«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Մեր ընկերոջ ֆիզիկական բացակայությունն այս վեպով նորից ու նորից դառնում է ներկայություն»

«Մեր ընկերոջ ֆիզիկական բացակայությունն այս վեպով նորից ու նորից դառնում է ներկայություն»
01.03.2014 | 12:09

«Մի խոսքով, բարեկամներ, ամենացավագին, հակասական զգացմունքներով Մհերն իմ ներսում էր»:

Լ. ԽԵՉՈՅԱՆ («Մհերի դռան գիրքը»)


Արձակագիր, դրամատուրգ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «Մհերի դռան գիրքը» գրքի լույս ընծայումը սպասված ու կարևոր իրադարձություն էր: Վեպի վրա գրողն աշխատել է 13 տարի: Հասցրեց տեսնել գրքի՝ հենց իր համար տպված ազդօրինակը: Հասցրեց ասել, որ կարմիրն է իր գրականության գույնը: Կյանքից հեռացավ հունվարի 8-ին: Նույն օրը գրքի խմբագիր Հակոբ Մովսեսը և Արքմենիկ Նիկողոսյանը վերջին ուղղումներն էին անցկացնում տեքստում: Հակոբ Մովսեսն առաջաբանն էր գրում:
Գրչընկերները վեպը համարում են գրողի ստեղծագործության սխրանքը, կյանքի գիրքը:
«Լևոն Խեչոյանը գտել է վեպը պատմելու մի ձև, որը միանգամայն նորություն է: Մեր ազգային վեպը` էպոսը գեղեցիկ լեզվով վերաշարադրվում է այսօրվա մարդու համար:
Եթե ասեմ որ «Մհերիի դռան գիրքը» Լևոնի լավագույն ստեղծագործությունն է, չեմ կարծում, թե դրանով նախկին ստեղծագործությունների վրա ստվեր կգցեմ: Նա ստեծել է գործեր, որոնց տեղը մեր արձակի մեծ վարպետների ստեղծագործության կողքին է»,- ասաց բանաստեղծ, թարգմանիչ գրքի խմբագիր Հակոբ Մովսեսը, վստահեցնելով, որ Լևոնի դեպքում մահը պայմանական մի բան է, ինչի ապացույցը իր թողած հիասքանչ ժառանգությունն է. «Մեր ընկերոջ ֆիզիկական բացակայությունն այս վեպով նորից ու նորից դառնում է ներկայություն: Սա Լևոնի վերադարձն է, հարությունն է, վերակենդանացումն է դարձյալ ու նորից: Վստահ եմ, որ Լևոնի մասին դեռ շատ է գրվելու»:
Բանաստեղծ, թարգմանիչ, «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքով` Լևոն Խեչոյանը մարդ-երևույթ էր, բնաշխարհի ու բանաշխարհի հազվագյուտ կերտվածք ու բյուրեղացում: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Լևոն Խեչոյանի և հատկապես «Մհերի դռան գիրքը» վեպի հետ կապված, ուզում է ուղղակի մի քանի բառ արատասանել իրար հետևից. «Լևոն, Ծովինար, Սանասար, Մհեր, Դավիթ, Մհեր, ժայռ, դուռ, արդարություն, Հայաստան, Լևոն, գիրք, դուռ, Մհեր, լույս»:
Ինքը` Լևոն Խեչոյանը, գրողին նմանեցնում էր առաքյալի, ով ուղարկվում է երկիր մահկանացու մարդու փրկության համար աղոթք անելու: «Այդպես էլ արվեստագետը, նկարիչը, երաժիշտը, գրողը երկիր են գալիս, մի գիրք են գրում, մի նկար են ստեղծում, մի սիմֆոնիա են ստեղծում աղոթքի պես, որպեսզի կարողան մարդուն մենակությունից փրկել,-ասում էր:- Մարդը երկրագնդի վրա, տիեզերքում մենակ է: Մարդու փրկության արվեստն է լավ գործը»: Ազգային էպոսը նա համարում էր մեր ժողովրդի Աստվածաշունը: Գրչընկերների բնորոշմամբ էլ` ինքը վերաշարադրողն էր այդ «Աստվածաշնչի»:
Լևոն Խեչոյանի վերջին գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը` պետական, նաև՝ ընկերների, մասնավոր հովանավորների աջակցությամբ: Գրքի տպաքանակի առաջին օրինակը Արմեն Մարտիրոսյանը նվիրեց մշակույթի նախարարին: «Մհերի դռան գիրքը» կարելի է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ