Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Վե՛րջ առաջին սերիայի, ուսանո՛ղ»

«Վե՛րջ առաջին սերիայի, ուսանո՛ղ»
14.02.2014 | 01:58

Շատ հետաքրքիր «զավակ» է ստացվել ԲՀԿ-ՀՅԴ վերջին «մեղրամսից»: ԲՀԿ-ն սկսել է ոչ միայն փակ, գաղտնի համագումարներ անցկացնել, այլև արդիականացնել մեծն դաշնակցականի մտքերը` ԲՀԿ-ն այլևս անելիք չունի Հայաստանում:
Կարելի է հիշել, թե ինչպես են անցել ԲՀԿ նախորդ համագումարները, ինչպես է Կոլյայիչը, օսկարակրի հանդարտությամբ, կարմիր գորգի վրայով, թևերը շարժելով առաջացել փուչիկներով պատված դահլիճով, ինչպես է ամբոխը, այդ թվում՝ համագումարին մասնակցող Սերժ Սարգսյանը (այ-այ-այ, Քոչարյանը երբեք չի մասնակցել ԲՀԿ համագումարներին), ոտքի կանգնել ու ասել.
-Արժանի՜ է:
Իսկ հիմա` խնդրեմ: Անձեն: Անձուն: Նույնիսկ մեզ մեր տեղը ցույց տալու խնդիր չեն ուզում լուծել (որպես օրինաչափություն, նրանք «նվաստներիս» չեն հրավիրում իրենց համագումարին, այդ առիթով նույնիսկ մեկ անգամ հայհոյվել ենք` ԲՀԿ թիկնապահից, սակայն առյուծների վանդակում նրանց չտեսնելու «հայրենասիրությունից» դրդված, այդ մասին Նիկոլայիչին տեղյակ չենք պահել):
Լավ, ինչո՞ւ այսպիսի «լուռ» համագումար և այն էլ` կառավարությանն անվստահություն հայտնելու, սոցիալական լարվածության ու մնացածի ֆոնին:
Շատ պարզ. Ամանորի շեմին Սերժ Սարգսյանի հետ հանդիպած, Զորավարից իր առաջին առյուծն ստացած Նիկոլայիչին ասել են` հետ քաշվիր, այլապես «գրասենյակը կարող է մեռնել»:
Այն է` հեռու մնա մեծ «խառնաշփոթից», գլուխդ դինջ ապրիր քեզ համար: Ի դեպ, այս մասին Նիկոլայիչը տեղեկացնում է նաև իր ամենա-ամենամտերիմներին:
Սա է նաև պատճառը, որ նա համագումարում ստեղծում է «ուղեղային կենտրոն»` 16 հոգուց բաղկացած, որպեսզի պատասխանատվության բեռը դնի նրանց ուսերին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ