Ջեյմի Դեվիս
 

Սիրիահայերի աշխատանքի հարցը դեռևս մնում է անլուծելի

Սիրիահայերի աշխատանքի հարցը դեռևս մնում է անլուծելի
22.02.2014 | 15:28

Հայաստանի Աշտարակ քաղաքում կառուցվող «Հալեպ» թաղամասում բնակարան գնելու համար դիմում է ներկայացրել 660 սիրիահայ, սակայն նրանցից ոչ մեկը ներդրում չի կատարել: Պատճառը, ըստ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Նաիրա ԵԴԻԳԱՐՅԱՆԻ այն է, որ սիրիահայերը դեռ հստակ չեն որոշել` մնա՞լ Հայաստանում, թե՞ գնալ: Ինչպես իրավաբանն է նշում, նրանք մեծ ցանկություն ունեն հայրենիքում մնալու, բայց այստեղ առկա խնդիրները նրանց երկմտանքի մեջ են գցում: Անկախ ամեն ինչից, Ն. Եդիգարյանը հույս ունի, որ երբ սկսվի թաղամասի կառուցումը, դիմումատուների շուրջ 70 տոկոսը ներդրում կանի: Հայասատնում գործող Սիրիայի հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ները թեև վստահեցնում են, թե սիրիահայերի խնդիրների մի մասն արդեն լուծված է, սակայն փաստն այն է, որ նրանց զգալի մասը աշխատանք չունի և հազիվ է գոյատևում: ՀԿ-ի փոխնախագահ Ալեքսան ԳԱՐԱՏԱՆՅԱՆԻ համոզմամբ, սիրիահայերը ունեն նույն խնդիրները, ինչ հայաստանցիները, ասել է թե` պետք է հարմարվել երկրի պայմաններին: Նաիրա Եդիգարյանը, կրկին անդրադառնալով կառուցվող թաղամասին, հավելեց, որ փորձում են միջազգային կառույցներից հանգանակություն հավաքել. «Կառուցումը կախված է երեք բանից` հող, որը նվիրել է կառավարությունը, ներքին կառուցվածք, որի համար դիմել ենք միջազգային կառույցներին և շենքի կառուցվածք: Այս ամենն արվում է, որպեսզի բնակարանները վաճառվեն շուկայականից էժան գներով»,-ասաց նա: Լրագրողների դիտարկմանը, թե երկու տարի հետո Հայաստանում այլևս սիրիահայ չի մնա, որովհետև այստեղ նրանք երկար չեն դիմանա, ուր մնաց` բնակարան գնեն, ծրագրավորող Անդրանիկ Վարդանյանը, ով երկու տարի առաջ է եկել Սիրիայից և արդեն գտել է իր համար աշխատանք, պատասխանեց, որ թեև սիրիահայերի մեկ երրորդը մեկնել է Եվրոպա, սակայն Եվրոպայի դռներն արդեն իրենց առջև փակված են, և ուզեն թե չուզեն` ստիպված մնալու են Հայասատնում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan