Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երեխաների պաշտպանության ծառայությունների կոռումպացված բիզնեսը»

«Երեխաների պաշտպանության ծառայությունների կոռումպացված բիզնեսը»
04.03.2014 | 11:09

«Մուտանտներ» բառը լատիներեն «մուտացիա» արմատից է առաջացել, որ նշանակում է ժառանգականության գենետիկ ինֆորմացիայի արհեստական փոփոխություն, իսկ տվյալ դեպքում, այսինքն` այս հոդվածի եզրածիրում, մուտանտները մարդատեսակներ են, որոնց նախկին ժառանգականության միայն արտաքին տեսքն է մնացել, իսկ ներքին էությունը բոլորովին այլափոխվել է, այն էլ դեպի վատը՝ չափազանց վատը, այնքան վատը, որ մեծ դժվարությամբ Աստծո արարչության ու պատկերի հետքեր գտնվեն վրաները։ Ասվածը հիմնավորենք անհերքելի փաստերով, ինչպես ասվում է՝ made in USA՝ պատրաստված ԱՄՆ-ում, այլապես մեծ պատասխանատվություն է նման վերնագիր ընտրելը, այն էլ «դեմոկրատիայի» ու «մարդու իրավունքների օրրան» Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերյալ։

Վերջերս փաստագրական ֆիլմ դիտեցի շատերիս երազած Ամերիկայի մասին, երկիր ծամոնի ու հոլիվուդյան սեքս-գերաստղերի, որոնց ողջ աշխարհը մինչև օրս էլ հեռուստացույցով «ծամում» է ու «ծամում»։
Տեսածս ֆիլմը սկսվում է մի շատ բարետես ու գեղեցիկ կնոջ՝ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի սենատոր Նենսի Շեյֆերի զեկույցով։ Նրա զեկույցն առնչվում էր յուվենալ արդարադատության համակարգի անօրենություններին: Նա կոնգրեսականների առաջ կարդում էր փաստացի տվյալներ իր` «Երեխաների պաշտպանության ծառայությունների կոռումպացված բիզնեսը» խորագրով հաշվետվությունից, թե ինչպես է ամերիկացի ծնողների այսպես ասած ծնողական վերահսկողության կոմիտեն կանխամտածված, առանց դատ ու դատաստանի, ապօրինաբար խլում երեխաներին, որոնք հետո դառնում են սեքս-մանյակների զոհը, որոնք մեծ, շատ մեծ գումարներով գնում են այդ անարատ ու կույս տղաներին ու աղջիկներին ու դարձնում իրենց դիվական պղծությունների զոհը։ Այդ բռնախլված երեխաների քանակի ու ճակատագրերի մասին պետությունը ոչ մի տվյալ չունի, բայց միաժամանակ նրանք 1974 թվականից սկսած, երբ սկսվել է այդ որսաշների ոհմակի գործունեությունը, պետությունից տարեկան հսկայական սուբսիդավորված գումարներ են ստանում այդ նպատակների համար: Նույնիսկ բոնուսային հավելավճարներ են խոստանում նրանց ավելի շատ երեխաներ խլելու համար ընտանիքներից: ՈՒ այդ էլ «շատ ապրանք» ունենալու նպատակով, հարկի կամ անհարկի նպատակների ծառայեցնելու համար։ ՈՒ այդ երեխաների պաշտպանության ծառայությունների կոմիտեն այնքան ընտանիքներ է դժբախտացրել, որ շատ ծնողներ, չտանելով այդ վայրագությունները, ինքնասպան են եղել հուսահատությունից ու վշտից: Այսինքն ամերիկյան ընտանիքներում «կարգ ու կանոն հաստատելու» պատրվակով յուվենալ ոստիկանության հանցագործ մի ամբողջ սինդիկատ է գործում ազատության խորհրդանիշը կրող այդ երկրից ներս։ Եվ ինչպես սենատոր Նենսի Շեյֆերը բնութագրեց. «Սա ամբողջ երկրագնդով մեկ տարածվող ու աճող հանցավոր քաղաքական երևույթ է»: Նա ևս մեկ անգամ փաստագրեց, որ յուվենալ արդարադատության վերահսկողության տակ գտնվող երեխաների մահացությունը վեց անգամ ավելի է, քան դրսի հասարակության մեջ: Եթե պետության հոգատարությանն ու պահպանությանն են հանձնվում այդ երեխաները, ապա ի՞նչն է վաղաժամ մահացությունների պատճառը, կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է՝ ծնողական ջերմության ու սիրո պակասը, քանզի զեկուցող սենատորը նաև փաստացի տվյալներով ապացուցեց, որ այդ բռնախլված երեխաները մեծ մասամբ ենթարկվում են սեքսուալ բռնությունների կամ գաղտնի վաճառքի` այլասերված ու մանկապիղծ հարուստներին: ՈՒ քանի որ մեծ մասամբ չունևոր ընտանիքներից են խլում նման երեխաներին, նրանք փաստաբան վարձելու հնարավորություն չունենալով, ըստ էության, զրկված են պետական ու պաշտպանական այլ միջոցներից: Որոշ երեխաների խլել են հենց դպրոցական ավտոբուսներից, հիվանդանոցներից, կամ էլ նույնիսկ ծնողների աչքի առաջ, տներից, յուվենալ ոստիկանների սպառնալիքի իշխանության միջոցով: Իսկ երբ դատական գործ է սկսվում այդ սոցիալական ծառայողների անօրենությունների դեմ, իսկույն բյուրոկրատական ահռելի քաշքշուկների ու դիմադրությունների են հանդիպում, քանզի այդ տաշտակից լափող ու գիրացող քննիչները, հոգեբանները, հոգեբույժները, թերապևտները և մնացած սոցծառայողները ամեն գնով ուզում են պահել այդ երեխաներին, ինչպես բուլդոգ շունը իր զոհին, որովհետև դրանց քանակի հաշվին են ապրում իրենք (բայց չգիտեն, որ ավելի շուտ մեռնում են հավետ): Եվ ըստ 2002 թվականի տվյալների` մոտ 40 միլարդ դոլարի գումար է պտտվում այդ ծառայության ոլորտում, որը ծածկված է գաղտնիության ապահովման անվան տակ: ՈՒ վերջում զեկուցողը հայտարարեց ի լուր Ամերիկայի. «Սրանք հանցագործություններ են մարդկության դեմ ֆինանսական շահույթ ստանալու նպատակով: Ծնողներից խլված են մարդու, քաղաքացու և նույնիսկ դավանանքի իրավունքները: Այսքան տարի աշխատելով այս հարցերի գծով, երբևիցե չի եղել մի դեպք, որ երեխաներին կարողանան վերադարձնել»:
Փաստագրական ֆիլմի ավարտից հետո, վերջին գրառումներում կարդում եմ սև սգո ֆոնի վրա. «2010 թվականի մարտի 26-ին Նենսի Շեյֆերին ու իր ամուսնուն գտել են սպանված իրենց տանը»։ Ինչ ասեմ, Աստված թող խաղաղություն ու լույս իջեցնի երեխաների ու արդարության պայքարի այդ զոհերի հոգիներին:
Ըստ վերջին տվյալների, ամերիկյան ազատ ու դեմոկրատական երկրի բանտերում այնքան բանտարկյալ կա արգելափակված, որքան, օրինակ, Հայաստանի բնակիչների քանակն է` 2,3 միլիոն։ Այսինքն, ամեն 100000 բնակչին ընկնում է 743 բանտարկյալ, ու այդ տվյալներով Ամերիկան առաջին տեղում է աշխարհում։ Որպես համեմատություն ասենք, որ Շվեդիայում այդ թիվը 70 մարդ է կազմում, իսկ թե որքան է Հայաստանում, նման տեղեկության դեռ չեմ հանդիպել։
Այսպիսով, «ազատ» երկրի անազատ բարքերից մի պատկեր, որին ձգտում են օր առաջ հաղորդ լինել շատ հայ ընտանիքներ. դե՛ ինչ, եթե այսքան բաներ իմանալուց հետո ուզում եք ձեր երեխաներին սատանայական բարքերին զոհաբերել, դո՛ւք գիտեք, բայց հաստատ իմացեք, որ ամեն մի երեխայի համար, որ Աստված պարգևել է ձեզ ձեր հավիտենական կյանքի գնով, պետք է պատասխան տաք Աստծուն այն մեծ ու ահեղ Դատաստանի օրը. սա հաստատ իմացեք, նոր ձեր քայլերն արեք։ Սա գրում եմ, որովհետև տարիներ առաջ այս հարցով երբ հեռախոսազրույց էի անում այստեղից Ամերիկա «քոչած» մի հայորդու հետ, նա ինձ ծաղրի ենթարկեց իմ հետամնացության համար, որ հավատում եմ նման անհեթեթությունների, ու ասաց` ավելի լավ է ես Հայաստանի անօրենությունների մասին մտածեմ, որտեղ ամեն քայլափոխում կաշառք ու բռնություն կա: Այո՛, այդ հարցում նա իրավացի է, բայց այնտեղ՝ հեռավոր Ամերիկայում գտնվող հայերն էլ թող լավ մտածեն արդարության ու ազատության մունետիկի անվան տակ քողարկվող այդ երկրում կատարվող գաղտնի անօրենությունների մասին: Թե չէ վերջերս այդտեղ պանդխտացած սանիկիս հայրը բողոքում էր ապականված ընտանեկան բարքերից, որովհետև շատ հայ ընտանիքներ արդեն այլ ընտանիքների հետ սեքս զուգավորումների են այցելում, ու մի գիշերով փոխանակում իրենց կանանց ու ամուսիններին։
Մի քարոզիչ ասել է. «Եթե Աստված չպատժի Ամերիկային, ապա ստիպված Սոդոմ-Գոմորից ներողություն պետք է խնդրի»։
Մի խոսքով, Աստված թող մեզ բոլորիս հեռու և անվնաս պահի նման անօրենության զոհ լինելու հեռանկարից: Եվ ինչպես Հայր մեր աղոթքն է ավարտվում. «Եվ մի՛ տանիր մեզ փորձության, այլ փրկիր չարից. . .»:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ.- Ասվածը չի նշանակում, թե մեր ազգի մեջ երեխաների դաստիարակության գործը բարձր մակարդակի վրա է, ու մեզ ոչ մի ծնողական հսկում էլ պետք չէ։ Բազմաթիվ աղաղակող փաստեր կան, երբ ընտանիքի զոռբա հայրերը բառիս բուն իմաստով կեղեքում ու ապականում են իրենց ընտանիքի անդամներին, լինի կինը, լինեն երեխաները, կամ էլ միայնակ մայրերի կարգավիճակում գտնվող մայրեր կան, որոնք իրենց մանկահասակ աղջիկներին իրենց արհեստին են վարժեցնում, որ եկամուտը շատ լինի։ Սա օդից վերցրած միտք չէ, այլ իրականության փաստագրում, եթե չեք հավատում, լսեք այս դեպքի պատմությունը։ Մի ջահել աղջիկ կար, որ օրերով չէր ուզում տուն գնալ ու ստիպված թափառում էր փողոցներում։ Ոստիկաններն էլ մի քանի անգամ տեսնելով նրան, բռնել, տարել են բաժին, որ պարզեն ինքնությունը, ու տարօրինակություններ տեսնելով, նրան հոգեբուժարան են ուղարկել, կարծես թե մեր ոստիկանները նաև հոգեբույժների դիպլոմ ունեն։ Դե, հոգեբուժարանում էլ հիմնվելով ոստիկանների զեկուցագրի վրա, արգելափակում են նրան, որովհետև աղջիկը չի ուզում մոր հետ ապրել, որովհետև մայրը ծեր մարդկանց է «սպասարկում», իսկ երբ հարցնում են, թե ինչ վատ բան կա ծերերին սպասարկելու մեջ, նա պատասխանում է, որ այդ ծեր մարդիկ իրենց տուն են գալիս ու մամային փող են տալիս, որ իրենց տաքացնի իր տեղաշորում, որ իրենց ջահելությունը հիշեն։ ՈՒ այդ խեղճ աղջկա աչքի առաջ իր «մաման» ամեն օր մի քանի ծերի էր «տաքացնում»։ Դե, կասեք, կնիկ ա, տուն ա պահում, երեխա, բայց էդ կնիկ կոչվածը համ էլ սատանի ծնունդ է լինում, քանի որ էդ խեղճ աջկան մեկ-մեկ էլ իր գործը հեշտացնելու համար…, արդեն հասկացաք, որ իր աղջկան այդ տղամարդկանց է վաճառում՝ լավ գնով։ Այս ամենի մասին իմացա, երբ իմ ընկերոջն էի այցելել Սովետաշենի հոգեբուժարան, որովհետև երբ ասացի, թե կարելի է մոր դիմումով այդ աղջկան ազատել հոգեբուժարանից, վախեցած աղջիկը անմիջապես հրաժարվեց, իսկ երբ հարց ու փորձ արեցինք հրաժարվելու պատճառի մասին, նոր բացեց ընտանեկան այս ձեր կարդացած գաղտնիքը, ինչի պատճառով էլ նրա համար հոգեբուժարանն ավելի գերադասելի էր, քան մայրական տունը, ավելի ճիշտ՝ պոռնկատունը։
Իհարկե, տեղին կլիներ նման «ծնողների» նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը, իհարկե մեր օրենքի ու ավանդույթների շրջանակներում և ոչ թե Եվրոպայից կամ ծամոնի ու հոլիվուդյան սեքսավարակի երկրից ներմուծված անմարդկային և սատանայական սկզբունքներով որդեգրածներով։

Դիտվել է՝ 1383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ