Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նոբելյան մրցանակակիր գեյերի գրոհը Ռուսաստանի վրա

Նոբելյան մրցանակակիր գեյերի գրոհը Ռուսաստանի վրա
07.02.2014 | 12:29

Շատ չի անցել այն օրից, երբ արտերկրի հայոց մշակութային աստղերը միասնական մտքով ու սրտով տոգորված նամակ հղեցին մեր կառավարությանն ու իշխանավորներին, որ իրենց գեյ-եղբայրների խաթրին չկպչենք այստեղ՝ Հայաստանում, ու կանաչ ճանապարհ հարթենք իրենց սեռապղծական հաճույքներն անարգել բավարարելու համար։ Մեր հասարակության պատասխանն արդեն գիտենք, ու յուրաքանչյուր նորմալ (գենդերավարակով չապականված) մեկը հոգում կամ լրատվական միջոցներով իր «ո՛չ»-ն ասաց այդ վարակված հայորդիներին, թեկուզ և նրանք ինչ-որ աստղային անուն ունեն այնտեղ, բայց մեզ համար նրանք խավարով պարուրված մոլորյալներ են։
Եվ ահա սատանան իր դրածոների հերթական լեգեոնը դուրս հանեց, ու միաբանված գրոհեցին այս անգամ Ռուսաստանի վրա, երկիր, որը վերջերս հայտարարել է, թե պետք է արգելի ամեն տեսակի գեյ-շքերթներն ու գենդերային ապականության գաղափարախոսության տարածումն իրենց երկրում։ Այդ կարևոր հարցում Ռուսաստանի հոգևոր-մշակութային գործիչները միակարծիք են։ Աստված նրանց օրհնի ու մինչև վերջ հաստատուն պահի այս կարևոր հարցում։
Հիմա կարդանք այս տարվա հունվարի 14-ին Նոբելյան 27 մրցանակակիրների նամակի նախաբանը` ուղղված Վլադիմիր Պուտինին, որ նա չարգելի գեյ-պրոպագանդան Ռուսաստանում, ու զարմանանք, որ այդ գիտնականները, որոնք մի շարք աստվածաստեղծ գաղտնիքներ են հայտնաբերել (որովհետև առանց Աստծո ոչինչ չի եղել, ինչ եղել է երկրի վրա ու երկնքում և համայն տիեզերքում), իրականում այդ մոլորյալները սրտով ու հոգով Աստծուն դեմ են եղել։
Նամակ-դիմումի ստորագրողներն են Ջոն Մաքսվել Կուզեեն, գենետիկ Փոլ Ներսը, քիմիկոս Հարոլդ Կրոտոն, հենց այս վերջինն էլ դերասան Հենոմ Մակքելանի հետ ապահովել է այս բաց նամակի իրագործումը։
«Բողոքը երբեք հեշտ չի լինում, բայց մենք հուսով ենք, որ անհամաձայնություն արտահայտելով, կաջակցենք ռուսական պետությունում 21-րդ դարի հումանիտար, քաղաքական ու դեմոկրատական սկզբունքների հաստատմանը, որի իրականացման համար գործել է Միխայիլ Գորբաչովը»,- գրում են այդ կոլեկտիվ գեյավարակվածները, ավելի ճիշտ` սեռավարակվածներն իրենց նամակի սկզբում (մանրամասն կարող եք ծանոթանալ` այստեղ)»։
Այդ նամակի վերաբերյալ իր հարցազրույցի ժամանակ արտահայտվել է Պետերբուրգի քաղաքագետներից մեկը՝ «Պետերբուրգը՝ Ռուսաստանի հոգևոր մայրաքաղաք» շարժման ղեկավար Ելենա Բաբիչը (մանրամասն. Елена Бабич
«Նմանատիպ նամակը դժվար է մեկնաբանել, բայց կարելի է հստակորեն ասել, որ գրողները չեն հասկանում` ինչ են անում։ Նրանք ամբողջ աշխարհը Սոդոմ-Գոմորի են հրահրում, այսինքն` Ռուսաստանի մահացությանը, որն այժմ ակտիվորեն դիմակայում է անբարոյականությանը։ Ռուսաստանը չի ուզում այլասերվածների ու դեգեներատների ընդհանուր նախիրի մեջ վազել դեպի կործանում։ Աշխարհը խելագարվել է՝ ուրիշ կերպ չես ասի։ Մարդիկ, ովքեր պետք է բարոյական արժեքներ տանեն հասարակության մեջ, իրականում քարոզում են հակառակը, այսինքն` սատանայի կարգախոսներն ու արժեքները։ Եթե աշխարհին ամենահայտնի այդ Նոբելյան մրցանակաբաշխության ղեկավար Նոբելը հասկանար, թե ուր է տանելու այդ ամենը, դժվար թե աներ այն, ինչ արել է, ու միգուցե հիմա նա արդեն դագաղի մեջ շրջվում է։
Նամակագիրները որպես հերոսի օրինակ են բերում Գորբաչովին, ով մեր հսկայական հայրենիքը քանդողներից մեկն է։ Մենք հիմա հստակորեն հասկանում ենք, որ աշխարհին խաղաղություն ենք տարել, ու տեսնում ենք, որ երկրները, որտեղ հաղթանակել են հակաարժեքները, աշխարհը տանում են այլասերման, պատերազմի ու արյունահեղության։
Ռուսաստանը, ընդհակառակը, աշխարհին տանում է իրական արժեքներ։ Կարելի է նույնիսկ համեմատել, թե ինչ է տարել Խորհրդային Միությունը Աֆղանստանում, որը ճանապարհներ էր սարքում, հիվանդանոցներ հիմնում, ուսումը զարգացնում, իսկ ի՞նչ են տանում ամերիկացիներն այսօր. եղբայրասպանություն ու թմրամոլություն, քանզի այնտեղից հորդող թմրանյութերը աշխարհում մահ են սփռում։
Ես համոզված եմ, որ կիրականանա սուրբ Սերաֆիմ Վիրիցկու մարգարեությունը այն մասին, որ հոգևոր Պետերբուրգի վերածնունդով կսկսվեն Ռուսաստանի վերածնունդն ու խաղաղությունը»։
Դե, ի՛նչ, նամակը գրվել է, ստորագրությունները դրվել են, ու մենք էլ աղոթելով սպասենք մի «տղամարդավարի» պատասխանի Ռուսաստանի նախագահից, որովհետև մեր ազգի հոգևոր ու մշակութային արմատները, ուզենք, թե չուզենք, միահյուսվել են այդ քրիստոնյա երկրի հետ, որն իր հզորությամբ կարողանում է դիմակայել աշխարհում արագորեն տարածվող սեռապղծության ու մանուկներին, երիտասարդներին, դրանով իսկ հետագա մարդկային սերունդները լլկող սատանայական պղտոր ու մահաբեր հեղեղին։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ