Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Չարիքը չդատապարտելը նոր չարիք է ծնում

Չարիքը չդատապարտելը նոր չարիք է ծնում
19.02.2014 | 21:54

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը մասնակցում էր այսօր Ուկրաինայի ժողովրդին զորակցություն հայտնելու համար կազմակերպված ակցիային, մեր զրույցի ժամանակ նշեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են Մարտի 1-ը:

«Կան զոհեր, անհայտ կորածներ ու ձերբակալվածներ, հրազենի օգտագործման հետևանքով վիրավորներ: Մեզ մոտ այդ ամենը հիշեցնում է Մարտի 1-ը: Այդ իրադարձությունները պատշաճ չդատապարտելը, պատասխանատուներին չբացահայտելն ու չպատժելը մեկ այլ երկրում հանգեցնում են նմանատիպ դեպքերի կրկնությանը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցը նշեց, որ համերաշխություն հայտնելով ակտիվ քաղաքացիական պայքարի դուրս եկած ուկրաինացիներին՝ մեր հասարակությունը այդպիսով նաև ուղերձ է հղում ՀՀ իշխանություններին, որ չպետք է բանտարկել ու փակել քաղաքացիական ազատությունների ու իրավունքների համար պայքարողներին: Նա մտահոգություն հայտնեց, որ այսօրինակ բռնությունները տեղի են ունենում օլիմպիադայի շրջանում, երբ թվում էր, թե բռնությունները պետք է դադարեցվեն, մինչդեռ ընդունող երկիրը՝ ՌԴ-ն, անհաղորդ է մնում դրանց:
Անդրադառնալով Մարտի 1-ին կազմակերպվելիք երկու նախաձեռնություններին՝ ՀԱԿ-ի հանրահավաքին և Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի քաղաքացիական նախաձեռնությանը, Արթուր Սաքունցը նշեց, որ ընդդիմության կողմից ցուցաբերվող ոչ հետևողական վարքագիծը իշխանությունն օգտագործեց «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով՝ մասնատելով քաղաքական ուժերը: Նա հիշեցրեց, որ այն քաղաքական ուժերն ու օլիգարխները, որոնք Մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել են իշխող կոալիցիայի անդամ և նպաստել են, որ ձերբակալեն ու կալանավորեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին, պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար, և դա չպետք է մոռանալ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ