Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»

«Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ  թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»
14.02.2014 | 11:02

ԹԱԳՈՒՀԻ-ՆՈՅԵՄԻ ՊԵՏՐՈՍԻ ԹՈԽՄԱՆՈՖ-ԼԱԹԻՖԸ (1864-1924) կրթությունն ստացել էր Կահիրեի հռոմեադավան կաթոլիկների Անարատ հղության դպրոցում: Պետական պաշտոնյա, երկրաչափ հորից ժառանգած բերրի հողային կալվածքը, որ գտնվում էր Մերքեզ Աբու Հոմսի շրջանի Բատուրես գյուղում, 1917 թ. սեպտեմբերի 30-ի կտակով նա նվիրաբերեց Ազգային առաջնորդարանին: Նույն կտակով նվիրեց նաև Կահիրեի Ղասր-էլ-Այնի փողոցում գտնվող 400 քմ տարածքը, պայմանով, որ իր 1000 եգիպտոսյան ֆունտ պարտքը վճարվի, իրեն ցկյանս հատկացվի 20 ֆունտ, իսկ հողատարածքի բերքից ստացված եկամտով այդ տարածքում շահութաբեր շենք կառուցվի: 1923 թ. 4000 ֆունտով երկհարկանի շենքը կառուցվեց՝ տարեկան բերելով 300 ֆունտ եկամուտ:
Բարերարուհու կտակն ուներ ևս մեկ հիմնական և պարտադիր պայման. հասույթներից որոշ գումար պետք է տրամադրվեր աղքատ կամ չքավոր հայ աղջիկներին, որպես օժիտ: Պայմանը կատարվեց. երկար տարիներ «Թագուհի Լաթիֆ» հիմնադրամից չքավոր հայ աղջիկներին հատկացվել է դրամօժիտ: Իսկ 1952 թ. Ղասր-էլ-Այնիի շենքի տեղում համայնքը կառուցեց 7-հարկանի եկամտաբեր շենք:
Եգիպտոսի ականավոր պետական գործիչ Հակոբ Չրաքյանի (Յագուպ Արթին փաշա) դուստրը, Եգիպտոսի արտաքին գործերի երբեմնի նախարար Արթին բեյ Չրաքյանի թոռնուհի ԿԱՏԱՐԻՆԵ-ԱՆՆԱՆ (1885-1942) ամուսնացել էր իտալացի ճարտարապետ Դոմինիկ Լիմոնջելլիի հետ և կրում էր ամուսնու ազգանունը: Նա ուսումն ստացել էր Կահիրեի Գարդեն-Սիթի արվարձանում գտնվող Աստվածամայր մայրապետների կաթոլիկ վարժարանում: 1920 թ., ի հիշատակ հոր, ՀԲԸՄ-ին հանձնեց 3500 ֆունտ սթեռլինգի արժեթղթեր, որոնց շահութատոկոսներով 1921-1924 թթ. Երուսաղեմի Արարատյան որբանոցում կրթություն ստացան 10 սաներ: 1922 թ., ի հիշատակ Չրաքյան գերդաստանի հանգուցյալների, կառուցեց Կահիրեի հայ կաթողիկե գերեզմանատան Սբ. Երրորդություն մատուռը: 1926-ին, կրկին ի հիշատակ հոր, Կահիրեի արաբական արվեստի պետական թանգարանին նվիրեց հնագիտական իրերի իր հարուստ հավաքածուն, 1927-ին ՀԲԸՄ գրադարանին՝ պապի գրքերի մի մասը: Տիկին Կատարինե-Աննա Լիմոնջելլին իր ամբողջ հարստությունը կտակեց հայ կաթողիկե Զմմառի վանքին (Լիբանան):
1935 թ. կտակով տիկին ՀՈՒՍՏԻՆԻԱՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ Կահիրեի Բուստան փող. թ. 73 հասցեում գտնվող իր սեփական երկհարկանի տունը նվիրաբերեց հայ համայնքին:
Բարերարուհիների շարքում առանձնակի տեղ է գրավում հայ բարձրաշխարհիկ խավի ներկայացուցիչ ՍԱԹԵՆԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՉԱԳԸՐԸ (1889-1982): Նա մեկ տարի ուսանել էր ծննդավայր Կ. Պոլսի ամերիկյան իգական քոլեջում, ապա ընտանյոք տեղափոխվել Անգլիա: Ծնողների կամքին հակառակ՝ 1913-1915 թթ. ուսանել էր Սաֆթբորդ քաղաքի մարմնամարզության դպրոցում, ստացել ուսուցչուհու որակավորում ու մեկ տարի դասավանդել Շոտլանդիայի բենեդիկտյան մայրապետների իգական վարժարանում: 1919 թ. ամուսնացել էր Ջանիկ-Հայկ Չագըրի հետ ու տեղափոխվել Եգիպտոս, քանի որ ամուսինը նշանակվել էր բելգիացի ձեռնարկատեր Ժորժ Նագելմակերսի հիմնած երկաթուղային ճամփորդությունների միջազգային խոշորագույն «Վագոն-Լի» ընկերության Կահիրեի մասնաճյուղի տնօրեն: Հենց Եգիպտոսի մայրաքաղաքում էլ տիկին Չագըրը ծավալեց իր ազգանպաստ, բարեսիրական գործունեությունը:
1924-1927 թթ. նա անդամակցեց ՀԲԸՄ Տիկնանց որբախնամ հանձնախմբին, 1931-1934 թթ. Կահիրեի «Այծեմնիկ» բարեգործական միության նախագահն էր, իսկ 1938-1940 թթ. Եգիպտոսի Միջազգային մարմնամարզական միության կենտրոնական վարչության փոխատենապետուհին էր և կազմակերպեց Հայ արենույշների միությունը: Անդամ էր Եգիպտոսի կանանց միության վարչության և մասնակցեց Կ. Պոլսում կայացած կանանց միջազգային համաժողովին:
Սաթենիկ Չագըրը ուներ ակնհայտ նկարչական շնորհք, հաճախել էր Կահիրեի իտալական «Լեոնարդո դա Վինչի» վարժարանի գեղարվեստի դասընթացներ, ուսանել նկարիչներ Սկարչելիի, Յարո Հիբերտի և Աշոտ Զորյանի մոտ: Ստեղծագործական ուղևորություններ էր կատարել Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Պարսկաստան: Ամուսնու հետ եկել էր Հայաստան և 1946 թ. մարտի 24-ին իր հայաստանյան բնապատկերները ցուցադրել Կահիրեի կանանց միջազգային ընկերակցության ակումբում: Իսկ 1947-ին մեկնել էր Փարիզ և հաճախել ֆրանսիացի քանդակագործ, նկարիչ, մանկավարժ Անդրե Լոթի դասընթացները:
1976 թ. տիկին Չագըրը Կահիրեի Զամարեք թաղամասում գտնվող իր կալվածքը՝ 4097 քմ տարածքով, և ընդարձակ առանձնատունը, որ գնահատվել էր 6 մլն եգիպտոսյան ֆունտ, կտակեց ՀԲԸՄ-ին: Գումարի 2/3-ով պիտի ստեղծվեր անձեռնմխելի հիմնադրամ, որի եկամուտները ծառայելու էին եգիպտահայության անխտիր բոլոր ազգային, կրոնական, կրթական, բարեսիրական, մշակութային, մարզական կազմակերպությունների կարիքներին ու եգիպտահայ մամուլին, իսկ 1/3-ը պիտի տրամադրվեր Եգիպտոսում հայկական ձեռնարկումներին:
Տեղափոխվենք Ռուսաստան ու հիշատակենք երկու տիկնանց:
Նորնախիջևանցի ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԿԱԶԱՉԿՅԱՆԸ Կարնո Սանասարյան վարժարանին կտակեց 16500 ռուբլի և կտակակատար նշանակեց վարժարանի «հոգևոր հայր», նշանավոր պատմաբան Կարապետ Եզյանին:
Եկատերինոդարում (ներկայիս Կրասնոդար) տասնամյակներ շարունակ եղել են մեծահարուստ հայ վաճառականներ, որոնք, ըստ էության, ազգային ինքնապահպանության խնդիր են լուծել: Նրանց ֆինանսական միջոցներով, ավելի ստույգ՝ 30 հազար ռուբլով, 1865 թ. կառուցվեց Սբ. Աստվածածին եկեղեցին, որն օծվեց 1868-ին:
1-ին գիլդիայի վաճառական, մանուֆակտուրայի առևտրական Բորիս Վլասի Չերաչևը (այլևս հնարավոր չէ վերականգնել բուն հայկական անուն-ազգանունը, բայց չկասկածեք՝ ազգանվեր մարդ էր) պատրաստվում է գործերով մեկնելու Փարիզ ու կնոջը խոստանում այնտեղից թանկարժեք զարդեր բերելու: Կինն էլ թե՝ ավելի լավ է դրա փոխարեն դպրոց կառուցես: Չերաչևը 1916 թ. կառուցեց հայոց ծխական դպրոցը՝ ծախսելով 70 հազար ռուբլի:
Ինչո՞ւ այսքանը շարադրեցինք. ՏԻՐՈՒՀԻ ՄԱՆՈՒԿԻ ԿԱՐԱՍՈՒԼՅԱՆԸ, որին համայնքը կոչում էր Հաջի Մամա, 80 հազար ռուբլի նվիրաբերեց Չերաչևի կառուցած դպրոցին, իսկ 100 հազար ռուբլի արժողությամբ իր ամբողջ կարողությունը կտակեց Սբ. Աստվածածին եկեղեցուն:
Ավարտենք այնպիսի տարաշխարհիկ երկրով, ինչպիսին Բիրման է կամ Մյանման: 1901 թ. մայրաքաղաք Ռանգունում վախճանված ՄԱՐԳԱՐԻՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ 40000 ռուփի կտակեց չունևոր հայ ուսանողների կրթության համար:
ՓԱՐԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ՄԻՍԱՔՅԱՆԻ կտակում այսպիսի տողեր էլ կային. «Փա՛ռք անոր, որ անփոփոխ է եւ աննման, եւ կենաց ժամն ու սահմանը չափեց»: Այո, Աստված է չափում մարդկանց կյանքի ժամանակահատվածը, Նա էր սահմանել նաև բարերար տիկնանց կենսաչափը: Բայց քանի դեռ մենք կհիշենք ու կհիշատակենք նրանց՝ փափկասուն տիկնանց երկրային անցյալը կառկայծի:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ