Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Արդեն այս տարվա գարնանը զանգվածային ելույթները Հայաստանում անխուսափելի են»

«Արդեն այս տարվա գարնանը զանգվածային ելույթները Հայաստանում անխուսափելի են»
25.02.2014 | 16:37

2012 թվականին Ռուսաստանում ստեղծվեց երկրի ներքին ու արտաքին քաղաքականության ուսումնասիրման փորձագիտական մասնագիտացված միություն, որը կոչվում է «Իզբորսկյան ակումբ» (Իզբորսկ քաղաքի անունով, որտեղ նույն թվականին նշվել է նրա հիմնադրման 1150-ամյակը): Այս կազմակերպության առանձնահատկությունն այն է, որ պարբերաբար հավաքվում են ժողովրդահայրենասիրական (ազգայնական) գաղափարներով առաջնորդվող երկու տասնյակից ավելի ինտելեկտուալ մասնագետներ, քննարկում Ռուսաստանի արագ զարգացման գաղափարախոսությունն ու ռազմավարությունը՝ կտրականապես մերժելով լիբերալ նախագծերը, որոնք, նրանց կարծիքով, անհամատեղելի են ռուս իրականության հետ: Ակումբի նախագահն է ռուս նշանավոր գրող, հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովը:
Հերթական բանավեճին, որը վերաբերում էր Ռուսաստանում ստեղծված ազգային - կրոնական իրավիճակին, մասնակցել է նաև մոսկվացի քաղաքագետ, Իրանի, Մերձավոր Արևելքի, Կովկասի, ռուսաստանյան իսլամի մասնագետ ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Խոսելով արծարծվող թեմայի շուրջ, մեր հայրենակցուհին մասնավորապես ասել է.
«Ներկայումս միջազգային հարաբերություններում առկա է լարվածությունը, և մոտ ապագայում համաշխարհային կշեռքը կտատանվի: Առաջին հերթին դա կզգացվի Մերձավոր և Հեռավոր Արևելքում: Ընդսմին, իմ կարծիքով, հետխորհրդային տարածքում կնկատվի դանդաղ զարգացող շիզոֆրենիա՝ տարբեր վայրերում դժգոհության մշտական պոռթկումներով: Վերջերս ես վերադարձա Հայաստան կատարած գործուղումից և ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ այնտեղ իրադրությունը ծայրահեղ լարված է: Ամեն ինչ հասունացել է այնքան, որ արդեն այս գարնանը զանգվածային բողոքները միանգամայն անխուսափելի են: Մայդանը հայերեն կոչվում է «грапарак»: Ճիշտ է, այնտեղ չեն այրվի անվադողեր, քարեր չեն շպրտվի, սակայն բողոքի ակցիաներ անպայման տեղի կունենան: Եվ ինչն է հետաքրքրական. եթե թվում էր, թե Յանուկովիչը ունի ինչ-որ կողմնակիցներ, ապա թե ում կարող է ներկայացնել որպես բանախոս կողմնակիցներ Հայաստանի նախագահը՝ հարցերի հարցն է: Ինչու խոսք բացեցի Հայաստանի մասին: Բանն այն է, որ Հայաստանն էլ էր ձգտում ասոցացվել Եվրամիությանը, և նույն ձևով վերջին պահին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը կմտնի Մաքսային միություն: Հայաստանի և ՈՒկրաինայի մասշտաբները, իհարկե, համեմատելի չեն, սակայն Հայաստանը, այնուամենայնիվ, հետաքրքրական է որպես յուրօրինակ մուտք դեպի Միջին Արևելք: Եվ, իհարկե, հենց նրա կողքին ՆԱՏՕ-ի ռազմաբազաներն են: Ռազմավարական առումով Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր տարածք է»։


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ