«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«…Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»

«…Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ  թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»
31.01.2014 | 11:37

Մեր բարերարության պատմության մեջ առանձնակի ու հմայիչ տեղ են զբաղեցնում «տիկնայք փափկասուն հայոց աշխարհի»: Այս հրապարակմամբ մենք անդրադարձել ենք լոկ այն տիկնանց, ովքեր ազգանպաստ կտակներ են թողել, իսկ բազմաթիվ այլ կանանց, տարբեր երկրներում հիմնված հայուհյաց բարեգործական կազմակերպությունները կներկայացնենք մեկ այլ անգամ:
Սուրբ Ստեփանոս վանքը կամ Մաղարդավանքը կառուցվել է IX դ. Պարսկաստանի հյուսիսում, Ջուղայից 15 կմ հեռավորության վրա, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, հայկական Դարաշամբ բնակավայրից մոտ 1 կմ արևելք:
Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, այն հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը: Գրավոր առաջին տեղեկությունը Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի 976 թ. կոնդակն է, որով հաստատվել են վանքին հարկատու կալվածքների սահմանները: Նույն թվականին վանքը վերաշինել է Բաբկեն եպիսկոպոսը: Սբ. Ստեփանոս եկեղեցու օծմանը ներկա են եղել Խաչիկ Ա Արշարունին և հայոց Աշոտ Ողորմած թագավորը, որոնք վանքին ընդարձակ տիրույթներ են նվիրել:
Եվ ահա ԱՇՈՏԻ ԴՈՒՍՏՐ ՀՌԻՓՍԻՄԵՆ 981-ին վանքին է կտակում Աստապատի իր դաստակերտը, այգիներ ու արտեր: Կտակում նշվում է, որ վանքապատկան երեք եկեղեցիները՝ Սբ. Ստեփանոսը, Սբ. Աստվածածինը և Սբ. Գևորգը, խարխուլ էին, և գլխավոր եկեղեցին՝ Սբ. Ստեփանոսը, նորոգել է իր հայրը:
Հետագա դարերում վանքը մի քանի անգամ վերանորոգվեց, իսկ 2008 թ. գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ, Սբ. Թադևոսի և Ծոր Ծոր վանքերի հետ:
Քանի որ սկսեցինք Պարսկաստանից, մնանք այդտեղ:
ԹԱԳՈՒՀԻ ԽԱՉԱՆՅԱՆ-ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ (1902-1985) ուսանել է Նոր Ջուղայի բողոքականների CMS դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատել է տեղի կրթարաններում, եղել Սպահանի առաջին պարսկական մանկապարտեզի և Քերմանի միսիոներական դպրոցի տեսուչը:
1974 թ. նա Նոր Ջուղայի վանքի և Նազարի պողոտաների խաչմերուկում գտնվող տունը կտակեց ազգին ու փոխանցեց Իրանա-Հնդկաստանի հայոց թեմին, որպեսզի դրա փոխարժեքով Սբ. Ամենափրկիչ վանքում հիմնվի «Խաչանյան ազգագրական թանգարան»: Նոր Ջուղայի Հայ կանանց բարեգործական միությանը կտակեց նաև իր տան կից խանութը:
Այժմ անցնենք Թիֆլիս ու հիշատակենք երկու քալբատոնոների:
ԿԱՏԱՐԻՆԵ ԹԱՆԴՈՅԱՆԸ (1819-1897) Թիֆլիսում կառուցեց եկեղեցի, որը խոսակցական լեզվով անվանվում էր Թանդոյան, կից՝ երկու երկհարկանի տուն ու խանութաշար, և դրանք էլ նվիրեց նույն եկեղեցուն: Կտակով Հավլաբարի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հատկացրեց 1000 ռ., Թիֆլիսի կույրերի ուսումնարանին՝ 500 ռ.: Բացի այդ, Թիֆլիսի 5-րդ և 6-րդ թաղամասերում գտնվող երեք խանութները կտակեց իր երկու ազգականներին այն պայմանով, որ նրանց մահից հետո այդ խանութները ևս անցնեն իր կառուցած եկեղեցուն:
Երկու նշանավոր հայորդիների՝ Կոնստանդին և Ալեքսանդր Խատիսյանների մայր Մարիամը (1844-1914) կրթությունն ստացել էր Թիֆլիսի իգական գիմնազիայում, ապա զբաղվել գրական ու հասարակական գործունեությամբ: Նրա գրական ստեղծագործություններից հիշարժան են 1877-1878 թթ. լույս տեսած «ԹՏրՑՏփվօռ ՉՏտՐՏր», «Հեղինե», «Նոր ճանապարհի վրա», «Փեսա որսողներ», «Դժբախտ կին» և այլ երկեր:
1884 թ. մի խումբ առաջադեմ ու կիրթ հայ տիկնանց հետ տիկին ՄԱՐԻԱՄ ԽԱՏԻՍՅԱՆՆ իր տանը հիմնեց «Հայուհյաց բարեգործական ընկերությունը», որի նախագահը եղավ երկար տարիներ և որին կտակեց 10000 ռուբլի:
Թիֆլիսից անցնենք Եգիպտոս:

Պետական սեղանավոր, բարձրաստիճան պաշտոնյա, բարերար Հակոբ Միսաքյանի այրի ՓԱՐԻՍ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ՄԻՍԱՔՅԱՆԸ (1828-1870) 1858 թ. ապրիլի 22-ին գրեց կտակ, որը վերջնական տեսքի բերեց 1869-ին (ի դեպ, այս հրապարակման վերնագիրը նրա կտակից է): Նա խոշոր գումարներ հատկացրեց Եգիպտոսի Հայոց առաջնորդարանին, որպեսզի գնվի հասութաբեր կալվածք, իսկ ստացված եկամուտը տրվի Կահիրեի վարժարանի աղքատ երեխաներին: Նույնպիսի մի գումար էլ հատկացրեց իր ծննդավայր Զմյուռնիայի հայոց հիվանդանոցին: Բացի այդ, պատվիրեց իր ընտիր զգեստները բաժանել չունևոր հայ օրիորդներին, իսկ տան թանկարժեք կահ-կարասին վաճառել և գումարը տրամադրել Երուսաղեմի Սբ. Հակոբա վանքում ապաստանած աղքատներին:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ