։ Ահավասիկ, սորոսյան «Բաց հասարակության հիմնադրամը» հրատարակել է ֆոտոլրագրողուհի Նազիկ Արմենակյանի «Մենակության շտամպը» պատկերագիրքը, որն այս օրերին ազատ վաճառքում է։ Նախաբանը գրել է ոմն Մարկ Պրուստ, սույն այլակերպությունը ձևավորել է Վոուտ դե Վրինգերը, տեքստը խմբագրել է Վահան Իշխանյանը։ Նազիկի սանձարձակ տեսախցիկը հանրահռչակում է տրանսգենդերների նախաաշխատանքային կաքավումները. ահավասիկ, նրանք մերկանդամ շպարվում են, հագնվում (սրանցից մեկը պատկերված է նորահարսի հանդերձով) և անցնում արվամոլներին ծառայելու «գործին»։

Հասկանալի է, ողջ այս նողկանքը մեկնաբանվում է Մարկ Պրուստի ազատական շնչով, թերևս, դրվագենք, հայցելով ընթերցողների ներողամտությունը. «Այս պատկերների միջով մենք անցնում ենք այն ճանապարհով, որով անցել է լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը։ Նախ` գալիս է պատկերը, որը հաստատում է տրանսգենդերների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը. նրանք հանդես են գալիս թեթևաբարո, սանձարձակ և փոքր-ինչ շփոթեցնող տեսքով։

Հիմա տեսնում ենք այն մարդկային պատմությունները, որոնք տեսավ Նազիկը` անցնելով նրանց կյանքի միջով։

Նման նախագծերի կարևորությունն այն է, որ ազնիվ են և անկեղծ, չեն փորձում մերժել իրականությունը, այլ ի ցույց են դնում տրանսգենդերների կյանքը ինչպես կա, բացահայտում են կարևոր նրբերանգներ, ծանոթացնում, թե ինչ կա խորքում և վեր հանում նախկինում քողարկված պատկերներ»։

(«ԼԼ» գլխավոր վերլուծաբան-կանխագուշակ դոդոշուհի Նազլուն համոզված է, որ գարնանը Նազիկն ու Պրուստը ընթերցողին կներկայացնեն տրանսգենդերների ծառայությունների սպառողների` նորահայ արվամոլների լուսանկարչական պատկերները համապատասխան դյութիչ մեկնաբանություններով)։ Սակայն ինչ է յուր մտասևեռումների պտուղ պատկերագրքում պատկերում հեղինակը, դրվագենք, խորհուրդ տալով արգո ընթերցողին կարդալուն զուգահեռ (նախադասության ավարտից անմիջապես հետո) ներքաշել 1 լիտր եռացրած կաթ և կես թեյի գդալ լիմոնահյութ` թունավորումից խուսափելու նպատակով։

«Երեք տարի առաջ ապարատը վզովս գնացի Կոմայգի` նրանց նկարելու։ Վախը սրտումս ոտք դրեցի Լայմայի բնակարան, ուր ապրում էին չորս հոգով։ Ամառ էր, Լայման կիսամերկ էր։ ՈՒղիղ, սլացիկ կրծքավանդակը սափրված է, եղունգները երկար են, խնամված։ Ես վախենում էի ուտել, խմել, զուգարան գնալ։ Թվում էր` ես կեղտոտ եմ, տուն մտնելուն պես մտնում էի լողանալու։ Ես այնքան մտերիմ դարձա, որ Լոռենան ինձ հրավիրեց իր ծննդին։ Հայ տղամարդու սեղան էր` օղի, խորոված։ Նրանց հետ խմեցի ու երբ պարում էի, դերերը փոխվեցին` Լոռենան սկսեց իմ ապարատով ինձ նկարել։ Երեկվա անծանոթ աշխարհը դարձավ ջերմ, որտեղ ինձ լավ էի զգում»։

(Ավելացրեք մածուն յուրաքանչյուր նախադասությունից առաջ)։ Լայմա. «Մենք վամպիրների պես ենք, կյանք ենք ստանում գիշերը, դուրս ենք գալիս, մեր գործն անում, իսկ հենց լույսը բացվում ա, սաղս գնում ենք տներով քնելու, սաղ ցերեկը պիտի քնենք, որ հետո հաց ուտենք, պատրաստվենք, քսվենք, որ էլի գիշերը կարողանանք աշխատել»։ Վիկա. «Կայֆը հասկացող մարդն ա մեր մոտ գալիս, կայֆը չհասկացող մարդը կգնա աղջիկների մոտ։ Մի քանի տարի կանցնի, ու ես էս կյանքին պետք ա հրաժեշտ տամ։ Կամուսնանամ, երեխա կունենամ»։

Բավ է, ժամն է խնդիրը լայնք-երկայնքով դիտարկելու, զի սառցալեռան հենքը անտես է մեր աչքին, և ահա նման աչքաբացությամբ շարունակում ենք մոխրասև կանեփի թունաշունչ հունդերը հանձնել մեր սուրբ հողին և ակնկալել ոսկեխունկ խաղողի բերք, նաև խաղողի գերիչ հետևանքները, զորօրինակ, անուշ-մեղուշ դոշաբ և չամիչ, օրինակ` թունդ օղի և զուլալ գինի։ (Առհասարակ, դատենք-բաղդատենք, թե ինչ համ (հատկապես հոտ) կունենա մոխրախաղողի ոստերի շեղջի վրա խորոված ճագարի միսը։ Գուցե գենդերայի՞ն։ Այսպիսով, հրապարակում է այլասերման հերթական ձևաչափը։ Եվ, հարկավ, Նազիկ ֆոտոլրագրողին բարոյահոգևոր բնույթի գրգռիչներ են ներարկում ոչ միայն նշյալ հիմնադրամը, այլև սփյուռքահայ երեք տասնյակ մշակութային գործիչներ (հիշենք սփյուռքահայ գրող Նենսի Ագաբյանի հոխորտուն զառանցանքը առ հայ ավանդապաշտ հասարակություն. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳՏԲ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»), հանրապետության կառավարությունն ու իշխանությունները, «Կանանց ռեսուրսների կենտրոն» ՀԿ-ն և այլք։ Ընթերցողը կռահեց միտքս. ինչպես շատ այլ կենսական հարցերում, այս դեպքում ևս անտեսում եմ քաղաքական ընդդիմությանը, զի նա ունի մեկ գերխնդիր` մնալ ջրի երեսին, անեծքակոխ անել իշխանություններին, ապակողմնորոշել ժողովրդին, բարոյազրկել «քաղաքական ընդդիմություն» ասվածը, այլ կերպ ասած, ասֆալտը փռել նախշազարդ գորգի վրա։ Եթե, քաղընդդիմության կարծիքով, մեղադրանքներս հերյուրանքներ են, ապա թող որ, զորօրինակ, ԲՀԿ-ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ «ազգապետափրկչական» քառաձայն երգչախումբը քառատրոփ արշավով հիմնահատակ բնաջնջի երկրիս երեսից տրանսգենդերներին և աղանդավորներին։ Իսկ Հայրիկյան-Գեղամյան սազանդարների դուետը թող որ հացադուլի նստի թեկուզ այս պահանջով. «Մեր անժամկետ հացադուլը կդադարեցնենք, երբ Սահմանադրությամբ կարգելափակվեն աղանդավորաց և համասեռամոլաց ոտնձգությունները ի երկիրս Նաիրի»։

Այս ամենի ենթատեքստում եղկելի մի բան է ուրվագծվում, որից բարոյահոգևոր ցեղասպանդի գարշահոտն է բուրում. հանրապետությունը օր օրի խեղանդամվում է, կորցնում նկարագիրը, հրաժարվում ինքն իրենից։ Սակայն այս ամենը դարձյալ ու վերստին հետևանք է և արդյունք, նեխած պտուղ տվող ծառի սաղարթն է, բնավ ոչ արմատը։ Ինչո՞ւ, շատ պարզ. զի տարիներ առաջ Գրիգորյան Վիոլետը հռչակել էր յուր ազատական գրականության մանիֆեստը, որի համաձայն, բարքերի ու կրքերի ապականության քարոզն է անկախ հանրապետության գրական մշակույթի կոչումն ու հավատամքը։

Հայոց առաքելական սուրբ եկեղեցու գերակայությունը սահմանված է երկրի գլխավոր օրենքով։ Այսօր-վաղը յուրաքանչյուր շեն ու համայնք կհպարտանա յուր հավատի տաճարով և նրա սպասավորներով։ Մեր պետական իշխանության լինելությունը ճշգրտող այրերը նախանձախնդիր ջատագովում են եկեղեցաշինությունը, Տաղավար տոները հռչակել են տոնական օրեր, ներկա են եկեղեցական տոնացույցով նախասահմանված արարողություններին և ծեսերին, միաժամանակ խախտում են քրիստոնեական արժեհամակարգը, խարխլում են աշխարհիկ-հոգևոր միաբան պետականության հիմքերը։ Չէ՞ որ խաղատները Մամոնայի իշխանապետության հանգրվաններն են, և դրանց գործունեությունը պիտի կանխվի օրենքով, ինչպես որ պիտի կանխվեն աղանդավորների գործունեությունն ու մարդկային նախաստեղծ բնույթից շեղված յուրաքանչյուր դրսևորույթ («Եվ Աստված մարդուն ստեղծեց յուր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց»)։

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԱԾԱԳԸ`ԱՐԵՎԱՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ

(սարկաստիկ վրնջոց)

ԱՄՆ-ի բարեպաշտ քաղաքացիները պահանջում են նախ, քաղաքացիությունից զրկել, այնուհետև երկրից վտարել կանադացի փոփ աստղ Ջասթին Բիբերին։ Առայժմ պահանջագրի տակ ստորագրել է 10 հազար ամերիկացի, եթե մինչև փետրվարի 25-ը 100 հազար մարդ ստորագրի պահանջագրի տակ, Բիբերին «կբիբարեն», այսինքն` կարտաքսեն։ Սակայն ո՞րն է Ջասթինի մեղքը. նա թմրանյութ է գործածում, հարբում է և վատ է ազդում բարեպաշտ ամերիկյան երիտասարդության վրա։ Սակայն չէ՞ որ Ջասթինի վարքը մանկական թոթովանք է մեր իշխանակույտի զավակների ալեծուփ վարքի համեմատությամբ։ Եվ պահանջս մեկն է` քաղաքական ապաստան տալ տիար Ջասթինին ՀՀ-ում։ Մի խոսքով, հակառակ պարագայում Կոմայգին յուր ստորաքարշ ներկայացուցչությունները կունենա հանրապետության այլ քաղաքներում։ Սա համաճարակի օրինաչափությունն է, և վտանգն այն է, որ համաճարակի կանխարգելիչ լինելուն կոչված պետական մարմիններն են դրա զարգացումը խրախուսում։ Գրողը տանի, մինչև ե՞րբ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ