ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Մարզերում կինոն շատ ջերմ են ընդունում»

«Մարզերում կինոն շատ ջերմ են ընդունում»
20.02.2014 | 15:42

Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրվում է ներառական և հաղորդակցության խնդիրներին: Կանցկացվի Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ԱՐԵՎԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ այս տարի փառատոնի հյուրերն են բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը: Անցկացվելու է հետաքրքիր դասընթաց «Թումո» կենտրոնում: Նախատեսվում են մրցույթներ. վերոնշյալ դասընթացին մասնակցող երիտասարդները բջջային հեռախոսներով կնկարահանեն մեկրոպեանոց ֆիլմեր, կլինի նաև գրախոսականի և լուսանկարների մրցույթ: Արևիկ Սարիբեկյանը պատասխանեց նաև «Իրատես de facto»-ի հարցերին:
-Կա՞ն ծրագրեր` հայ-բրիտանական համատեղ արտադրության ֆիլմ նկարահանելու:
-Կոնկրետ հայ-բրիտանական ֆիլմ ստեղծելու մասին խոսակցություններ չեն եղել, բայց բրիտանական խորհուրդը հրավիրում է տարբեր մասնագետների, ռեժիսորների, կապեր են ստեղծում հայ ռեժիսորների հետ: Հույս ունենք, որ հետագայում նրանք միասին կաշխատեն: Մենք ունենք համագործակցության մեկ այլ հետաքրքիր փորձ, որը ֆիլմերի հետ չի կապված: Անցյալ տարի հրավիրեցինք բրիտանական «Կանդուկո» պարային ներառական խմբին և ծնվեց գաղափար` Հայաստանում նման խումբ ստեղծելու: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Վերջնանպատակն այն է, որ 2-3 տարի հետո նրանք համատեղ ներկայացումներով հանդես գան Հայաստանում և Մեծ Բրիտանիայում:
-Հայկական ֆիլմերի ցուցադրություն Մեծ Բրիտանիայում երբևէ կազմակերպվե՞լ է:
-Հայկական ֆիլմերը չեն ցուցադրվել, քանի որ բրիտանական խորհրդի հիմնական նպատակն է` բրիտանական մշակույթը ներկայացնել տարբեր երկրներում և ստեղծել կապեր տվյալ երկրի մշակույթի ներկայացուցիչների հետ: Բայց մենք փորձել ենք ապահովել հայ մասնագետների մասնակցությունը բրիտանական տարբեր փառատոներին:
-Մարզային հանդիսատեսը հետաքրքրվո՞ւմ է բրիտանական ֆիլմերով:
-Հետաքրքրությունը մեծ է և՛ Երևանում, և՛ մարզերում: Բայց մարզերում մայրաքաղաքային եռուզեռը չկա, ու նման միջոցառումների կարիքն ավելի շատ է: Կարող եմ ասել, որ մեծ տոն է փառատոնը: Երբ կինոն գալիս է մարզ, շատ ջերմ են ընդունում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ