Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մահացել է սիրված բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը

Մահացել է սիրված բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը
20.02.2014 | 21:52

Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո, իր մահկանացուն է կնքել ճանաչված ու սիրված բանաստեղծ ԹԱԹՈՒԼ ԲՈԼՈՐՉՅԱՆԸ:

«Իրատես de facto»-ն խորապես վշտակցում է Բոլորչյանների ընտանիքին, հանգուցյալի հարազատներին ու գրչակից ընկերներին:

Հոգեհանգիստը` շաբաթ օրը, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում` ժ. 18.00-ից:

Հուղարկավորությունը` կիրակի օրը, գրողների միության շենքից` ժ. 14.00-ին:

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ