Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ նախագիծը ներկայացվել է ընդդիմադիրներին

ՀՀԿ նախագիծը ներկայացվել է ընդդիմադիրներին
18.02.2014 | 16:48

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատարել է ընդդիմադիր չորս խմբակցություններին տված խոստումը՝ գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Նա հրավիրել խմբակցությունների անդամներին և գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ նախագիծ ներկայացրել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասել է, որ չորս խմբակցությունները դեռևս պետք է քննարկեն նախագիծը. «Մեր առաջարկը մերժելը քմահաճություն եմ համարում, որովհետև փաստարկ չբերվեց, թե ինչու է մերժվում: Բայց, մյուս կողմից, իրենք ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու պատրաստակամություն են հայտնել, նախագիծ են տվել, և մենք, բնականաբար, կուսումնասիրենք և մեր դիրքորոշումը կարտահայտենք»:
Ընդդիմադիրները պահանջում են, որ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում կառավարությունը պատասխանի հայ-ռուսական գազային պայմանագրերի խնդրահարույց կետերին՝ հիմնավոր բացատրվի, թե որտեղի՞ց է գոյացել 300 մլն դոլար պարտքը, և ինչո՞ւ է այդ տեղեկատվությունը հանրությունից գաղտնի պահվել:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ