Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
21.02.2014 | 00:23

...թե ՀՀԿ ԳՄ-ի վերջին նիստից հետո, որի ժամանակ բացահայտ բողոք է հնչել ՀՀԿ քաղաքական հանձնաժողովից ու նրա ղեկավարից` աշխատանքները չկանոնակարգելու, միասնական տեսակետներ չհայտնելու առնչությամբ, քաղհանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը` մոբիլիզացնելով իր թիմը առաջին հերթին ընդդեմ ԲՀԿ-ի: Հերմինե Նաղդալյանի վերջին «բարձրաձայնումները»` ի պատասխան ԲՀԿ «տիկնանց» գրոհների, այս նույն ենթատեքստում են, նրա դեմ «կոնկուրենտ ֆիրմայի» սկսած խաչակրաց արշավանքը` նույնպես: Ասում են նաև, թե Արգամիչը, սակայն, չի նահանջելու, շարունակելու է նույն ոգով:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ