Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Իշխանության քայքայումը տեղի է ունենում ամեն օր»

«Իշխանության քայքայումը տեղի է ունենում ամեն օր»
11.02.2014 | 13:49

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը irates.am-ի հետ զրույցում դրական գնահատեց ազատամարտիկների՝ համախմբմանն ուղղված ինտենսիվ քայլերը:

«Ցավոք, Հայաստանում կան դրսից ուղղորդվող քաղաքական ուժեր, որոնք խոչընդոտում են ներհայաստանյան ուժերի համախմբմանը»,- նշեց պարոն Մակեյանը՝ չմասնավորեցնելով, թե ովքեր են նրանք:
Ի՞նչ գործընթացների կարող են հանգեցնել ԱԺ ոչ իշխանական ուժերի գործողությունները:
«Այն քայլերը, որոնք անում են ԱԺ ոչ իշխանական ուժերը՝ վարչապետին անվստահություն հայտնելու առումով և այլն, ակամա սպասարկում են իշխող կլանի շահերը: Ի՞նչ է նշանակում վարչապետին անվստահություն հայտնել, ի՞նչ քաղաքական կշիռ ունի վարչապետը, որ նրան անվստահություն հայտնելով, մտածում են, թե պայքարում են իշխող վարչախմբի դեմ: Չեմ կարող ասել, թե ինչ հաշվարկներ են դրել նրանք իրենց այս քայլերի տակ»,- ասաց Պետրոս Մակեյանը:
ԺՀԿ նախագահը կարծում է նաև, որ Հայաստանում ամեն օր տեղի է ունենում իշխանության քայքայման գործընթաց, իսկ ՈՒկրաինայում տեղի ունեցող գործընթացները կարող են այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն ունենալ նաև Հայաստանում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ