Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արամ Մանուկյանը «գազի» մարդ է դարձել, Գագիկ Մինասյանը՝ ֆիզիկայի «մասնագետ»

Արամ Մանուկյանը «գազի» մարդ է դարձել, Գագիկ Մինասյանը՝ ֆիզիկայի «մասնագետ»
04.02.2014 | 15:13

Այլընտրանքն այսօր ընդդիմությունից ավելի ընդդիմադիր էր և կառավարությանը ոչ մի կերպ չխնայեց, քարը քարին չթողեց: «Էներգետիկայի նախարարը և նրա վերադասը` վարչապետը, հայտարարեցին, որ գազի գինը չի բարձրացել: Այսինքն՝ ուղղակիորեն ստել են: Իսկ ի՞նչ պիտի անեն ստախոս պաշտոնյաները: Ցանկացած նորմալ երկրում, հրաժարական են տալիս: Բայց մեր երկիրն առաջնորդվում է խաղի բացարձակապես այլ կանոններով` խաբելով, սեփական ժողովրդին քցելով, ժողովրդից թաքցնելով: Մեկ րոպե անգամ չկասկածեք, որ վաղը այս կառավարությունը, նույն վարչապետի գլխավորությամբ, կնստի և ստոիկյան հանդարտությամբ կպատասխանի բոլոր հարցերին, հերթական անգամ մոլորեցնելով, խաբելով, քցելով»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` հընթացս նշելով, որ այս ամենում կա հստակ քաղաքական խաբեություն: «Մեզ անհրաժեշտ է երեք հարցի հստակ պատասխան. որտեղից է 300 մլն դոլար պարտքը գոյացել, որ հիմա ուզում եք բերել «սպիսատ» անել, ինչու է տարբերվում սահմանին և սպառողին տրվող գազի գինը և ինչու կնքվեց մի պայմանագիր՝ մինչև 43 թվականը ՀՀ-ի գործողությունները սահմանափակելով»,- նշեց պատգամավորը:

ՀՀԿ-ն անցավ հակագրոհի Գագիկ Մինասյանի դեմքով, որը ընդդիմության «բառապաշարով» չցանկացավ խոսել, սակայն նրա ելույթը մի պահ փորձեց ընդհատել Հրանտ Բագրատյանը, երբ «Հանրապետականը» այլ երկրների օրինակ ու համեմատականներ էր բերում: «Ճշմարտություն եք ուզում լսել: ԱԺ նախագահը հայտարարեց, որ առաջին հարցերից մեկը Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահի ելույթն է: Այսօր դուք ունեք ձեր հարցերը պարզելու փայլուն հնարավորություն: Ես սկսում եմ մտածել, միգուցե մեր գործընկերներին ճշմարտությունը պարզել պետք չէ, այլ ինչպե՞ս հրապարակում մարդկանց մոլորեցնել: Սրանից ավելի քաղաքակիրթ ճանապա՞րհ, չեմ հասկանում»,- նշեց Մինասյանը՝վստահեցնելով, որ իր դիտարկմամբ ընդդիմությունը ոչ թե ճշմարտությունն իմանալու, այլ բոլորովին այլ ցանկություններ ունի: Գազի կալորիականության մասին ընդդիմության դիտարկումները Գագիկ Մինասյանին հիշեցրին ֆիզիկայի գրքում մի խնդիր, որ եթե դրսի ջերմաստիճանը ցածր է, ենթադրվում է, որ գազի ծախսը շատ է լինելու: «Ինչպես կարելի է էդպիսի բաներ ասել այս ամբիոնից ու մոլորության մեջ գցել մարդկանց: Եթե դրսում ջերմաստիճանը ցածր է, ուրեմն գազը շատ է պահանջվելու: Սա բնավ գծային չէ»,- ֆիզիկայի օրենքով պատգամավորներին բացատրեց ՀՀԿ-ականը:
«Այնքան եմ խորացել այս ամենի մեջ, որ դարձել եմ գազի մարդ ու փաստերով կարող եմ խեղճացնել ձեզ»,- ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը, երբ ամփոփիչ ելույթով հանդես եկավ: Պարբերաբար կրկնելով, թե որտեղից է առաջացել 300 մլն պարտքը, ընդդիմադիր քաղաքական գործիչը էլ չդիմացավ. «Հերիք ա դեմագոգիայով զբաղվեք, էլի: Պիտի ուսումնասիրվի այս ամենը, սրանից շատ վատ հոտ ա գալիս, եկեք բացենք այս գործը, ստեղծենք հանձնաժողով»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ